Առաջարկի և պահանջարկի տեսություն :Հարցաշար

1. Ինչ է պահանջարկը
Պահանջարկը ապրանքների և ծառայությունների այն քանակությունն է որը գնորդը պատրաստ է ձեռք բերել տվյալ գնով և տվյալ պահին։

2. Ներկայացնել պահանջարկի օրենքը
Պահանջարկի օրենքը՝ Ինչքան բարձր է ապրանքի գինը այնքան ցածր է պահանջարկը և հակառակը։

3. Ինչ է առաջարկը
Առաջարկը ապրանքների և ծառայությունների այն քանակն է որը պատրաստ են վաճառել արտադրողները որոշակի գնով, որոշակի ծավալով, որոշակի ժամանակահատվածի ընթացքում։

4. Ներկայացնել առաջարկի օրենքը
Առաջարկի օրենք՝ ինչքան բարձր է գինը, այնքան մեծ է արտադրության ծավալը։

5. Պահանջարկի և առաջարկի վրա ազդող գործոնները (գնային, ոչ գնային):
Պահանջարկի վրա ազդող ոչ գնային գործոնները
1. Բնակչության եկամուտները։ Եկամուտների ավելացման դեպքում մեծանում է թանկ, որակյալ ապրանքների պահանջարկը։

2. Նույնանման ապրանքների պահանջարկը և գինը
Երբ մի ապրանքի գինը բարձրանում է դրա պահանջարկը նվազում է բայց միաժամանակ բարձրանում է փոխարինող ապրանքի պահանջարկը։

3. Շուկայի չափերը
Որքան մեծ է ապրանքի առաջարկի ծավալմերը, այնքան ցածր է դրա գինը և հետևեբար մեծ է դրա պահանջարկը։

4. Գնորդների թիվը
Որքան շատ են սպառողները այնքան մեծ է պահանջարկը։

5. Գնորդների ճաշակը, նախասիրությունները և ազգային առանձնահատկությունները
Իմանալով գնորդների նախասիրույթունները, ճաշակը և դա ազգային առանձնահատկությունները և ինչի հանդեպ պահանջարկը մեծ է կօգնի ապրանքը շուտ կվաճառվի և դրա համար ցանկացած գին կվճարեն։

6.Սպասումները
Սպառողական սպասումները կապված են ապրանքների և ծառայությունների գների փոփոխության կամ եկամուտների փոփոխության հետ։ Օրինակ եթե սպասվում է որ ապագայում ապրանքների գինը բարձրանալու է ապա դա ստիպում է սպառողներին ձեռք բերել ավելի շատ ապրանքներ։

7. Գովազդ
Լավ կազմակերպված գովազդը նպաստում է պահանջարկի մեծացմանը հատկապես երբ սպառողը դեռևս ծանոթ չէ այդ ապրանքին։

8. Եկամտի և փոխարինման էֆեկտները
Եկամտի էֆֆեկտը ցույց է տալիս ինչպես է փոփոխվում սպառողի եկամուտը և պահանջարկը ապրանքների գների փոփոխման դեպքում։ 

Առաջարկի վրա ազդող ոչ գնային գործոնները
1. Արտադրության ծախքերի փոփոխությունը՝ տեղնիկական նորամուծությունների, ռեսուրսների աղբյուրների, հարկային քաղաքականության, արտադրության գործոնների արժեքի փոփոխության արդյունքում

2. Ուրիշ ապրանքների գների փոփոխությունը

3. Արտադրության տեխնոլոգիական կարողությունները

4. Հարկերի և դոտացիաների մակարդակը

5. Ճյուղի զարգացման հեռանկարները

6. Բնական աղետների, քաղաքական գործողությունների, պատերազմների ազդեցությունը առաջարկի կրճատման վրա։

6. Ներկայացնել առաջարկի և պահանջարկի կապը

Հավասարակշռված գնի պայմաններում առաջարկը համապատասխանում է պահանջարկին և շուկայում ստեղծվում է հավասարակշռված իրավիճակ։