ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 4. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 9. Հյուրանոցային ծառայությունները

  1. Հյուրանոցային ծառայություններն են հյուրանոցային տնտեսության
    օբյեկտներում տեղաբաշխման, գիշերակացի, սննդի կազմակերպման և
    մատուցման, ինչպես նաև կեցության հետ կապված այլ
    ծառայությունները:
  2. Նվազագույն հյուրանոցային ծառայություններն են կացարանի և
    սանհանգույցի տրամադրումը, ընդ որում, կացարանը և սանհանգույցը
    մաքրվում և կացարանում անկողինը հարդարվում է ամեն օր:
  3. Հայաստանի Հանրապետությունում հյուրանոցային ծառայությունների
    մատուցումը լիցենզավորվում է: Լիցենզավորումն իրականացնում է
    լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության
    հաստատած կարգով:
  4. Լիցենզիա կարող է ստանալ այն հյուրանոցապանը, որը
    սեփականության կամ օգտագործման իրավունքով տիրապետում է
    սույն օրենքին համապատասխան հաշվառված հյուրանոցային
    տնտեսության օբյեկտ:
  5. Հյուրանոցապանին արգելվում է
    սույն օրենքով նախատեսված հաշվառման կամ որակավորման
    վկայական չունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտի միջոցով
    հյուրանոցային ծառայություններ մատուցելը կամ առաջարկելը.
    լիցենզիա չունեցող զբոսաշրջային գործունեության սուբեկտի միջոցով
    հյուրանոցային ծառայություններ մատուցելը կամ առաջարկելը:
    Հոդված 10. Հյուրանոցային տնտեսության օբյեկտները
  6. Հյուրանոցը հյուրանոցային տնտեսության այն օբյեկտն է, որը
    բաղկացած է մեկ կամ մի քանի շինություններից կամ կազմում է որևէ
    շինության մաս, որն ունի առնվազն 6 հյուրանոցային համար (մեկ կամ
    երկտեղանոց) և որտեղ մատուցվում են հյուրանոցային
    ծառայություններ:
  7. Մոթելը հյուրանոցային տնտեսության այն օբյեկտն է, որը գտնվում է
    ճանապարհների հարևանությամբ, բաղկացած է մեկ կամ մի քանի
    շինություններից կամ կազմում է որևէ շինության մաս, որն ունի
    առնվազն 6 հյուրանոցային համար (մեկ կամ երկտեղանոց) և որտեղ

Զբոսաշրջային ծառայություններ իրականացնող սուբյեկտներին (անձնակազմին) ներկայացվող պահանջները

Զբոսաշրջային ոլորտը, մասնավորապես հյուրանոցային կառավա-
րումը, կարիերայի տեսանկյունից բավականին խոստումնալից ոլորտ է:
Հյուրանոցային կառավարման ոլորտի զարգացմանը նպաս-
տող ամենամեծ խթանիչ ուժը զբոսաշրջությունն է և նրա զարգացման
տենդենցները տվյալ երկրում: Մեր ժամանակներում զբոսաշրջիկները
պարզապես հարմարավետ կամ մատչելի հյուրանոցներ չեն փնտրում,
նրանք նաև մեծ ուշադրություն են դարձնում սպասարկման որակի վրա:
ՈՒստի հյուրանոցային ճիշտ կառավարման և հյուրանոցի արդյունավետ
գործունեության ապահովման համար անհրաժեշտ են համապատաս-
խան մասնագիտական գիտելիքներ և հմտություններ: Հյուրանոցային կառավարման ռազմավարությունը կարող է ազդել ոչ միայն տվյալ հյու-
րանոցի հեղինակության վրա, այլև համապատասխան վերաբերմունք
ձևավորել տվյալ երկրի նկատմամբ և դրանով իսկ մեծապես ազդել ներ-
գնա զբոսաշրջության ծավալի վրա: Այս առումով` հյուրանոցային կառա-
վարումն ինչ-որ տեղ կարելի է համարել զբոսաշրջության հաջողության
բանալիներից մեկը:
  Հյուրանոցային կառավարումն այնպիսի ոլորտ է, որը պրոֆե-
սիոնալներ է պահանջում՝ բանիմաց, գիտակից ու դինամիկ անձնա-
կազմի ղեկավարումից բացի, ով ամենաբարձր մակարդակով կներկա-
յացնի իրեն վստահված հաստատության ծառայությունների որակն ու
գնային ճիշտ քաղաքականություն կվարի: ՈՒստի կարևոր է հյուրանոց-
ների կառավարման ու սպասարկման ոլորտում հասնել բարձր մակար-
դակի, որը հնարավոր է միայն բարձրակարգ մասնագետների շնորհիվ:
Հյուրանոցային գործի լավ կառավարիչ լինելը այնքան էլ հեշտ չէ,
ինչպես նախկինում էր: Աշխատանքը, որը նախկինում պարզապես
մարդկանց հետ բարեկիրթ խոսելն էր, ներկայումս ավելի լայն պատաս-
խանատվությունների շրջանակ է ընդգրկում:
Ժամանակի ընթացքում լինում են բազմաթիվ սթրեսային պահեր,
երբ մարդիկ անհամբեր ու նյարդային են լինում: Հյուրերը միշտ չէ, որ
իրենց քաղաքավարի կամ լավ են դրսևորում, բայց հյուրանոցի անձնա-
կազմի խնդիրն է` համբերատար լինել ու միշտ ժպտալ, ինչքան էլ որ դա
դժվար լինի անել:
Անձնակազմը միշտ պատրաստ պետք է լինի դիմակայելու, հարթելու
և արդյունավետ լուծում գտնելու ցանկացած իրադարձության, որովհետև
անկանխատեսելի դեպքերը շատ են:
Մարդիկ կարող են շփոթել իրենց համարները, կորցնել վճարման
քարտերը կամ իրերը: Նման դեպքերում հյուրանոցի անձնակազմը
պետք է համբերատարություն ու պրոֆեսիոնալիզմ դրսևորի: Ընկերա-
կան լինելն այս ոլորտում նույնպես կարևոր է: Փաստորեն գիտակ
անձնակազմը, լավ սնունդը, ապահով և հանգստաբեր սենյակը էլ ավելի
հաճելի են դարձնում մարդկանց ճանապարհորդությունը, իսկ այս ամե-
նի հետևում կանգնած են և պետք է կանգնած լինեն հյուրանոցային
մենեջերները:

Читать «Զբոսաշրջային ծառայություններ իրականացնող սուբյեկտներին (անձնակազմին) ներկայացվող պահանջները» далее

Զբոսաշրջային ծառայությունները սպառողների իրավունքները և պարտականությունները

Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջիկների օրինական
շահերը պաշտպանված են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործու-
նեության մասին» օրենքով: Ըստ օրենքի` զբոսաշրջային օպերատորին և
գործակալին զբոսաշրջային արդյունքը տրամադրվում է սպառողի հետ
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր պայմանագրի
կնքմամբ:
Զբոսաշրջային գործունեության սուբյեկտը պարտավոր է զբոսա-
շրջիկին տրամադրել զբոսաշրջային փաթեթում ներառված ժամանման
կամ տարանցիկ երկրների վերաբերյալ տեղեկատվություն.
• անձնագրային, մուտքի և ելքի պահանջները
• ժամանման կամ տարանցիկ երկրներում՝ առողջության հետ կապ-
ված սահմանափակումները և անհրաժեշտ պահանջները (անհրաժեշտ
ներարկումներ և այլն)
• տրանսպորտային տուրքերը և հատուկ գանձումները
• ուղևորային փոխադրումների ընթացքում պահանջվող մաքսային
սահմանափակումները
• դրամային փոխարժեքները
• դժբախտ պատահարների դեպքում, ինչպես նաև առողջության և
կյանքի ապահովագրության հետ կապված պահանջների կամ երաշ-
խավորությունների մասին
Մինչև զբոսաշրջային փաթեթի մատուցումը զբոսաշրջային գործու-
նեության սուբյեկտը պարտավոր է հաճախորդներին տրամադրել հե-
տևյալ տեղեկատվությունը.
 տեղեկացնել իր այն գործընկերների գտնվելու վայրերը (հասցենե-
րը) և հեռախոսահամարները, որոնց զբոսաշրջիկները կարող են դիմել
խնդիրներ ծագելու դեպքում
 մատուցել տեղեկատվություն, մանկական զբոսաշրջային միջո-
ցառումների դեպքում, երեխայի կամ պատասխանատու անձի հետ ժա-
մանման վայրում ուղիղ կապ հաստատելու միջոցների մասին
 տեղեկացնել ծրագրավորված ճանապարհորդության տևողության,
կանգառների և կայանումների տեղերի ու ժամկետների մասին:
Զբոսաշրջային օպերատորի, գործակալի ու զբոսաշրջիկի միջև կընք-
վող պայմանագրում պարտադիր նշվում են՝
 զբոսաշրջային գործունեության սուբյեկտի գտնվելու կամ բնակու-
թյան վայրը, հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը, ինչպես
նաև ստորագրողի անունը, ազգանունը
 զբոսաշրջիկի տեղաբաշխման վայրը կամ շրջագայության երթու-
ղին
 զբոսաշրջային երթուղու տևողությունը կամ զբոսաշրջային փաթե-
թում ընդգրկված ժամկետները
 ուղևորության ընթացքում մատուցվող ծառայությունների տեսակ-
ները, որակական ցուցանիշները և ժամկետները ( տրանսպորտային մի-
ջոցների տեսակը, ժամանման և մեկնման ժամկետները և վայրերը, ժա-
մանման երկրում կամ վայրում հյուրանոցային տնտեսության գտնվելու
վայրը, տեսակը, կարգը, սննդի կազմակերպման և մատուցման ծառա-
յության հաճախականությունը, պայմանները, տեսարժան վայրերի այցե-
լության ծրագրերը, երթուղիները և փաթեթի մեջ ներառված այլ ծառա-
յություններ)
 զբոսաշրջային փաթեթի գինը, վճարման ձևը և պայմանները
 զբոսաշրջային ապահովագրության տեսակը և չափը:
Զբոսաշրջային գործունեության ընթացքում զբոսաշրջային օպերա-
տորը և գործակալը պարտավոր են նախապես տեղեկացնել զբոսաշր-
ջային փաթեթի գնի փոփոխման մասին, ապահովել ժամանման երկրում
համընդհանուր օգտագործվող լեզվի իմացությամբ կամ օտարերկրյա
գործընկերոջ հետ պայմանագրով համաձայնեցված լեզվի իմացությամբ
զբոսավարով, իսկ ներգնա զբոսաշրջային ուղևորություններ կազմակեր-
պելիս պետք է ապահովի զբոսաշրջիկների հետ անկաշկանդ շփման
համար անհրաժեշտ պայմաններ:
Զբոսաշրջային գործունեության ընթացքում ժամանակավոր բնակու-
թյան և տարանցման վայրերում զբոսաշրջիկն ունի հետևյալ իրավունք-
ները՝
• ստանալ պայմանագրով և շրջագայության ծրագրով նախատես-
ված զբոսաշրջային համալիր ծառայություններ
• անձնական անվտանգության, կյանքի, առողջության, սպառողի
իրավունքների և գույքի պաշտպանություն
• ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել դատարան՝
պայմանագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում
• իր համար հասկանալի լեզվով զբոսաշրջային գործակալից և
օպերատորից ստանալ լրիվ և ճիշտ տեղեկատվություն՝ ժամանման երկ-
րում (վայրում)՝ բնակվելու կանոնների, տեղաբնակների սովորույթների,
հասարակական և կրոնական ծիսակատարությունների, վարքագծի կանոնների, մշակութային, հնագիտական, ճարտարապետական, պատմա-
կան և բնական արժեքների, ապահովագրության պայմանների, զբոսա-
շրջային ծառայությունների տրամադրման պայմանագրի և պայմանների
մասին:
Իր հերթին զբոսաշրջային գործունեության ընթացքում ժամանակա-
վոր կացության և տարանցիկ վայրերում զբոսաշրջիկը կրում է հետևյալ
պարտականությունները և պատասխանատվությունը.
• պահպանել զբոսաշրջային ծառայությունների մատուցման` պայմա-
նագրով նախատեսված, պայմանները և կանոնները
• հարգել ժամանման երկրի ավանդույթները, սովորույթները, կրո-
նական հավատալիքները
• չխախտել հասարակական կարգը, պահպանել հրդեհային ան-
վտանգության կանոնները և կատարել ժամանման երկրի տարածքում
գործող օրենքների պահանջները:
Ժամանակավոր կացության և տարանցիկ վայրերում զբոսաշրջիկը
պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով, այդ
թվում՝ իր ապօրինի գործողությունների հետևանքով առաջացած նյութա-
կան վնասի փոխհատուցմամբ:

Читать «Զբոսաշրջային ծառայությունները սպառողների իրավունքները և պարտականությունները» далее

4.5. Պարտադիր պահպանության ենթակա փաստաթղթերը և նյութերը

Արխիվացման կարգը սահմանվել է ՀՀ Կառավարության 2006թ
մարտի 9-ի թիվ 351 N որոշմամբ: Ստորև ներկայացված է աշխատան-
քային հարաբերությունների ընթացքում պարտադիր պահպանության
ենթակա փաստաթղթերն ու նյութերը և դրանց պահպանման ժամկետ-
ները:

Род имён существительных

Женский род — слова на -а, -я, также на -ь
Няня, роза, картина, земля,  шапка, кровь, морковь, тетрадь, верность, дверь, мышь.
Мужской род — нулевое окончание, то есть слова оканчиваются на согласный звук. Некоторые слова на -а и -я, которые значат лиц мужского пола
Стол, телефон, апельсин, торт, дядя, папа, дедушка.
Средний род — слова на -о, -е.
Окно, небо, море, солнце, добро.
1.Отметьте правильный вариант:….. банк.
1) один 2) одна 3) одно…
окно.
1) одна2) один3) одно….
море.
1) одна2) один 3)одно
ресторан.
  1) одно2) одна3) один…..
чашка.
1) один2) одна3) одно….
пальто.  1) одна2) один3) одно….
журнал.
1) одна2) один3) одно….
аудитория.  1) одно2) одна3) один

Отметьте правильный вариант:….. университет.

1) мой 2) моя3) моё….
собака  1) моё2) моя3) мой…
море 1) чей2) чья3) чьё….
станция.  1) твой 2) твоя 3) твоё…..
виза. 1) наш2) наша3) наше….
компьютер.  1) ваше2) ваша3) ваш….
радио. 1) ваш2) ваше3) ваша….
город.  1) наш2) наша3) наше….
щенок.1) ваш2) ваше3) ваша….
кухня.  1) наш2) наша3) наше…..
компьютер.1) мой2) моя3) моё….
кошка.  1) моё2) моя3) мой

2.Подберите верные окончания

Красивые дом, уютная постель, верная друзья, интересная книга, темная ночь, скорая помощь, быстрые движения, быстрый интернет, белая бумага, холодная рука, тяжелый шкаф, сильный ветер, шоколадный конфеты, закрытые окно, смешное фильм.

Домашнее задание

Вероника-ж.р., лиса-ж.р., счастье-ср.р, картина-ж.р, поросенок-м.р., Мадрид-м.р, еж-м.р, Санкт-Петербург-м.р

  •  Вспомните род имени существительного, определите род приведенных слов:

лето-ср.р, стол-м.р, одеяло-ср.р, ручка-ж.р, ноутбук-м.р, сеть-ж.р, воздух-м.р., путь-м.р, друг-м.р, дневник-м.р. .

Սյունիքի մարզի թանգարանները

Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան

Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան  նկար

Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանն այցելուներին է ներկայացնում Սիսիանի հարուստ պատմությունը` մ.թ.ա. 9-րդ դարից սկսած մինչև այսօր: Թանգարանում ցուցադրված է հիմնականում տարածաշրջանի հնէաբանական, ազգագրական, ռազմական և մշակութային պատմությունը: Աշնանը թանգարանի մեծ բակում, որտեղ ցուցադրված են մեծ քանդակներ, տեղի է ունենում մեզ հայտնի ամենամյա Հացի Փառատոնը: Թանգարանի հավաքածուի յուրահատուկ նմուշ է համարվում Սյունիքի ավանդույթները խորհրդանշող խոյի գլխով զարդարված կերամիկական անոթը, որը պատկանում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակին և պատկերված է թանգարանի մուտքի տոմսի վրա:

Ակսել Բակունցի տուն-թանգարան

Տուն-թանգարանը հիմնադրվել է 1968 թվականին Գորիսի այն տանը, որտեղ ծնվել է 20-րդ դարի խոշորագույն հայ արձակագիր Ակսել Բակունցը (1899-1937): Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղն է: Հիմնական ցուցանմուշների թիվը հասնում է 500-ի. առկա են նաև հազարավոր գիտաօժանդակ նյութեր: Դրանք ներկայացնում են գրողի ուսումնառության տարիները, զինվորական կյանքը, գրական բեղնավոր գործունեությունը: Այստեղ է պահվում նաև հարուստ գրադարանը:
Անխաթար վիճակում են պահպանվել հուշային սենյակները` գրողի անձնական իրերով, լուսանկարներով և փաստագրական նյութերով: Տուն-թանգարանում կազմակերպվում են թե՛ Բակունցի ստեղծագործությանը և թե արդի գրական խնդիրներին վերաբերող տարաբնույթ միջոցառումներ, ինչպես նաև ամենամյա բակունցյան օրեր:

Կապանի ժամանակակից արվեստի թանգարան

Կապանի ժամանակակից արվեստի թանգարան, հանդիսանում է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի մասնաճյուղ, հիմնադրվել է 1990 թվականին, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչՀենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ և տեղական իշխանությունների աջակցությամբ։

Ցուցադրություն

Թանգարանում ցուցադրվում են գեղանկարիչներիքանդակագործներիգրաֆիկների և դեկորատիվ կիրառական արվեստի վարպետների աշխատանքները։Բացի կապանցիներից թանգարան են այցելել պատվավոր հյուրեր գրեթե բոլոր երկրներից։ Եղել են պատվիրակություններ ԳերմանիայիցԲելառուսիայիցՌուսաստանիցԳլենդելից։ «Վորլդ Վիժն Հայաստանի»-ի աջակցությամբ տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում կազմակերպվել են մանկական ցուցահանդեսներ և գեղանկարիչ Ռ. Կամոյանի անհատական ցուցահանդեսը։ 2013 թվականին կազմակերպվել է Կապանի նկարիչների խմբակային ցուցահանդես «Աշուն-2013» խորագրով և տպագրվել է գիրք։ Կապան քաղաքի տոնի առթիվ կազմակերպվել է գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես։ 2014 թվականին կազմակերպվել է Կապանի 4 նկարիչների խմբակային ցուցահանդես, հեղինակներ՝ Բորիկ Մինասյան, Լ. Առաքելյան, Ա. Աբրահամյան, Նարեկ Մինասյան։ 2015 թվականի ապրիլի 9-ին բացվել է ցուցահանդես «Հիշում եմ և պահանջում» խորագրով՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին։ Ապրիլի 16-ին թանգարանային գիշեր միջոցառում, ապրիլի 18-ին՝ թանգարանային միջազգային օրվա առթիվ մշտական ցուցադրություն և դասախոսություն Բ. Մինասյանի կողմից «Հայ նկարիչների անդրադարձը մեծ Եղեռնին»։Թանգարանում իրենց պրակտիկան են անցկացնում արվեստի պետական քոլեջի ուսանողները, արվեստի և գեղարվեստի դպրոցների սաները։

Գորիսի երկրագիտական թանգարան

Քաղաքի կենտրոնում գտնվող գլխավոր հրապարակին և վարչական շենքերին մոտ տեղակայված այս փոքրիկ թանգարանում ցուցադրված են սովետական ժամանակաշրջանին և Վաղ Բրոնզի դարից մինչև այսօր ընկած ժամանակահատվածին բնորոշ ցուցանմուշների մեծ տեսականի և ինքնատիպ նմուշներ: Գորիսը եղել է Սյունիքի զարգացած կենտրոնը, իսկ թանգարանի հավաքածուի նմուշները մշակութային հարուստ պատմության մասին վկայող գեղեցիկ զենքեր, զարդանախշեր, կոճակներ, գոտիներ և զարդեր են: Հատկապես ուշագրավ են երկու ցուցանմուշներ` մ.թ.ա. 2-րդ հազարամյակին պատկանող հնգադեմ կուռքը և մ.թ.ա. 7-րդ հազարամյակին պատկանող բրոնզե առյուծը:


Дом-музей Акселя Бакунца в Горисе

Дом-музей, являющийся филиалом музея Литературы и искусства, был основан в 1968г. в Горисе, в том самом доме, где родился выдающийся армянский прозаик, драматург XX века Аксель Бакунц (1839-1937).

Дом-музей, являющийся филиалом музея Литературы и искусства, был основан в 1968г. в Горисе, в том самом доме, где родился выдающийся армянский прозаик, драматург XX века Аксель Бакунц (1839-1937).

Количество основных экспонатов достигает 500, плюс к этому имеются тысячи научно-вспомогательных материалов. Они представляют учебные годы писателя, армейскую жизнь, а также богатую литературную деятельность. Помимо этого здесь хранится его богатая библиотека.

В неизменном состоянии сохранились мемориальные комнаты с личными вещами писателя, фотографиями и другими документальными материалами.

В доме-музее Акселя Бакунца организовываются разные мероприятия, посвященные как произведениям писателя, так и задачам современной литературы. Здесь же проводятся ежегодные «Бакунцовские дни».

Գործարար հաղորդակցություն

Գործարար հաղորդակցության նպատակը արդյունավետ համագործակցությունն է։

《Մարդկանց հետ շփվելու կարողությունը ապրանք է, որի համար ես պատրաստ եմ վճարել քան ցանկացած ուրիշ ապրանքի համար》Ռոքվելյեր

Դեյլ Քարնեգին 《Մարդու ֆինանսական հաջողությունների միայն 15%֊ է կախված նրա մասնագիտական գիտելիքներից, 85%֊ը կախված է այն մարդկանց հետ շփվելու, վարվելու հմտությունից》։

Գործարար հաղորդակցությունն այնպիսի գործընթաց է, որի ընթացքում տեղի է ունենում տեղեկատվության փոխանակում և փորձի փոխանակում` որոշակի արդյունքի հասնելու կամ խնդրի լուծման համար։

Գործարար հաղորդակցության հիմքը, առարկան գործն է, գործունեությունը։

Գործարար հաղորդակցության հիմնական խնդիրը, նպատակը արդյունավետ համագործակցություն է։

Գործընկերը գործարար հաղորդակցության ժամանակ միշտ հանդես է գալիս որպես սուբյեկտի համար նշանակալի անձ։

Հաղորդակցվող կողմերը հետաքրքրված են և իրազեկված են գործի բնույթով։

Գործարար հաղորդակցությունը կարող է լինել`

Ըստ հաղորդակցության ձևի` բանավոր և գրավոր

Ըստ մասնակցիների քանակի` միջանձնային և զանգվածային

Ըստ հաղորդակցության միջոցների առկայության` անմիջական և միջնորդավորված

Ըստ կանոնակարգվածության աստիճանի` պաշտոնական և ոչ պաշտոնական

ԹԵՍՏ (նշել ճիշտ պատասխանը)


1.Շուկայական տնտեսության կարեւոր պայմաններից է՝

սեփականության բազմակացութաձեւությունը
պետական սեփականությունը
անհատական սեփականությունը

2.Պետական օրգանները զբոսաշրջային կազմակերպությունների հետ կնքում են՝

առք ու վաճառքի պայմանագիր
վարձակալության պայմանագիր
աշխատանքային պայմանագիր

3.Թայմշերը զբոսաշրջային բիզնեսում անշարժ գույքի՝

անհատական տիրապետումն է
համատեղ տիրապետումն է
պետական տիրապետումն է

4.Քանի՞ հյուրանոցային ցանց գոյություն ունի աշխարհում՝

մոտ 1000 հյուրանոցային ցանց
մոտ 700 հյուրանոցային ցանց
մոտ 300 հյուրանոցային ցանց

5.Հյուրանոցային ցանցերի մեծ մասը պատկանում են՝

ԱՄՆ-ին
Մեծ Բրիտանիային
Ֆրանսիային

6.Աշխարհում հաշվարկվում է հյուրանոցների դասակարգման

30 ձեւ
70 ձեւ
100 ձեւ

7.Աստղերի համակարգը համարվում է դասակարգման՝

ամերիկյան համակարգ
եվրոպական համակարգ
ռուսական համակարգ

8.Հյուրանոցների տառային համակարգն օգտագործվում է՝

Ռուսաստանում
Ասիայում
Հունաստանում

9.A տառային համակարգը համապատասխանում է՝

երեք աստղին
չորս աստղին
երկու աստղին

10.B տառային համակարգը համապատասխանում է՝

չորս աստղին
երեք աստղին
երկու աստղին

11.C տառային համակարգը համապատասխանում է՝

երեք աստղին
երկու աստղին
չորս աստղին

12.D տառային համակարգը համապատասխանում է՝

մեկ աստղին
երեք աստղին
չորս աստղին

13.Թագերի համակարգը տարածված է՝

Ֆրանսիայում
Գերմանիայում
Մեծ Բրիտանիայում

14.Չորս թագին համապատասխանում է՝

մեկ աստղը
չորս աստղը
երեք աստղը

15.Երեք թագին համապատասխանում է՝

երեք ասղը
երկու աստղը
չորս աստղը

16.Հինգ թագին համապատասխանում է՝

երկու աստղը
երեք աստղը
չորս աստղը

17.Բյուջետային հյուրանոցները գտնվում են՝

քաղաքից դուրս
քաղաքի կենտրոնում
ավտոճանապարհին

18.Իտալական հյուրանոցները ունեն՝

50-80 համար
100-300 համար
300-ից ավելի համար

19.Փոքր հյուրանոցային տնտեսություններն ունեն՝

100-150 համար
600-1000 համար
1000 և ավելի համար

20.Միջին հյուրանոցային տնտեսություններն ունեն՝

600-1000 համար
100-ից մինչև 300-400 համար
300-ից մինչև 600-1000 համար

21.Մեծ հյուրանոցային տնտեսություններն ունեն՝

100-150 համար
300-ից մինչև 600-1000 համար
ավելի քան 1000 համար

22.Հսկա հյուրանոցային տնտեսություններն ունեն՝

100-ից մինչև 300-400 համար
300-ից մինչև 600-1000 համար
ավելի քան 1000 համար

23.Գործարար նշանակության հյուրանոցների կարգին են պատկանում՝

կոնգրես հյուրանոցները
տրանզիտային հյուրանոցները
հանգստյան տները

24.Հանգստի համար նախատեսված հյուրանոցներն են՝

բիզնես հյուրանոցները
առողջարանները
տրանզիտային հյուրանոցները

25.Տրանզիտային հյուրանոցները նախատեսված են՝
 երկարաժամկետ կանգառի համար
 կարճաժամկետ կանգառի համար
 մշտական բնակության համար

26.Տրանզիտային հյուրանոցները գտնվում են՝

ավտոմայրուղիներում
քաղաքի կենտրոնում
գործարանների մոտ

27.Հյուրանոցային բիզնեսը վերելք ապրեց՝

18-19-րդ դարերում
նախնադարում
միջնադարում

28.Օդանավակայանային հյուրանոցներն ունեն՝

200-600 սենյակ
600-1000 սենյակ
1000 և ավելի սենյակ

29.Էկոնոմ կարգի հյուրանոցներն առաջարկում են՝

գիշերակաց
պարասրահ
ռեստորան

30.«Լյուքս» դասի հյուրանոցները մատուցում են՝

բարձրակարգ ծառայություններ
միայն գիշերակաց
միայն նախաճաշ

31.Ռոտելները՝

շարժական հյուրանոցներ են
լողացող հյուրանոցներ են
օդային հյուրանոցներ ենՖլոտելները՝

32.Ֆլոտելները՝

լողացող հյուրանոցներ են
օդային հյուրանոցներ են
շարժական հյուրանոցներ ենՖլայտելները՝

33.Ֆլայտելները

օդային հյուրանոցներ են
շարժական հյուրանոցներ են
լողացող հյուրանոցներ են

34. Ժամանակակից մենեջմենթում կառավարման քանի՞ տեսակ է
հայտնի՝

հինգ տեսակ
չորս տեսակ
երեք տեսակ

35.Կառավարման ո՞ ր ձևն է համարվում ամենապարզը՝

կառավարման ֆունկցիոնալ կառուցվածքը
կառավարման գծային կառուցվածքը
կառավարման գծային-ֆունկցիոնալ կառուցվածքը

36.Կառավարման գծային կառուցվածքն իրականացվում է՝

կոլեկտիվ կառավարմամբ
միանձնյա կառավարմամբ
խորհրդի կառավարմամբ

37.Կառավարման գծային կառուցվածքը կիրառվում է՝

փոքր հյուրանոցներում
բիզնես հյուրանոցներում
ապարտ հյուրանոցներում

38.Կառավարման ֆունկցիոնալ կառուցվածքի դեպքում հյուրանոցի
ներքին գործընթացները ղեկավարում է՝

ընդհանուր ղեկավարը
ֆունկցիոնալ ղեկավարը
խորհրդի նախագահը

39.Ֆունկցիոնալ ղեկավարների գործունեությունը ղեկավարվում է՝

հյուրանոցի ղեկավարի կողմից
կոլեգաների կողմից
խորհրդի նախագահի կողմից

40.Կառավարման ֆունկցիոնալ կառուցվածքը կիրառվում է՝

փոքր հյուրանոցներում
տրանզիտային հյուրանոցներում
միջին և խոշոր առաջին կարգի հյուրանոցներում: