Աբովյան 8

7087660

Ըստ ՀՀ հուշարձանների տեղեկատվական շտեմարանի՝ այս սյունազարդ երկհարկանի շենքը կառուցվել է 1884 թվականին, և որոշ հրապարակումներում որպես շենքի ճարտարապետ նշվում է Վասիլի Միրզոյանի անունը: Այստեղ ճշգրտման կարիք կա, քանի որ հայտնի է, որ Միրզոյանը Երևան է տեղափոխվել 1892 թվականին, և հենց այդ ժամանակից սկսած է նա ամբողջությամբ ներգրավվել Երևանում մեծ ծավալով իրականացվող կառուցապատման աշխատանքներին:

Այսինքն, ամենայն հավանականությամբ, ճարտարապետ Վասիլի Միրզոյանը 19-րդ դարավերջին փայլուն կերպով նախագծել և վերակառուցել է 1884 թվականից կամ գուցեև ավելի վաղ տարիներից կանգուն այս շենքը: Նշենք, որ մի փոքր անհամապատասխանություն կա նաև Եղիազարյան եղբայրների շենքերի հասցեների մեջ, որի վրա մեր ուշադրությունը հրավիրեցին մասնագետները: Այժմ այդ երկու շենքներն էլ ներկայացվում են որպես Աբովյան 8 հասցեում գտնվող շինություններ, սակայն ստույգ է, որ «Նոյյան Տապանի» շենքի հասցեն նախկինում միշտ նշվել է որպես Աբովյան 6:

Հնդեվրոպական հեռագրային կապուղին անցկացվեց ռեկորդային կարճ ժամկետներում՝ 1868-1870 թթ-ին, գերմանական «Սիմենս» ֆիրմայի կողմից: Այդ կապուղու միջոցով հեռագրային կապ հաստատվեց Անգլիայի և Հնդկաստանի, ավելի ստույգ՝ Լոնդոնի և Կալկաթայի միջև: Հեռագրային գծի ճանապարհը հետևյալն էր՝ Լոնդոն, Բեռլին, Վարշավա, Օդեսսա, Կերչ, Թիֆլիս, Երևան, Նախիջևան, Թեհրան և Կալկաթա:

 «Սիմենս» ֆիրման այն ժամանակ հեռագրային կապի անցկացման բացառիկ առաջատարն էր աշխարհում և հենց այդ ֆիրմայի շնորհիվ հեռագրային կապով ապահովվեցին Եվրոպայի և այլմայր ցամաքների շատ երկրներ: Հնդեվրոպական հեռագրային կապուղին պաշտոնապես բացվեց 1870 թվականի ապրիլին, առաջին հաղորդագորւթյունը, որը հաղորդվեց նրանով, բրիտանական հիմնի տեքստն էր և հեռագրիչների աշխատավարձի ցուցակը: Կապուղու ընդհանուր երկարությունը 11 հազար կիլոմետր էր:

Խոշոր քաղաքներում կապուղու տեխնիկական սպասարկման համար հիմնվում էին հեռագրատներ, որոնք պարտադիր պետք է տեղակայվեին ապահով քարե շինություններում: Հեռագիրը հաղորդման նախնական կետից մինչև վերջին կետ, այսինքն՝ Լոնդոնից մինչև Կալկաթա, հասնում էր ընդամենը 28 րոպեում, որն այն ժամանակաշրջանի համար ռեկորդային արագություն էր: Հնդեվրոպական կապուղին աշխատեց մինչ 1931 թվականը, մոտ 60 տարի

նյութը վերցված է Ռուբեն Շուխյանի ՙ ՀԻն Երևանի կանգուն վկաները՚ հոդվածաշարից.

Աբովյան Փողոց

Աբովյան 3/1

7237490

Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկին կանգնած Աբովյան 3/1 երկհարկանի անկյունային շենքը արդեն իսկ ուշագրավ է նրանով, որ նրա նախագծման և շինարարության աշխատանքներին իրենց համատեղ մասնակցությունն են ունեցել 20-րդ դարասկզբի Երևանի դիմագիծը կերտողները՝ ճարտարապետներ Վասիլի Միրզոյանն ու Բորիս Մեհրաբյանը:

Այս շենքում է տեղակայված եղել վաճառական Գևորգ (Եգոր) Խանզադյանի Հին Երևանում ամենաճանաչված կտորեղենի ու գալանտերեայի ապրանքների «Սաքսոնական» խանութը:
19-րդ դարի երկրորդ կեսից Երևանում սկսեցին կառուցվել այսպես կոչված եկամտաբեր տներ: Նրանց սեփականատերերը՝ քաղաքի ունևոր խավի ներկայացուցիչները հնարավորություն ստացան կառուցել իրենց տները հետևյալ սկզբունքով. առաջին հարկում տեղակայվում էր խանութը կամ արտադրական ձեռնարկությունը, իսկ երկրորդ (հետագայում նաև երրորդ) հարկը շենքի սեփականատիրող բնակելի հատվածն էր հանդիսանում:Այդպիսի սկզբունքով էր կառուցված նաև Գևորգ Խանզադյանի «Սաքսոնական» խանութը, որը հիմնադրվել էր դեռևս 1877 թվականին:
1896-ին Վասիլի Միրզոյանը նախագծեց և ձեռնամուխ եղավ Խանզադյանի եկամտաբեր տան նոր շենքի կառուցմանը՝ շենքի այդ հատվածը ներկայիս Աբովյան փողոցին հարող մասն է: 1905-ին արդեն Բորիս Մեհրաբյանի նախագծով Պուշկինի (Թարխանովսկայա) փողոցի և մի քանի տարի անց՝ նաև Հին Երևանցու փողոցների կողմից ավելացվեցին շինության նոր երկու թևերը: Շենքի ճարտարապետությունը բնորոշվում է հարթությունների ճշգրիտ երկրաչափական ձևերով, այն ունի լակոնիկ և զուսպ ուրվագիծ՝ առանց արտաքին զարդաքանդակների: Հետնամասի կողմից շենքն ուներ տիպիկ երևանյան բակ՝ փայտյա աստիճաններով, երկար պատշգամբով և կից փոքր այգիով:|
Ուշագրավ է 20-րդ դարի սկզբին երևանյան մամուլում տպագրված գովազդներից մեկը, որտեղ կարդում ենք հետևյալը. «Ե. Ս. Խանզադովի (Խանզադյանի) Սաքսոնական խանութ Երևանում. ֆիրման գործում է 1877 թվականից: Ռուսական և արտասահմանյան ապրանքների մեծածախ և մանրածախ առևտուր: Ցանկացած ժամանակ` սեզոնային նորությունների լիակատար ընտրություն: Շաբաթ օրերին՝ մնացորդների (կտորեղենի) վաճառք: Վաճառքը՝ ֆիքսված գներով: Դրամարկղում՝ հատուկ զեղչեր»:
Ներկայումս էլ շենքը ծառայում է իր նպատակին, այստեղ տեղակայված են տարբեր խանութներ՝ հագուստի, հուշանվերների, կարպետների, գործում է նաև բացօթյա սրճարան: Մինչ հիմա էլ գեղեցիկ պատկեր է ներկայացնում խաչմերուկի վրա դուրս եկող անկյունային շքամուտքը (այժմ այստեղ հուշանվերների խանութի մուտքն է)՝ երկրորդ հարկի փակ պատշգամբով: Թերևս հենց նմանատիպի շենքերով էր նախատեսում կառուցապատել ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը իր կողմից նախագծված Հյուսիսային պողոտան, որն ուղղված կլիներ քաղաքի հին կենտրոնի վերականգնմանը:Աբովյան (Աստաֆյան) փողոցը Երևանի անդրանիկ և գլխավոր փողոցն է հանդիսանում, մեր քաղաքի դիմագիծը, և այն ամեն գնով անհրաժեշտ է պահպանել՝ գոնե այն հին շինությունները, որոնք դեռևս կանգուն են մնացել: 17-18-րդ դարերի եվրոպական ճանապարհորդների կողմից արված Երևանի համայնապատկերները վկայում են, որ այն ժամանակվանից արդեն փողոցի ուրվագիծը առկա էր և այն բուն քաղաքի թաղամասերը Երևանի բերդին միացնող գլխավոր ուղին էր: 1856 թվականին կազմված Երևանի գլխավոր հատակագիծը նախատեսեց քաղաքի կանոնավոր ճարտարապետական կառուցապատումը, և Երևանի առանցքը հանդիսացավ ամենաերկար՝ Ամրոցային (Կրեպոստնայա) փողոցը: 1869-ին ի պատիվ Երևանի նահանգապետ գեներալ-մայոր Միխայիլ Աստաֆևի Ամրոցային փողոցը ստանում է Աստաֆյան (Աստաֆևսկայա) անվանումը: Աստաֆյան փողոցը դառնում է Երևանի ամենաարտահայտիչ և քաղաքաշինական առումով կարևոր հատվածներից մեկը: Այն քաղաքի ամենաաշխույժ և մարդաշատ փողոցն էր. այստեղ էին բնակվում Երևանի մեծահարուստներն ու քաղաքի ճանաչված բնակիչները, այստեղ էին գտնվում բազմաթիվ խանութներ, արտադրամասեր և հյուրանոցներ: Խաչատուր Աբովյանի անունով փողոցն անվանակոչվեց 1920 թվականին, Առաջին հանրապետության օրոք:

ԵՊՀ-հին-մասնաշենք-Աբովյան-52_(10).jpg

Աբովյան (նախկին Աստաֆյան) փողոցի վրա գտնվող և այժմ հիմնովին վերանորոգված սև տուֆից այս շենքը, որին երևանցիներն ասում են «համալսարանի սև շենք», արդեն 112 տարվա ուշագրավ պատմություն ունի: Այն կառուցվել է 1905 թվականին ճարտարապետներ Վասիլի Միրզոյանի և Նիկոլայ Կիտկինի նախագծով: Այժմ այստեղ են գործում Երևանի պետական համալսարանի երեք ֆակուլտետները՝ աստվածաբանության, պատմության, տնտեսագիտության և կառավարման:
1901-ին սեմինարիայի ուսուցչական խորհրդի կողմից որոշում է կայացվում ուսումնական հաստատության համար կառուցել առանձին շենք, և ապագա շենքի տեղի ընտրությունը կանգ է առնում Աստաֆյան փողոցի վերնամասում գտնվող և այգիներով շրջապատված տարածքի վրա: Շինարարության հիմնաքարը դրվում է 1902-ին, իսկ 1905 թվականին շենքն արդեն ամբողջությամբ կառուցված էր: Այն սկզբում եղել է երկհարկանի կառույց, 1930-ականներին վերակառուցվել է և ավելացվել 3-րդ հարկը, որի ընթացքում ամբողջությամբ պահպանել է շենքի ճարտարապետական ընդհանուր ոճը: Բացի դասասենյակներից, սկզբնական նախագծով շենքում եղել են ուսուցչական սենյակներ, գրադարան, ընթերցասրահ, խոհանոց, ճաշարան, ժողովների և մարմնամարզական դահլիճներ:
Երևանի ուսուցչական սեմինարիան այս շենքում գործեց մինչև 1915 թվականը: 1915-1916 թթ. այստեղ սովորում էր 117 ուսանող, որից 50-ի ուսուցումը վճարվում էր պետության կողմից: 1915-ին սեմինարիան տեղափոխվում է այլ տեղ, իսկ շենքը դառնում է զորանոց: Արդեն Առաջին հանրապետության օրոք այստեղ է տեղակայվում հայոց եղեռնից մազապուրծ երեխաների որբանոցը: Հայաստանում գտնվող այլ որբանոցների նման, 1919-ի ապրիլին Հայաստանի կառավարության և Ամերկոմի (Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույց կոմիտե) միջև կնքված համաձայնագրով այս որբանոցը նույնպես անցնում է Ամերկոմի խնամատարության ներքո: 1919 թվականի մայիսի 16-ին Առաջին հանրապետության կառավարությունը մայրաքաղաք Երևանում համալսարան հիմնելու որոշում ընդունեց: Չնայած դժվարին տնտեսական պայմաններին, դա կարևորագույն առաջնային խնդիր էր համարվում նորանկախ երկրի համար, և ամեն ինչ արվում էր, որպեսզի Հայաստանում ձևավորվի ազգային գաղափարներ կրող նոր սերունդ: Երևանում այդ պահին հարմար շենքային պայմաններ չլինելու պատճառով՝ որոշվում է Հայաստանի առաջին համալսարանը բացել և դասընթացների մեկնարկը տալ Ալեքսանդրապոլում (Գյումրի):Մի քանի ամիս տևած քրտնաջան նախապատրաստական աշխատանքներից հետո, 1920 թվականի հունվարի 31-ին համալսարանը մեծ հանդիսավորությամբ բացվեց Ալեքսանդրապոլի առևտրային ուսումնարանի շենքում: Պաշտոնական այդ արարողությանը մասնակցել են Հայաստանի պետական առաջին դեմքերը՝ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի, լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանի և արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանի գլխավորությամբ:Առաջին ուսումնական կիսամյակում համալսարանն ուներ մեկ` պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս, իսկ համալսարանի առաջին ռեկտորն է եղել իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը: Համալսարանում դասախոսելու հրավիրվեցին արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական և գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին՝ Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Աշխարհբեկ Քալանթարը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ։ Ի դեպ, հենց ականավոր հայագետ և բանասեր Ստեփան Մալխասյանցն է 1920-ի փետրվարի 1-ին կարդացել առաջին հանդիսավոր դասախոսությունը նորաբաց համալսարանում:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո, լուսավորության ժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի 1920 թվականի դեկտեմբերի 17-ի «Երևանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով, համալսարանը վերանվանվում է Երևանի ժողովրդական համալսարան, իսկ 1923-ից արդեն՝ պետական համալսարան։ Վերաբացված կրթօջախի ռեկտոր է դառնում անվանի հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը, դասընթացները վերսկվում են 1921 թվականի հունվարից: 1960-ականներին համալսարանը տեղափոխվում է նորակառույց շենք՝ ներկայիս Ալեք Մանուկյանի փողոցի մասնաշենքը: «Սև շենքում» մնում է տնտեսագիտական ֆակուլտետը, որը 1975-ից դառնում է առանձին բուհ՝ Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, ներկայիս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: 1995 թվականից տնտեսագիտական համալսարանը տեղափոխվում է այլ վայր, իսկ Աբովյան 52 շենքը նորից դառնում է համալսարանական մասնաշենք:

Աբովյան փողոց

Աբովյան 3 հասցե

6696041

Աբովյանի և Հին Երևանցու փողոցների (նախկինում՝ Աստաֆյան և Լալայանց) անկյունում է գտնվում ԱՕԿՍ-ի՝ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության շենքը, իսկ մինչև 1923 թվականը այստեղ է տեղակայված եղել Երևանի առաջին մասնավոր վիրաբուժական հիվանդանոցը:
Սրբատաշ սև տուֆից երկհարկանի շենքը կառուցվել է 1914-1915 թվականներին տաղանդաշատ ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով և նրա ճարտարապետական ժառանգության լավագույն նմուշն է համարվում: Աջակողմյա և ձախակողմյա հատվածներում երկու գմբեթներ ունեցող սլացիկ այս շինությունը եզակի է համարվում Հին Երևանից դեռևս պահպանված ճարտարապետական հուշարձանների շարքում՝ և իր ծավալատարածական յուրօրինակ լուծումներով, և իր անկրկնելի դեկորատիվ հարթաքանդակներով: Շենքի պատվիրատուն և սեփականատերը եղել է բժիշկ-վիրաբույժ Հովհաննես Հովհաննիսյանը:
Ավարտելով Երևանի արական գիմնազիան, Հովհաննիսյանը շարունակել է ուսումը Խարկովի և Մոսկվայի համալսարաններում՝ ստանալով բարձրագույն բժշկական կրթություն: Հետագայում վիրաբուժության գծով մասնագիտացել է Վիեննայում, Բեռլինում, Փարիզում և Մոսկվայում: 1895-ին Երևանի քաղաքային գործադիր մարմնի (ուպռավայի) հրավերով նա վերադառնում է հայրենիք և մինչեւ 1907-ը աշխատում է որպես քաղաքային հիվանդանոցի տնօրեն: 1911-ին, թողնելով պետական աշխատանքը, Հովհաննիսյանը բացում է քաղաքի առաջին մասնավոր վիրաբուժական կլինիկան` սկզբում վարձակալած տարածքում, իսկ 1915-ից այն տեղափոխվում է արդեն իր նորակառույց երկհարկանի առանձնատունը՝ ներկայիս Աբովյան 3 շենքը: Հիվանդանոցային սենյակները գտնվում էին շենքի առաջին հարկում, իսկ երկրորդ հարկը բնակելի տարածք էր հանդիսանում, որտեղ ապրում էր բժիշկը։ Հովհաննես Հովհաննիսյանի հիվանդանոցի շենքը 1923-ին պետականացվում է, որից հետո, 1923-1944 թվականներին, այս շենքում է տեղակայվում Հայաստանում առաջին Տրոպիկական ինստիտուտը կամ, ինչպես ընդունված էր ասել, «Մալարիայի հիվանդանոցը»: ԱՕԿՍ ընկերությունը այստեղ է սկսում գործել 1944 թվականից, իսկ 1960-ականներին այս նույն շենքում գործել է նաև Հայկական ԽՍՀ Արտաքին գործերի նախարարության գրասենյակը:

Աբովյան 58

6936154

Ինչպես վկայում են պատմական փաստերը, Երևանում առաջին քաղաքային ամբուլատորիան ստեղծվել էր դեռևս 1888 թվականին: Մինչ այդ, 1880-ականների սկզբին, Երևանում եռանդուն գործունեություն է սկսում ծավալել քաղաքային բժիշկ Լևոն Տիգրանյանը։ Նրա ջանքերով քաղաքային գործադիր մարմնում (ուպռավա) ձևավորվում է առողջապահական մշտական հանձնաժողով, որի նախագահը հենց Տիգրանյանն է դառնում: Հանձնաժողովին հանձնարարվում է զբաղվել Երևանում սանիտարական և առողջապահական պայմանների բարելավմամբ։1893-ին Երևանի քաղաքային դումայի որոշմամբ ներկայիս Բյուզանդի փողոցի վրա գտնվող ամբուլատորիային կից ստեղծվում է ստացիոնար բաժանմունք (շենքը չի պահպանվել)՝ հենց դա է համարվում առաջին քաղաքային հիվանդանոցի հիմնադրման տարեթիվը:  Շենքը փոքր էր և ուներ ընդամենը 12 մահճակալ, որոնցից 7-ը՝ տղամարդկանց, իսկ 5-ը` կանանց համար: Պարզ է, որ սա չէր կարող բավարարել քաղաքի պահանջները, և իշխանությունները որոշում են այդ նպատակի համար վարձակալել մոտակայքում գտնվող մասնավոր տները, միաժամանակ սկսելով նոր շենքի կառուցման նախապատրաստական աշխատանքները:
1908 թվականին քաղաքի ուպռավան մամուլում հրապարակում է քաղաքային իշխանությունների մտադրության մասին՝ հիվանդանոց կառուցելու նպատակով Աստաֆյան (ներկայումս Աբովյան) փողոցի վերնամասում ձեռք բերել մի հողատարածք և հայտարարություն է տարածում քաղաքային հիվանդանոցի նոր մասնաշենքի նախագծի մրցույթի մասին: Դուման, ոգևորված այս և այլ բարերարների նվիրատվություններով, որոշում է 100 մահճակալով հիվանդանոց կառուցել` նախագծի համար քաղաքային բյուջեից հատկացնելով 1000 ռուբլի: Ճարտարապետի ընտրությունը կանգ է առնում Պավել Զուրաբյանի (Զուրաբով) վրա, ով արդեն հայտնի էր Թիֆլիսի Արամյանի և Զուբալովի հիվանդանոցների նախագծերով: Վերջապես, 1914 թվականին, ներկայիս Աբովյան 58 հասցեում դրվում է քաղաքային հիվանդանոցի հիմնաքարը: 1916-ի սկզբին արդեն կանգուն էր երկհարկանի հիվանդանոցի շենքը, իսկ ամռանը սկսվեցին ներքին հարդարման աշխատանքները:
1917 թվականին, երբ 1-ին աշխարհամարտը դեռևս ընթացքի մեջ էր և Երևանում տեղակայված էին կովկասյան ճակատում կռվող զորամասեր, հիվանդանոցի արդեն շահագործման պատրաստ շենքը դառնում է հոսպիտալ: 1918-ին, երբ հռչակվեց Հայաստանի անկախ Հանրապետությունը, գաղթականներով լեցուն, համաճարակներից ուժասպառ երկրում բուժհիմնարկներն առավել քան անհրաժեշտ ու կարևոր էին: Հրատապ պահանջ կար նաև բժիշկ-մասնագետների, և Հայաստանի կառավարությունը հրավիրում է հայազգի բժիշկներին՝ օգնելու իրենց նորանկախ հայրենիքին: Այդ կանչով Թիֆլիսից Երևան է ժամանում նաև բժիշկ Գրիգոր Արեշյանը: Հենց նրա օրոք և գործադրած ջանքերի շնորհիվ 1919-ին վերջապես պաշտոնապես բացվում է Երևանի 1-ին քաղաքային հիվանդանոցի նոր մասնաշենքը՝ այն ժամանակ դեռևս երկհարկանի, սև տուֆից սյունազարդ կառույցը:

Աբովյան 8

7087660

Աբովյան 8 շենքը կառուցվել է Երևանի բազմաթիվ բարձրարվեստ շինությունների հեղինակ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով: Չնայած Աբովյան 8-ի հիմնադրումը ընդունված է համարել 1880-ական թվականները, բայց փաստերը վկայում են (այդ թվում նաև Վասիլի Միրզոյանի անձնական նամակագրությունը), որ շինարարությունը վերջնականապես իր ավարտին է հասցվել և շենքն իր ներկայիս տեսքն է ստացել 1905 թվականից ոչ շուտ: Սև տուֆից, երկհարկանի, նրբաճաշակ հորինվածքով, բազմաթիվ կամարներով և զարդաքանդակներով այս շենքը իրավմամբ համարվում է այդ ժամանակաշրջանի Երևանի ամենագեղեցիկ կառույցներից մեկը և Վասիլի Միրզոյանի լավագույն ճարտարապետական նախագիծը:

Շենքը նաև պատմական մեծ արժեք է ներկայացնում: 1914 թվականից, 1-ին համաշխարհային պատերազմի հենց սկզբից, այստեղ երկրորդ հարկում սկսում է գործել Երևանի բարեգործական ընկերության կողմից հիմնված «Հայկական հիվանդանոցը»՝ 30 մահճակալով, որը նախատեսված էր ռազմաճակատի վիրավոր զինվորների համար: Այն կառավարում էր 20 հայ տիկնանցից բաղկացած կոմիտեն, իսկ հիվանդանոցի տնօրենն էր անվանի բժիշկ-վիրաբույժ Հովհաննես Հովհաննիսյանը։ 1918-ի մայիսի վերջին հիվանդանոցն արդեն իր խնամակալության տակ է առնում Սարդարապատի ճակատամարտի վիրավոր հերոսներին:
Ուշագրավ փաստ է նաև, որ այս շենքի պատերի մոտ են անցել 1919 և 1920 թվականների մայիսի 28-ին Առաջին հանրապետության անկախության տոնի առթիվ կազմակերպված համահայաստանյան պաշտոնական շքերթներն ու զորահանդեսները: Շենքի պատշգամբից և պատուհաններից այդ տոնախմբություններն են դիտել և ծափահարել Հայաստանում հավատարմագրված դիվանագետներն ու հյուրերը: Ճակատագրի բերումով, հենց այս շենքի նույն պատշգամբից է 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանում հռչակվել խորհրդային կարգերի հաստատումը: 1920-1937 թվականներին շենքում գործել է Խորհրդային Հայաստանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեն և այստեղ են աշխատել Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղարները, այդ թվում՝ Աղասի Խանջյանը (1930-1936), որի վերաբերյալ շենքի պատին կա համապատասխան հուշատախտակ: Հետագայում այստեղ երկար տարիներ տեղակայված է եղել Ստեփան Շահումյանի անվան պրոպագանդայի և քաղաքական լուսավորության տունը, իսկ 1981 թվականից՝ «Գիտելիք» ընկերության վարչությունը:
Աղբյուրը՝

Հայաստանի առաջին հանրապետություն

Հայաստանի Հանրապետութիւն (Հայաստանի Հանրապետություն), ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։Չնայած կարճ կյանքին Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում։

Պատմություն

Читать «Հայաստանի առաջին հանրապետություն» далее

Բաշ-Ապարանի ճակատամարտ

Բաշ-Ապարանի հերոսամարտ, ճակատամարտ Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական բանակի և հայ կամավորական ջոկատների միջև 1918թվականի մայիսի 22-29։

Ապարանի ճակատամարտը սկսվել է 1918 թվականի մայիսի 22-ի կեսօրին, երբ Էսադ փաշայի դիվիզիան և Քյազիմ փաշայի երկու գնդերը (ավելի քան 10000 զինվոր ու թալանի պատրաստ 3000-ից ավելի դրսեկ, տեղացի թուրք ու քուրդ ելուզակ) մտել են Ապարանի գավառի սահմանը։ Հետախուզական առաջապահ գումարտակը ուշ երեկոյան հասել է Միրաքի կամրջի դիմաց, և թնդացել է նրանց վրա արձակված ապարանցի աշխարհազորայինների հրացանազարկը։

Читать «Բաշ-Ապարանի ճակատամարտ» далее

Հայաստանի բուսական աշխարհը

Հայաստանի Հանրապետությունը, չնայած իր համեմատաբար փոքր տարածքին, աչքի է ընկնում բուսական համակեցությունների ու բուսատեսակների արտահայտված բազմազանությամբ, որը տարածքի բարդ ֆիզիկաաշխարհագրական պայմանների և ֆլորոգենետիկական տեսակետից նպաստավոր աշխարհագրական դիրքի արդյունք է, 1կմ2 վրա հաշվում են ավելի քան 100 տեսակ, որը աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։

Հայաստանի բուսաաշխարհագրություն

 1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի բուսաշխարհագրական շրջանացում

Յուրաքանչյուր լեռնային երկրում (Հայաստանում նույնպես) բուսականության հիմնական տիպերի աշխարհագրական տեղաբաշխումը պայմանավորված է վերընթաց գոտիականությամբ։ Նրա ուրույն ֆլորան և բուսական ծածկույթը հիմք են հանդիսացել Կովկասի և Հայաստանի բուսաաշխարհագրական շրջանացման յուրահատուկ սխեմաների մշակման համար։ Համընդհանուր հավանության է արժանացել երկրագնդի բուսաաշխարհագրական շրջանացման Ա. Թախտաջյանի սխեման (1978), ըստ որի՝ Հայաստանը գտնվում է երկու խոշոր, խիստ հակասական բնույթի՝ Եվրասիրիական և իրանաթուրանական բուսական մարզերի շփման սահմանագծում, որտեղ մասնագետներն առանձնացնում են ուրույն բուսականությամբ չորս բուսական գավառներ՝ պոնտական, հիրկանյան, արմենաանատոլիական և ատրպատականյան։

Տեսակային բազմազանություն

Բուսաաշխարհագրական այդ նահանգների, մարզերի և ենթամարզերի, ինչպես նաև երկրի բնապատմական պայմանների բազմազանության շնորհիվ նրա ֆլորան ձեռք է բերել արտակարգ հարուստ և խայտաբղետ տեսակային կազմ՝ շուրջ 3500 բարձրակարգ անոթավոր բույսերով։ Տեսակների քանակով ծաղկավոր բույսերին չեն զիջում նաև ջրիմուռները, մամուռները և քարաքոսերը, որոնց տեսակային կազմը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ։ Գոյություն ունեն ֆլորայի ներթաքույց հարստությունը բնորոշող այլ ցուցանիշներ ևս, որոնք բնութագրվում են զուտ տեղական (աբորիգեն) տեսակների և մնացորդային (ռելիկտային) բուսատեսակների առկայությամբ։

Ջրիմուռներ

Հայաստանում ջրիմուռները քիչ են ուսումնասիրված։ Կենսաբազմազանությունը ներկայացված է 388 տեսակով, որոնք հիմնականում պատկանում են կանաչ, դիատոմային, կապտանտառներկանաչ և դեղնանտառներկանաչ ջրիմուռներին։

ՀՀ գրեթե բոլոր մարզերի ջրամբարներում, լճակներում, գետափերին, երբեմն Նաև հողում տարածված են կանաչ, կապտականաչ, դիատոմային և այլ ջիմուռներ։ Տարբեր լճերում, այդ թվում նաև Սևանա լճում ջրիմուռները առաջացնում են ջրի «ծաղկում», որն զգալիորեն վատացնում է ջրի որակը։

Քարաքոսեր

Հայաստանում հայտնի է քարաքոսերի 290 տեսակ, ընդ որում ավելի հիմնովին ուսումնասիրվել է Սևանի ավազանը, ուր հանդիպում է 190 տեսակ։

Ըստ կենսաձևերի Հայաստանում գերիշխում են կեղևանման քարաքոսերը (մոտ 40%), որոնց մեծ մասը բնակվում են քարերի վրա։ Կան նաև տերևանման, թփանման և ումբիլիկատային ձևեր։

Անոթավոր բույսեր

Անոթավոր բույսերը ներառում են բարձրակարգ բույսերի խմբերը. Հայաստանում հաշվում են ավելի քան 3500 տեսակ, որը կազմում են Կովկասի ֆիտոբազմազանության շուրջ 50%-ը։

Մամուռներ

Հայաստանում հանդիպում է մամռանմանների 430 տեսակ տեսակ (մոտ 100-ը Կովկասում հանդիպում են հազվադեպ)։ Ամենատարածված տեսակներն են՝ տորտուլա գյուղականը , գրիմիա օվալաձևը , թելամամուռ արծաթափայլը , թելամամուռ ճմաձևը , հոմալոտեցիում Ֆիլիպեն , մարշանցիա բազմաձևը և այլն։ Հանդիպում են բոլոր լեռնային գոտիներում և բուսական համակեցություններում։

ՀՀ-ում տարածված գլխավորապես միջին լեռնային և անտառային շրջաններում։ Առավել ուսումնասիրված տերևացողունային մամուռների դասը ներկայացված է 347 տեսակներով։ Նշվածներից 108 տեսակը հազվագյուտ է։

Գետնամուշկեր

Գետնամուշկեր հանդիպում է 2 տեսակ՝ սելագինելա շվեցարականըամենատարածված տեսակն է, որը հանդիպում է Հյուսիսային Հայաստանի խոնավ մերձալպյան ճահիճներում։

Ձիաձետեր

ՀՀ-ում հայտնի է ձիաձետերի՝ 6 տեսակ՝ ձիաձետ ընկղմված , ձիաձետ ձմեռող , ձիաձետ ճյուղավորված , ձիաձետ դաշտային  և այլն։

Ձիաձետները տարածված են հանրապետության համեմատաբար խոնավ անտառային և մարգագետնային շրջաններում և հանդիպում են գերխոնավ գետահովիտներում, առուների եզրերին և գետափերին, երբեմն ավազոտ տեղերում ու թփուտներում։

Մշակաբույսերի վայրի ազգակիցներ

Հայաստանը երկրագնդի այն սակավաթիվ անկյուններից է, որտեղ առատ են նաև մշակաբույսերի վայրի ազգակիցները՝ ցորենը, աշորան, գարին, վարսակը, ոլոռը, ճակնդեղը, զանազան հատապտուղներ, կորիզավոր, ունդավոր, կերային, բանջարանոցային բուսատեսակներ և այլն։ Միայն վայրի զուտ տեղական տանձենիների քանակը Հայաստանում 18 է, մոշենիներինը՝ 13, սոխերինը՝ 20, և այլն։

Հացահատիկային բույսերի ազգակիցներ

Ըստ Ն. Վավիլովի սխեմայի (1931)՝ Հայաստանն իրավամբ համարվում է հասկավոր հացաբույսերի առաջացման բնօրրաններից մեկը Առաջավոր Ասիայում։ Այդ բույսերից շատերի նախորդները կամ մոտ ձևերը մասնակցել են մշակաբույսերի առաջացմանը, մյուսները ծագումնաբանական տեսակետից մոտ են կանգնած նրանց և կարող են օգտագործվել (կամ օգտագործվում են) նոր, ընտրասերումնային, հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ դիմացկուն, բարձր բերքատու և երաշտաու ցրտադիմացկուն սորտեր ստանալու համար։

Հայաստանի կենդանական և բուսական աշխարհ

Հայաստանի կենդանական աշխարհը ընդհանուր առմամբ ներկայացված է անողանաշարավոր կենդանիների ավելի քան 17000 և ողնաշարավորկենդանիների 523 տեսակներով։ Ողնաշարավոր կենդանիները ներկայացված են ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասուններիդասերով, որոնցից առավել հարուստը (349 տեսակ) թռչունների դասն է։

Հայաստանի տարածքը տեղադիրքով Միջերկրածովյան կենսաշխարհագրական տարածաշրջանի Իրանական, Փոքրասիական ու Պոնտոս-կովկասյան մարզերի խաչմերուկ է, որով և պայմանավորված է այդ մարզերի ազդեցությունը Հայաստանի կենդանական աշխարհի տեսակների վրա։

Իրանական մարզին բնորոշ ներկայացուցիչներից են. սողուններից՝ անդրկովկասյան տակիրային կլորագլուխը, ոսկեգույն տրախիլեպիսը, թռչուններից՝ շիկապոչ քարաթռչնակը, իրանական ճոճահավը, կաթնասուններից՝ Դալի ավազամուկը, մուֆլոնը և այլ տեսակներ։ Փոքրասիական մարզի ներկայացուցիչներից են. երկկենցաղներից՝ փոքրասիական տրիտոնն ու գորտը, սողուններից՝ փոքրասիական մողեսը, Շմիդտի սահնօձը և այլ տեսակներ։ Պոնտոս-կովկասյան մարզի ներկայացուցիչներից են Դարևսկու իժը, ժայռային մողեսների մեծ մասը, սպիտակախածի կեռնեխն ու կովասյան մայրեհավը։

Հայաստանի կենդանական աշխարհում գերիշխում են հիմնականում Առաջավորասիական և Միջերկրածովյան տեսակները։ Կան նաև մի շարք լայն տարածված Եվրասիբիրական ծագման տեսակներ։ Читать «Հայաստանի կենդանական և բուսական աշխարհ» далее

Նախագիծ` Բնապահպանական ստուգատես, 2018

  • Մթնոլորտի  աղտոտումը, թունավոր նյութերը  օդում:Օդի աղտոտման  աղբյուրները:

Երկիրը շրջապատող օդային թաղանթը որը պտտվում է երկրագնդի հետ միասին կոչվում է մթնոլորտ։Ներքին ոլորտը կոչվում  է տրոպոսվելա,ստրատոսվերա,
մեզոսֆերա,իոնոսֆերա,էկզոսֆերա։

Մաքուր օդի բաղադրությունը։

21% թթվածին
78% ազոտ (նշ․ է կյանքին չնպաստող)
Ազոտի միջավայրում ամենաշատը կարող ենք ապրել 3  րոպե։
0.03% ածխաթթու գազ, ազնիվ գազեր֊հելիում,նեոն,արգոն,կրիպտոն,քսենոն,ռադոն նրանցից ամենաշատը արգոնն է և շատ քիչ քանակով համարյա 1%։

Ջրային գոլորշիներ

Օդի մեջ լինում է թունավոր գազեր։
Թունավոր գազերը,հեղուկները և մետաղները օդում։

Ազոտի օքսիդներ NO և NO2 որը անձրևի ժամանակ դառնում է ազոտական թթու։
Մյուս թունավոր գազը SO2 ծծբային գազ որը ջրի մեջ լուծվելուց առաջանում է թունավոր ծծմբական թթու։
Մյուս թունավոր գազը շմոլ գազն է CO որը առաջանում է թերի այրման ժամանակ։
Ածխաջրածիններ աերոզոններ թթուներ։
Փոշու մեջ կա սնդիկ։
Մյուս ծանր մետաղը կապարն է։

Маргарет Тэтчер

Ма́ргарет Хи́льда Тэ́тчер

Картинки по запросу Маргарет Тэтчер

71-й премьер-министр Великобритании (Консервативная партия Великобритании) в 1979—1990 годах, лидер Консервативной партии в 1975—1990 годах, баронесса с 1992 года. Первая женщина, занявшая этот пост, а также первая женщина, ставшая премьер-министром европейского государства. Премьерство Тэтчер стало самым продолжительным в XX веке. Получив прозвище «железная леди» за резкую критику советского руководства, она воплотила в жизнь ряд консервативных мер, ставших частью политики так называемого «тэтчеризма».

Читать «Маргарет Тэтчер» далее

Վիետնամ

Վիետնամ  պաշտոնական անվանում – Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն, պետություն Հարավարևելյան Ասիայում, Հնդկաչին թերակղզու վրա։ Արևմուտքում այն սահմանակից է Լաոսին և Կամբոջային, հյուսիսում՝ Չինաստանին, իսկ արևելքից և հարավից՝ Չինական ծովին։ Արևելքում ողողվում է Հարավչինական ծովի ջրերով։ Երկիրը բաղկացած է Բակբո (Հյուսիս), Չունգբո (Կենտրոն) և Նամբո (Հարավ) մասերից։ Նրա տարածքի մեջ են մտնում նաև մի շարք կղզիներ։Երկրի մակերևույթի շուրջ 3/4-ը զբաղեցնում են լեռները (գերակշռում են 500–1500 մ բարձրությունները)։ Ամենաբարձր լեռնաշղթան Հոանգլիեշոնն է՝ Ֆանշիպան գագաթով (3143 մ, Վիետնամի ամենաբարձր կետը)։ Ծովեզերքին դաշտավայրեր են։ Ընդերքում կան քարածխի, երկաթի, բոքսիտների, կապարի, ցինկի, վոլֆրամի, անագի, մոլիբդենի, ոսկու պաշարներ։

Читать «Վիետնամ» далее