GALLERY Թաղիքագործ Ածուկո Սազակիի պայուսակները

  

Թաղիքագործությունը շատ յուրօրինակ արվեստի տեսակ է: Թաղիք պատրաստելու համար գզած բուրդը համաչափ փռում են հատակին և գերանը գլորում վրայով` մինչև լիակատար տրորվելը: Հայաստանում թաղիքագործությամբ զբաղվել են բացառապես տղամարդիկ, որոնց անվանել են թաղքադիր կամ լպուտ: Հատկապես հայտնի էին Բիթլիսի լպուտները, որոնք Հայաստանում և հարևան երկրներում պատրաստել են նախշազարդ և աննախշ թաղիքներ:

   Այս արվեստը հայտնի է նաև հեռավոր Ճապոնիայում: Դիզայներ Ածուկո Սազակիի «տանենո» կոչվող պայուսակները աչքի են ընկնում էլեգանտությամբ և նրբաճաշակությամբ: Գրավիչ են հատկապես գունային լուծումները: Միգուցե այս պայուսակները ձեզ ոգեշնչեն ստեղծագործել և չվախենալ նորարարություններից:

Los verbos

Completa con uno de estos verbos TENER/SER

1. Estos pantalones son caros.

2. Mi madre tiene 42 años.

3. Él es médico.

4. Nosotros tenemos una casa grande.

5. No, yo no tengo bolígrafo.

6. ¿Vosotras teneis el coche azul?

7. Ellos tienen hermano rico.

8. ¿Tú teneisà perro?

9. Tu es perro bueno.

10. Nosotros somos economistas.

11. Ella tiene bicicleta.

12. Ella es muy simpatica.

13. ¿Usted es profesor?

14. Yo soy estudiante.

15. ¿Ustedes tienen animales?

Completa las siguientes frases con el verbo SER

  1. Yo soy española.
  2. Mi perro es negro (black).
  3. Tú eres muy simpático.
  4. Pablo y Ana son hermanos.
  5. Yo soy inglés.
  6. Nosotros somos estudiantes.
  7. Vosotros sois alemanes.
  8. Mi gato es blanco.
  9. Sara es muy guapa (beautiful).
  10. Mis padres son ingleses.
  11. Pedro y yo soy amigos.
  12. Mi hermana es alta. (tall)
  13. ¿ eres tú de Estados Unidos ? Si, yo soy americana.
  14. Ellos soy de Italia
  15. Nosotros somos europeos.
  16. Clara es estudiante.
  17. Vosotros sois mis mejores amigos.

Փաստարկումներ

5 Փաստարկումներ
Փաստարկումը զրույցի առավել բարդ փուլերից է, որը պահանջում խորը գիտելիքներ, բարձր մասնագիտական պատրաստվածություն, ուշադրության կենտրոնացում, տրամաբանական մտածողություն:
Փաստարկելիս կարևոր է հաշվի առնել հետևյալ հանգամանքները.
♦ Փաստարկները պետք է ստույգ լինեն, որպեսզի զրուցակցի մոտ կասկած չհարուցեն:
♦ Հարկ է ուշադրություն դարձնել փաստարկների քանակին և որակին: Երեք-չորս ծանրակշիռ փաստարկներն ավելի մեծ արդյունք կարող են ունենալ, քան բազմաթիվ «միջին որակի» փաստարկները: Նմանապես, ճիշտ ժամանակին արված դադարներն ավելի մեծ ազդեցություն են գործում, քան խոսքերի տարափը: Պետք է ուշադրություն դարձնել նաև նախադասության ձևակերպմանը: Նախադասության «ակտիվ» կառուցվածքն ավելի համոզիչ է, քան «պասիվ» կառուցվածքը: Օրինակ` ավելի ՛լավ է ասել. «Մենք դա կիրագործենք», քան «Դա կարելի է իրագործել»:
♦ Փաստարկման ձևերն ու հաջորդականությունը պետք է համապատասխանեն զրուցակցի խառնվածքին: Միայն խոլերիկներն ու սանգվինիկներն են ի վիճակի ընկալելու մեծ ծավալի փաստարկներ։ Հարկ է հիշել, որ ավելորդ համոզչությունը կարող է հակառակ արդյունքն ունենալ:
♦ Հարկավոր է ոչ թե իրար հետևից թվարկել փաստերը, այլ մատնանշել դրանց առավելությունները:
♦ Փաստարկման ժամանակ անհրաժեշտ է խուսափել գործնա- կանություն չարտահայտող ձևակերպումներից:
6 Զրուցակցի փաստարկների հերքում
Եթե զրուցակիցն հերքում է ձեր փաստարկները, ապա’
♦ Մի’ ընդհատեք նրան, համբերությամբ լսեք նրա բոլոր առարկությունները:
♦ Պատասխանեք այնքան ժամանակ, քանի դեռ չեք հասկացել առարկության հիմնական պատճառը:
♦ Ստուգեք՝ արդյո՞ք առարկության պատճառը ձեր և ձեր զրուցակցի տեսակետների տարբերությունն է, թե՞ դուք չեք կարողացել հստակ ձևակերպել հարցի էությունը:
♦ Հարցերն այնպես ձևակերպեք, որ զրուցակիցը ստիպված լինի ընտրել առաջարկվող երկու պատասխան-տարբերակներից որևէ մեկը:
1.7 Դիրքորոշումների չեզոքացման տեխնիկա
Դիրքորոշումների չեզոքացման տեխնիկան կիրառվում է զրուցակցի փաստարկները հերքելիս: Այս տեխնիկան ներառում է մի շարք հնարներ: Դրանք են.

  1. Մեկուսացում: Երբ զրուցակիցը դիտողություն է անում, նրան հարկ է պատասխանել հանգիստ և ընկերական տոնով, անգամ, եթե դիտողությունը վիրավորական է և հեգնող: Կոպիտ պատասխանը, չնայած հակահարված է զրուցակցի դիտողությանը, սակայն լարվածություն է ստեղծում և բարդացնում նրան համոզելը:
  2. Կոպիտ ընդդիմախոսություն: Երբեք չպետք է կտրուկ հակաճառել զրուցակցին, քանի որ զրույցը վեճի կվերածվի: Դործարար զրույցի ժամանակ ցանկալի չէ գործածել հետևյալ արտահայտությունները. «Այս հարցում դուք սխալ եք», «Ամեն ինչ ճիշտ հակառակն է» և այլն:
  3. Հարգանք: Զրուցակցի տեսակետներին և դիրքորոշումներին պետք է հարգանքով վերաբերվել, եթե անգամ դրանք սխալ են կամ ձեզ համար անընդունելի:
  4. Զրուցակցի ճշմարտացիության ընդունում: Հարկավոր է ավելի հաճախ ընդունել զրուցակցի ճշմարտացիությունը: Օրինակ’ «Դա հետաքրքիր մոտեցում է, որի մասին, անկեղծ ասած, չէի մտածել: Որոշում ընդունելիս մենք դա անպայման հաշվի կառնենք»:
  5. Զսպվածություն անձնական գնահատականներում: Խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ անձնական գնահատականներից’ «Եթե ես ձեր տեղը լինեի…»:
  6. Զրուցակցի վարքագծի կառավարում: Զրուցակցին հարցնում ենք, թե գոէւ է արդյոք նա մեր պատասխանից: Եթե պատասխանում է «ոչ», նրան առաջարկում Ենք կրկին, ավելի մանրամասնորեն քննարկել այդ հարցը:
  7. Հարկ է խուսափել դիտողությանը անմիջապես պատասխանելուց, քանի որ այդպիսով մենք անուղղակի կերպով թերագնահատում ենք զրուցակցին:

Գործարար զրույցի ավարտ

1.7 Արդյունավետ կամ փոխզիջումային տարբերակների որոնում և որոշման ընդունում

Արդյունավետ կամ փոխզիջումային տարբերակների որոնումը և որոշման ընդունումը կարող են իրագործվել.

♦ Կողմերի միջև իրավահավասարության, փոխադարձ պատասխանատվության և փոխզիջման ոճով:

♦ Կողմերից մեկի` խնդրի լուծման հեղինակավոր գերակայությամբ և մյուսի կամավոր համաձայնությամբ:

♦ Կողմերից մեկի` խնդրի լուծման հեղինակավոր գերակայությամբ և մյուսի հարկադրված համաձայնությամբ:

1.8 Պայմանավորվածության արձանագրում և զրույցի ավարտ

Զրույցի արդյունքներն ամփոփելիս ցանկալի է գործընկերոջ ներկայությամբ խնդրի լուծման վերաբերյալ աշխատանքային նոթատետրում նշումներ անել կամ որոշման պաշտոնական արձանագրություն կազմել: Զրույցն ավարտելուց հետո ընդհանուր որոշում ընդունելու առիթով շնորհավորեք զրուցակցին: Շփումը դադարեցնելն իրականացվում է սկզբում հաղորդակցության ոչ խոսքային միջոցներով (դիրքը փոխել, հայացքը մի կողմ թեքել, տեղից վեր կենալ) և ավարտվում խոսքային հրաժեշտով` «Ցտեսություն», «Մինչ նոր հանդիպում», «Հաջողություններ եմ ցանկանում» և այլն:

1.9 Զրույցի արդյունքների վերլուծություն

Յուրաքանչյուր գործարար զրույցից հետո հարկավոր է վերլուծել դրա արդյունքները: Այդպիսի վերլուծությունը հնարավորություն է տալիս գիտակցել թույլ տված սխալները և ապագայի համար օգտակար փորձ ձեռք բերել:

Զրույցը վերլուծելիս հարկ է պատասխանել հետևյալ հարցերին.

♦ Հասկացա՞՞ արդյոք մյուս կողմի տեսակետը:

Որոշում ընդունելիս զրուցակցիս արդյոք չպարտադրեցի՞ իմ փաստարկները: Եթե այո, ապա զրուցակիցս, հավանաբար, բավարարված չէ, և հետագա հանդիպումների ժամանակ դա կզգացվի:

Փաստարկներ

Ուժեղ փաստարկներ

Այսպիսի փաստարկները քննադատության տեդիք չեն տալիս, դրանք շատ դժվար է ժխտել կամ ուշադրության չարժանացնել:

Ուժեղ փաստարկներն են’

♦ ճիշտ ձևակերպված և իրար հետ փոխկապակցված փաստերն ու դրանցից բխող եզրահանգումները,

♦ օրենքները, ենթաօրենքները, կանոնադրությունները, հրամանագրերը,

♦ փորձարարական ճանապարհով հաստատված եզրակացությունները,

♦ փորձագետների եզրակացությունները,

♦ զանգվածային լրատվությունից, գիտական տեղեկագրերից բերված քաղվածքներն ու մեջբերումները,

♦ վկաների ցուցմունքները,

♦ մասնագետ սոցիոլոգների կողմից ձեռք բերված վիճակագրական տեղեկությունները:

Թույլ փաստարկներ

Այսպիսի փաստարկներն ընդդիմախոսի կամ զրուցակցի մոտ կասկածներ են հարուցում և դրանք հնարավոր չէ ժխտել:

Թույլ փաստարկներն են’

♦ ոչ տրամաբանական դատողությունների հիման վրա կառուցված եզրահանգումները,

♦ ճանաչում չունեցող մարդկանց ստեղծագործություններից բերվող քաղվածքները և մեջբերումները,

♦ սեփական մտքերը և գաղափարները, որոնք իրավիճակային բնույթ են կրում կամ բխում զրուցակցի ցանկությունից,

♦ կռահումների վրա կատարված եզրահանգումները և ընդհանրացումները,

♦ չճշտված վիճակագրական տվյալներից բխող եզրակացությունները:

Հարցեր

Խնդրի առաջադրում և ինֆորմացիայի փոխանակում
Խնդրի առաջադրումը տարբեր է լինում.
♦ Խնդիրն առաջադրվում է, և դրա լուծման ողջ պատասխանատվությունը հավասարապես ընկնում է երկու կողմերի վրա:
♦ Կողմերից մեկն առաջադրում է խնդրի լուծման պատրաստի տարբերակը:
♦ Կողմերից մեկը պասիվ դիրք է ընդունում. «Արա այն, ինչ ուզում ես, միայն ես այլևս բողոքներ չլսեմ»: Այդպիսի դեպքում խնդրի լուծման պատասխանատվությունն ընկնում է կողմերից մեկի վրա:
Գործարար զրույցի ժամանակ խնդիրն առաջադրելիս հարկ է աշվի առնել այն հանգամանքը, որ մարդկանց մեծամասնությունը, տարբեր պատճառներից ելնելով (սխալ տեղեկատվություն հաղորդելու վախ, ձևակերպման դժվարություններ, բարդույթավորվածություն և այլն), միանգամից չի պատասխանում ուղղակի հարցերին:
Առանձնացվում են հարցերի 5 հիմնական խմբեր’

  1. «Փակ» հարցեր: Այն հարցերն են, որոնք ենթադրում են միայն այո» կամ «ոչ» պատասխան: «Փակ» հարցերը սովորաբար լարված ության մթնոլորտ են ստեղծում, այդ պատճառով դրանք ցանկալի է կիրառել միայն որոշակի նպատակներով: Այսպիսի հարցերը զրուցակցի մոտ այնպիսի տպավորություն են ստեղծում, կարծես իրեն հարցաքննում են:
    «Փակ» հարցեր խորհուրդ է տրվում տալ ոչ թե տեղեկատվություն ստանալու, այլ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը հաստատելու կամ արագ համաձայնության գալու նպատակով:
    2- «Բաց» հարցեր: Այնպիսի հարցեր են, որոնց հնարավոր չէ միայն «այո» կամ «ոչ» պատասխանել: Այս հարցերը զրուցակցից որոշակի բացատրություն են պահանջում: «Բաց» հարցերը սկսվում են հետևյալ բառերով` «Ի՞նչ», «Ո՞վ», «Ինչպե՞ս», «Որքա՞ն», «Ինչու՞» և այլն: Այսպես. «Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ», «Ինչպե՞ս հանգեցիք այդպիսի եզրակացության»:
    Այսպիսի հարցեր ցանկալի է զրուցակցին ուղղել այնպիսի իրավիճակներում, երբ մեզ լրացուցիչ տեղեկություններ են հարկավոր կամ երբ ցանկանում ենք ճշտել զրուցակցի դիրքորոշումներն ու իրական դրդապատճառներր;
  2. Հռետորական հարցեր: Հռետորական հարցերի նպատակն է’ առավել խորությամբ քննարկել խնդիրը: Այսպիսի հարցերին ուղղակի պատասխան չի տրվում, քանի որ դրանք նորանոր հարցեր են առաջ բերում: Օրինակ` «Կարո՞ղ ենք այսպիսի դեպքերը նորմալ երևույթ համարել մեր կազմակերպությունում», «Մենք այս հարցի մասին միևնու՞յն կարծիքն ունենք»:
  3. Բեկումնային հարցերը զրույցը տանում են սահմանված ուղղությամբ կամ նոր խնդիրներ են վեր հանում: Եթե զրուցակիցը քաղաքավարի և բովանդակալից է պատասխանում այդ հարցերին, ի հայտ են գալիս նրա դիրքորոշման խոցելի տեղերը: Օրինակ` «Ինչպե՞ս եք պատկերացնում հասարակական արտադրանքի կառուցվածքն ու բաշխումը»:
    Այսպիսի հարցերը տրվում են այն դեպքում, երբ արդեն բավականաչափ ինֆորմացիա ենք ստացել մի խնդրի մասին և ցանկանում ենք կենտրոնանալ այլ խնդրի վրա:
  4. Խորհելու, մտորելու հարցերը զրուցակցին ստիպում են լավ մտածել, կշռադատել և մեկնաբանել զրույցի ժամանակ արծարծված խնդիրը: Օրինակ«Կարողացա՞ արդյոք ճիշտ նկարագրել մեր կազմակերպությունում առկա խնդիրները և ցույց տալ քննարկված ծրագրի կիրառման անհրաժեշտությունը»: Այս հարցերի նպատակը փոխհասկացման մթնոլորտի ստեղծումն է, ինչը հաճախ թույլ է տալիս հասնել միջանկյալ արդյունքների: Ինֆորմացիայի փոխանակումը զրուցակիցների միջև հաղորդակցության գործընթաց է, որի ժամանակ տեղեկատվություն է ձեռք բերվում մյուս փուլի փաստարկման համար: Ինֆորմացիայի փոխանակման փուլը ներառում է’
    ♦ զրուցակցին տեղեկատվության հաղորդումը,
    ♦ հարցերի առաջադրումը,
    ♦ զրուցակցին ունկնդրումը,
    ♦ զրուցակցի հակազդումներին հետևելը և դրանց հոգեբանական վերլուծությունը: