Ճառագայթային աղտոտում՝ռադիոակտիվություն

Հողի ռադիոակտիվություն

Հողի ռադիոակտիվությունը պայմանավորված է հողում պարունակվող բնական և արհեստական ռադիոակտիվ տարրերով ու իզոտոպներով։ Հողի բնական բարձր ռադիոակտիվությունն առաջանում է հիմնականում ուրանիռադիումիթորիումի և կալիումի ռադիոակտիվ իզոտոպներ պարունակող հանքավայրերում ու դրանց մերձակայքում, սակայն փոքր քանակությամբ ռադիոակտիվ նյութեր սփռված են երկրագնդի ամբողջ մակերևույթով և կան բոլոր հանքապարներում, հողերում, ջրերում։ Հողի արհեստական ռադիոակտիվությունն առաջանում է միջուկային զենքի պայթյունից, միջուկային ռեակտորների աշխատանքից ու վթարից, ատոմային արդյունաբերական թափոններից։ Ռադիոակտիվությունը լինում է տեղային (աղտոտման աղբյուրի մոտ) և համընդհանուր (ողջ երկրագնդով՝ միջուկային զենքի պայթյունի ազդեցության տարածքում)։

Մթնոլորտի ռադիոակտիվություն

 

Մթնոլորտի ռադիոակտիվությունը պայմանավորված է բնական շարժընթացների կամ մարդու գործունեության հետևանքով մթնոլորտ արտանետված ռադիոակտիվ գազերով և աերոզոլներով։ Բնական ռադիոակտիվ գազերը (որոնք պարունակում են հողում ուրանի և թորիումի տրոհումից առաջացած ռադիումի իզոտոպներ) մթնոլորտ են թափանցում հողում եղած օդի և մթնոլորտի օդի գազափոխանակության կամ դիֆուզիայի հետևանքով։ Իսկ ռադոնի իզոտոպների տրոհումից առաջանում են մետաղներ պարունակող աերոզոլներ։

Читать «Ճառագայթային աղտոտում՝ռադիոակտիվություն» далее

Դինո Բուցատի

Կարծում եմ Իտալացի գրող Դինո Բուցատին իր Կորսված օրեր  պատմվածքով ուզում էր մեր սրտին հասցնել այն միտքը, որ երբեք չենք կարող ետ վերադարձնել մեր կողմից գուցե անտեսված օրերը,  որոնք, սակայն, ժամանակի ընթացքում հասկանում ենք, որ մեր կյանքի  կարևորագույնն են: Ըստ Դինո Բուցատիի մեր կյանքի կարևոր օրեր նրանք են ,որոնքա նցւմ էնք մեր հարազատների կողքին նրանց օգնելով կամ ւղակի մեր ներկաըությամբ ուրախություն պատճառելով նրանց :Սովորում եմ որ երբեք ընտանիքիս հետ ժամանակ անցկացնելը չփողարինեմ հարստություն դիզելու հետ ;

Կապակցված խոսք

Վաղորդյան, ուղեվորվել, ոսկեշող գարուն, անդորր, առավոտ, թռչունների ուրախ ճռվողյուն, տերևների սոսափ, սաղարթախիտ անտառ, ծաղկած մասրենի, դժվարին վերելք,  լի զամբյուղ, բարձր տրամադրություն։

Առավոտ էր  ընտանիքով ուղևորվում էինք դեպի Ստեփանավանի Դենդրոպարկ :
Ոսկեշող  գարուն էր, տիրում էր անդորր լռություն, որ ինքնըստինքյան հանգստություն էր պատճառում  բոլորիս:  Թռչունների ուրախ ճռվողյունը հետաքրքիր հարց էր  առաջացնում,  թե ով է արդյոք նրանց երգել սովորեցրել: Դենդրոպարկը բոլորիս հայտնի է որպես սաղարթախիտ անտառ, որտեղ ամեն քայլին կարող ես հանդիպել  տարատեսակ ծառերի, չքնաղ ծաղիկների, և իհարկե, ծաղկած մասրենու  և հիանալ նրա վառ վարդագույն և ճերմակ ծաղկաթերթիկներով:  Լավ ժամանակ անցկացնելով մեզ համար  թանկ մարդկանց շրջապատում՝ մեծ բավականություն և բարձր տրամադրություն ես ունենում:

 

 

Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն

Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում: Տարբերում են շրջակա միջավայրի բնածին և մարդահարույց աղտոտիչներ: 
Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական երևույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների պատճառով, իսկ մարդահարույցները՝ մարդու գործունեության հետևանքով: Մարդահարույց աղտոտիչների թվին են դասվում արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային և կենցաղային թափոնները, էներգիայի տարածումը ջերմության (ջերմային աղտոտում), աղմուկի (աղմկային աղտոտում), ճառագայթման (ճառագայթաակտիվ աղտոտում) և այլ ձևերով:
Տարբերում են շրջակա միջավայրի աղտոտման մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական տեսակներ: 
Մեխանիկական աղտոտումը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների և բնական լանդշաֆտների վրա ազդող այլ միջոցառումների հետ:

Читать «Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն» далее

Նուկլեինաթթուներ

Image result for նուկլեինաթթուներ

Читать «Նուկլեինաթթուներ» далее

Էլեկտրիկ Երևան

Բաղրամյան պողոտան ընդդեմ հոսանքի թանկացման ցույցի ժամանակ -3.JPG

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաներ Երևանում, հայ երիտասարդության բողոքի խաղաղ ցույցեր Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2015 թվականի հունիսի 19-ից 23-ը ընկած ժամանակահատվածում։ Ցուցարարները պահանջում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից չեղյալ հայտարարել 2015 թ.-ի հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ կապված ՀՀ տարածքում Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ։

Հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 5։30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը խաղաղ ցուցարարների դեմ կիրառեց ջրցան մեքենաներ, զանազան ոստիկանական այլ միջոցներ, հատուկ ջոկատայինների, որի հետևանքով հոսպիտալացվեցին և բերման ենթարկվեցին հարյուրավոր քաղաքացիներ։

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը Երևանի Ազատության հրապարակում հունիսի 17-ին կազմակերպեց արտոնված բազմահազարանոց հանրահավաք, որի ժամանակ ՀՀ իշխանություններին, մասնավորապես, Սերժ Սարգսյանին ներկայացրեց պահանջ՝ մինչև հունիսի 22-ը ժամը 16։00-ն չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը։ Հանրահավաքի մասնակիցները այդ ընթացքում Ազատության հրապարակում անցկացրեցին շուրջօրյա նստացույց։ Հունիսի 22-ին, չստանալով իրենց պահանջների պատասխանը, նրանք խաղաղ երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, սակայն ոստիկանական հատուկ ջոկատայինները ջրցան և զրահապատ մեքենաների միջոցով կանգնեցրեցին նրանց։ Ցուցարարները հայտարարեցին նստացույց Հայաստանի գրողների միության շենքի դիմացի ճանապարահատվածում։ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջոցով ցուցարարներին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը առ այն, որ նա պատրաստ է նախագահական նստավայրում ընդունել 5 ցուցարարի։ Այս առաջարկը նստացույցի մասնակիցները մերժեցին՝ հայտարարելով, որ իրենց պահանջը հստակ է՝ կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։ Հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 5։30-ի սահմաններում, ոստիկանական հատուկ ստորաբաժանումները սկսեցին ձեռնարկել հատուկ գործողություններ, որի հետևանքով ձերբակալվեց 237 քաղաքացի, այդ թվում՝ լրագրողներ, ավելի քան 25 մարդ հոսպիտալացվեց։ Նրանց բոլորի դեմ հարուցվել է քրեական գործ «խուլիգանություն» հոդվածով։ Շրջանառվում է նաև 10 անհետ կորած քաղաքացիների մասին տեղեկատվություն։

Հակասական մեկնաբանություններ

Հունիսի 23-ի առավոտյան արդեն տարբեր քաղաքական ու հասարակական շրջանակներից գիշերային ցույցերի և դրանք ուժով ցրելու վերաբերյալ հնչեցին հակասական, երբեմն անտրամաբանական ու ապատեղեկատվություն պարունակող տեղեկություններ։ ՀՀԿ կուսակցության անդամ ՀՀ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) հայտարարեց, որ «Շոգ ա, ջուր են շփել, ի՞նչ անենք»։ Իշխող ՀՀԿ կուսակցության փոխնախագահ, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ խուսանավելով լրագրողի այն հարցին, թե իրավական ինչ հիմքով են ցրել ցույցը, հայտարարեց, որ ինքը հպարտ է ՀՀ ոստիկանությունով, քանի որ նրանք կարողացել են պատշաճ կերպով ցրել ցույցը։

Ռուսական գլխավոր հեռուստաալիքը՝ Russia 24-ը հունիսի 23-ի վաղ առավոտյան պատրաստել ու եթեր է հեռարձակել ամբողջովին ապատեղեկատվություն պարունակող հաղորդում, որտեղ ասվում է, որ իբր ցուցարարների մոտ հայտնաբերվել է հրազեն, իսկ տասնյակ ոստիկաններ մարմնական վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոցներ։

ՀՀ հատուկ ծառայություններն էլ հասարակության շրջանում քողարկված կերպով տարածում են տեղեկատվություն, թե իբր թանկացված 6.93 դրամով նորագույն զենք են գնելու, քանզի տարածաշրջանում լարվածությունը մեծանում է։

Մատերիայի գոյության ձևերը: Մարմիններ և նյութեր

  • Օրգանական  նյութեր՝  ածխաջրեր:

Ածխաջրեր, (ածխաջրատներ, շաքարներ), քիմիական միացություններ՝ կազմված ածխածին, թթվածին և ջրածին տարրերից։ Ածխաջուր են կոչվում, որովհետև միացության մեջ ջրածին և թթվածին տարրերը գտնվում են ջրի մոլեկուլում ունեցած համամասնությամբ՝ Cx(H2O)y։ Կառուցվածքով և քիմիական հատկություններով ունեն շաքարների բնույթ։ Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայիփոխանակության շարժընթացում։ Մտնում են բուսական, կենդանական և բակտերային օրգանիզմների կազմության մեջ։ Ածխաջրերը մարդու և կենդանիների սննդի կարևոր բաղադրամաս են և ապահովում են դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան։ Հասուն մարդու օրգանիզմում էներգիայի կեսից ավելին առաջանում է ածխաջրերից:

Читать «Մատերիայի գոյության ձևերը: Մարմիններ և նյութեր» далее

I Sometimes watch TV

Diferent places  – diferent lives

Calvin

Calvin lives on Vatersay, an island in the Outer Hebrides, Scotland. The island is very, very small. It is five kilometres long and five kilometres wide, and there are fewer than 100 people on the island.

Calvin’s father works as a fisherman. He usually leaves the house before six o’clock in the morning, His mum always spends the day at home. She often does the housework, but that isn’t the only thing she does. She teaches Calvin and his three sisters too. Vatersay hasn’t got a school, so the children learn at home.

Читать «I Sometimes watch TV» далее

Կենսական տարրեր

Կենսական տարերը դրանք այն ատոմներն են որոնք առաջացնում են կենդանի օրգանիզմների  կենսագործունեությունը ապահովող  նյութերը։ Կան մակրո տարրեր և միկրո տարրեր։ Մակրո տարրերն են՝ ածխածինը (C), ջրածին (H), թթվածին (O), ազոտ (N), ֆոսֆոր (F), ծծումբ (S): Միկրո տարրերն են՝ Նատրիում (Na), կալիում(K), կալցիում (Ca), ֆտոր (F), քլոր (Cl), բրոմ (Br), յոդ (I), մանգան (Mn), ցինկ (Zn), պղինձ (Cu):

 

Թունավոր նյութերը հողում

soil-poisoning.jpg

Հողը՝ օդի և ջրի նման ևս ենթակա է աղտոտման։  Հողի աղտոտման աղբյուրներ են նաև մետաձուլական գործարանների, նավթաարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները։ Հողի աղտոտման մեկ այլ աղբյուր է  ժամանակակից գյուղատնտեսությունը, որը չի կարող չկիրառել թունաքիմիկատներ և պարարտանյութեր, քանի որ դրանց բացակայության դեպքում բերքի մեծ կորուստներ ունենալու վտանգ է սպառնում։

Հողի աղտոտում` մարդու գործունեության արդյունքում հողում վտանգավոր ու թունավոր նյութերի և օրգանիզմների այնպիսի քանակության կուտակում, որն առաջացնում է հողերի դեգրադացիա կամ հողային ծածկույթի կառուցվածքի, ձևաբանության ու միկրոֆլորայի փոփոխություն, հողի ֆիզիկաքիմիական հատկությունների վատթարացում, հողի բերրիության, աճեցվող մշակաբույսերի տեխնոլոգիական, սննդային, սանիտարահիգիենիկ արժեքների ու հողի հետ կապ ունեցող բնական այլ օբյեկտների որակի նվազեցում:

Հողի քիմիական աղտոտում` հողօգտագործման գործոնի (գյուղատնտեսական, արդյունաբերական, կոմունալ և այլն) ուղղակի կամ անուղղակի ազդեցության հետևանքով հողի քիմիական (օրգանական և անօրգանական նյութերի) կազմի փոփոխություն, որը հանգեցնում է հողի որակի վատթարացման և կարող է վտանգ սպառնալ մարդու առողջությանը, կենդանական ու բուսական աշխարհին:

Հողի օրգանական աղտոտում` բնութագրում է հողի աղտոտման աստիճանն օրգանական նյութերով`ըստ ամոնիակային և նիտրատային ազոտների, որոնք հանդիսանում են ազոտ պարունակող օրգանական նյութերի քայքայման քիմիական ցուցանիշներ:

Վտանգավորության դաս` քիմիական նյութերի դասակարգում` ըստ հողի, բույսերի, կենդանիների և մարդկանց վրա դրանց ունեցած հնարավոր բացասական ներգործության: