Ծիծեռնակաբերդ

Վայրը` ԵրևանՀիմնադրվել է` 1967 թ.Ճարտարապետ` Ա. Թարխանյան

Ծիծեռնակաբերդը գտնվում է Հրազդան գետի աջ ափին, մայրաքաղաքի արևմտյան մասում: Ըստ ավանդույթի՝ այստեղ է գտնվել սիրո աստվածուհի Աստղիկի տաճարը, որի վերնահարկում ապրող ծիծեռնակները, որպես սուրհանդակներ, լուրեր են տարել Վահագն աստծուն:
19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը հայ ժողովրդի համար ճակատագրական ժամանակաշրջան էր: Օսմանյան Կայսրությունը պետական մակարդակով ծրագրեց և իրագործեց հայերի զանգվածային կոտորած: Այն իր գագաթնակետին հասավ 1915-1916թթ., երբ 1915-ի ապրիլի 24-ին սկսված ջարդերին զոհ գնաց մոտ 1.5 միլիոն հայ… 
Խորհրդային շրջանում այս մասին թույլատրվեց խոսել միայն 50-ականներին: 1965 թվականին` Մեծ Եղեռնի 50 ամյակի կապակցությամբ, ճարտարապետներ Թարխանյանի և Քալաշյանի նախագծով, Ծիծեռնակաբերդ կոչվող բլրի վրա կանգնեցվեց Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձանը:
Հուշարձանը բաղկացած է երկու մասից: 44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայերի վերածնունդը։ Համաձայն մեկ այլ տեսակետի՝ այն խորհրդանշում է Արևմտյան Հայաստանը և Արևելյան Հայաստանը և նույնիսկ Սիսն ու Մասիսը: 12 քարե սալերը՝ դասավորված շրջանագծով, ներկայացնում են Արևմտյան Հայաստանի 12 հայաբնակ նահանգները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի տարածքում։ Մեկ այլ տեսակետի համաձայն` դրանք խորհրդանշում են այն 12 նահանգները, որտեղ հիմնականում տեղի է ունեցել կոտորածը: Շրջանի կենտրոնում հավերժական կրակն է։
Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների և գյուղերի անունները: 1995-ին հուշահամալիրի տարածքում բացվեց ստորգետնյա Ցեղասպանության թանգարան, որտեղ կարելի է գտնել տեղեկություններ 1915 թվականի իրադարձությունների մասին։  Թանգարանին մոտ գտնվում է մի պուրակ, որտեղ օտարերկրյա պաշտոնյաները Ցեղասպանության զոհերի հիշատակին տնկում են ծառեր։
1965 թվական, ապրիլի 24-ին սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Այդ օրը հայերը Սովետական Հայաստանում առաջին անգամ նշեցին Եղեռնի զոհերի հիշատակի օրը: 

Տեսարժան վայրեր Երևանում

Երևանն աշխարհի ամենահին քաղաքներից է: Այստեղ կարելի է տեսնել տարբեր ժամանակաշրջաններին պատկանող շենքեր, մշակույթ և այլն: Մենք առանձնացրել ենք Երևանի ամենակարևոր և գեղեցիկ տեսարժան վայրերը, որոնք կարելի է այցելել հաշված օրերի ընթացքում:

Հանրապետության հրապարակ

Հանրապետության հրապարակը Երևանի սիրտն է: Այստեղ են տեղակայված իրենց կարևորությամբ աչքի ընկնող այնպիսի շենքեր, ինչպիսիք են` Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարությունների շենքերը, Հայաստանի Ազգային Պատկերասրահը և այլն:

Հրապարակը կառուցվել է ըստ Երևանի գլխավոր հատակագծի (1924թ., ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան):

Զբոսաշրջիկներին հատկապես գրավում է երեկոյան Երևանը, երբ միանում են հրապարակի երգող շատրվանները և իրենց շուրջ համախմբում տեղացիներին ու քաղաքի հյուրերին:

Աբովյան Փողոց

Աբովյանը Երևանի առաջին պլանավորված փողոցն է: Այստեղ Դուք կարող եք տեսնել շինություններ, որոնք կառուցվել են Երևանի գլխավոր հատակագծից շատ առաջ: Այստեղ են տեղակայվել Երևանի ամենահին եկեղեցիները՝ սբ. Կաթողիկեն և սբ. Պողոս Պետրոսը: Վերջինս տեղակայված է եղել Մոսկվա կինոթատրոնի տարածքում և քանդվել է ԽՍՀՄ իշխանությունների կողմից 1930-ականներին:

Աբովյան փողոցով զբոսնելիս Դուք Ձեզ կզգաք միջնադարյան կովկասյան քաղաքում, որտեղ գործում են տարբեր սրճարաններ, հագուստի և հուշանվերների խանութներ:

ԱՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգայինակադեմիական թատրոն

1926 թվականին Ալեքսանդր Թամանյանին հանձնարարվում է գծագրել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը: Թամանյանը որոշում է նախագծել մի շենք, որը կհամապատասխաներ ժամանակակից թատրոնի բոլոր պահանջներին՝ գեղեցիկ ճարտարապետական լուծումներով: Թամանյանի այդ նախագիծը Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է ոսկե մեդալի:

Կասկադ համալիր

Սա և՛ երևանցիների, և՛ զբոսաշրջիկների ամենասիրելի  վայրերից մեկն է: Համալիրը ստեղծվել է 1970 թվականին, որի նպատակն էր իրար կապել Երևանի հարավային և հյուսիսային մասերը: Հետագա տարիներին անընդհատ վերափոխվել և կատարելագործվել է համալիրը, իսկ վերջնական տեսքի է բերվել 2002 թվականին՝ բարերար Լ. Գաֆեսճյանի հովանավորությամբ:

Կասկադի բարձունքից բացվում է հրաշալի տեսարան. երևում է Երևանը և Հայաստանի խորհրդանիշ դարձած Արարատ լեռը:

Մատենադարան

Մատենադարանը գտնվում է Երևանի սրտում և ամփոփում է իր մեջ հայ ժողովրդի անցած ուղու այն մասը, որը նվիրված է հայ գրերին: Մատենադարան նշանակում է գրերի պահոց: Այն սկզիբ է առնում դեռևս 5-րդ դարից, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայ գրերը:

Մատենադարանը աշխարհի այն եզակի թանգարաններից է, որտեղ կարող եք տեսնել ձեռագրերի հսկայական հավաքածու՝ թվագրվող միջնադարից շատ ավելի առաջ:

Էրեբունի թանգարան 

Երևանի պատմությունը սկիզբ է առնում գրեթե 2800 տարի առաջ, երբ Արգիշտի թագավորը հիմնադրեց հայտնի Էրեբունի բերդաքաղաքը, որը հետագայում կոչվեց Երևան:

Երևանի պատմության սկզբնավորման լավագույն ապացույցը համանուն վայրում գտնվող Էրեբունի թանգարանն է:

Հայաստանի Պատմության թանգարան

Հանրապետության հրապարակում տեղակայված գեղեցիկ շինություններից մեկում են գտնվում Հայաստանի ամենակարևոր թանգարաններից երկուսը՝ Պատմության Թանգարանը և  Ազգային Պատկերասրահը:

Պատմության թանգարանում կարող եք տեսնել 2000 տարուց ավելի պամություն ունեցող իրեր: Թանգարանն արտացոլում է հայ ժողովրդի անցած  ամբողջ ուղին:

Հայաստանի Ազգային Պատկերասրահ

Ազգային Պատկերասրահի հիմնադրման տարեթիվն է համարվում 1921 թվականը: Այստեղ կարող եք տեսնել տարբեր ժամանակների հայ վարպետների աշխատանքներ, միջնադարյան հայկական վանքերը զարդարող որմնանկարներ և այլն:

Արարատ Կոնյակի Գործարան

Հայկական կոնյակը լավագույններից մեկն է ամբողջ աշխարհում: Նրա պատմությունը սկիզբ է առել 19-րդ դարում և քիչ ժամանակ անց դարձել ամենահայտնիներից մեկը ամբողջ աշխարհում:   

Արարատ կոնյակի գործարանում կարող եք մասնակցել հատուկ էքսկուրսիայի, համտեսել տարբեր տարիների հնեցման կոնյակներ, ինչպես նաև գնել Ձեզ ամենաշատը դուր եկած հայկական կոնյակը:

Երևանի Կայարան

Երևանի կայարանը հիմնադրվել է 1899 թվականին: Իսկ ահա ներկայիս շենքը, որն իր գեղեցիկ ճարտարապետությամբ այդքան շատ է գրավում զբոսաշրջիկներին, կառուցվել է 1956 թվականին:

Կայարանին հաճախ տեղացիները անվանում են Սասունցի Դավիթ Կայարան: Պատճառը կայարանի դիմաց գտնվող Սասունցի Դավթի Հրապարակն է՝ իր համանուն արձանով, որի հեղինակը Երվանդ Քոչարն է:

Սասունցի Դավիթը հայկական միակ էպոսի գլխավոր հերոսն է: Դավիթը հանդիսանում է հայ ժողովրդի ամենասիրելի կերպարներից մեկը, քանի որ ինքնին արտացոլում է մեր ազգի բնորոշ գծերը մեկ կերպարում:

Սասունցի Դավթի հրապարակը, արձանը և կայարանի գեղեցիկ շենքը դարձել են Երևանի այցեքարտերից մեկը:

История города Еревана

Как известно, история Еревана крайне идеологизирована, в связи с чем докопаться до сути этого вопроса чрезвычайно трудно. Основное противоречие в истории города лежит в области понятий, так как в одни и те же термины может вкладываться различный смысл. Само понятие «город» зачастую понимается произвольно, хотя далеко не каждое поселение может считаться «городом». Как правило относительно средних веков «городом» называют крупное поселение, административный центр имеющий укрепления. Т.е. просто сельское поселение городом не является, также как не является городом отдельная крепость.

Вид на Старый город Еревана в конце 19 века.

В исторических письменных документах сохранилось только одно упоминание об основании Еревана как города. Это свидетельство турецкого автора Эвлия Челеби об основании крепости Реван (Ереван) выходцами из Азербайджана в 1509-1510 гг.

Эвлия Челеби
О строительстве города Еревана
В 810 (1407-08) году один из любимцев эмира Тимура, купец Ходжа-хан Лехичани, ступил на землю этого Еревана. Он увидел плодородный край и поселился [здесь] вместе со всеми своими домочадцами. День ото дня он богател на выращивании риса и строил этот город. Позже, в 915 (1509-10) году, шах Иранской земли Исмаил-шах приказал своему везиру Реван-кулу-хану построить в этом месте крепость. Тот за семь лет воздвиг крепость и дал ей имя Реван.

С начала 16 века, после возведения крепости, Ереван становится административным центром — беглербегством (провинцией) в составе Сефевидского гос-ва. Первым беглербегом области Еревана стал представитель туркменского племени устаджлу — Бадр-хан Устаджлу.

Т.е. Ереван 16 века полностью соответствует статусу города, соответственно история именно города начинается только с этого времени. Археологические раскопки и упоминания в письменных источниках полностью подтверждают данную версию, так как никакого более раннего городского центра, поверх которого основали новый город Ереван в 16 веке, так и не было найдено.
Академик В.В.Бартольд писал, что «Эривань возникла в качестве селения при Тимуре, а городом сделалась только в XVI в. при шахе Исмаиле, и тогда же получила своё нынешнее название».

Мечеть Сардара в Ереванской крепости.

При этом нет никаких сомнений, что на территории современного Еревана, а это 223 кв.км, находилось множество более ранних поселений. Но о статусе этих поселений и их названиях можно только гадать, нет доказательств, что они были связаны с нынешней столицей Армении.

Наиболее популярна версия о том, что начало Еревану дала урартская крепость, чье название с середины 60-х годов стало звучать как Эребуни. До этого времени это слово читалось как Ирпуни (или Сабуни). В 60-х годах 20 века Армения испытывала подъем национального самосознания, поэтому изменение чтения названия урартской крепости могло быть вызвано прежде всего идеологической необходимостью. Так как Эребуни действительно схоже с названием армянской столицы. Но схожесть эта может быть и мнимой. Известный востоковед И.М. Дьяконов считал, что название крепости звучало как Эреб/Эреву, а окончание -ни в этом слове лишь топонимический суффикс места. Но он допускал, что слово Ереван могло появится из совмещения Эреву и аван (арм.- перс. обозначение области, поселения). Но это лишь одна из гипотез.

Стены крепости Эребуни.

Естественно, теория о раннем урартском начале города Еревана не выдерживает никакой критики. Так как между затуханием жизни в Эребуни в 4 в. до н.э. и основанием города-крепости Реван в начале 16 века прошло 2 тысячи лет. Никакой археологической преемственности между этими поселениями нет. Эти пункты даже не совпадают географически — между крепостью Эребуни и центром Старого города Еревана (Шаар, Шахр) более 4,5 км. Это разные населенные пункты. Холм на котором расположен Эребуни вошел в состав Еревана только в конце 20 века, даже сейчас этот район считается окраиной города.

Многочисленные упоминания якобы Еревана с III по XVI век есть всего лишь попытки подбора похожих слов в письменных источниках. Подобных названий может быть очень много — Ерванд, Эрван, Айраван, Реван, Hērewan, Errevant, Revant. Подобные упоминания лишены исторического и географического контекста, по которому можно было бы определить точное расположение упоминаемого топонима.

Например, известное упоминание якобы Еревана в 7 веке ( в связи с арабской осадой) у Себеоса давно трактуется как упоминание крепости города Хой (арм.Гер, Хер — Hērewan — Хер(аван) — Ереван)
Предполагается, что Ереван в тексте Себеоса должен быть Хой между Арменией и Азербайджаном.
Тер-Гевондян А.Н. Армения и Арабский халифат — Ереван , 1977.

Сами слова реван, реванд, ерванд очень популярны в ираноязычном мире. Тут можно вспомнить, что до обнаружения урартской крепости Эребуни древности Еревана выводили из предположительно находившегося на его месте античного города Ервандашата. В 20 веке Ервандашат был обнаружен в другом месте, и был найден новый «источник древности» для Еревана, поэтому версию о городе Ерванда — Ереване отбросили.

Но есть в истории Еревана и загадочный момент. Связан он с самим названием города. Если внимательно прочитать текст Эвлия Челеби, то можно заметить, что название «Ереван» существовало еще до основания самого города.

4. https://zen.yandex.ru/media/maximus101/istoriia-goroda-erevana-5e9e003192055a0c646ee9be

История города Ереван

Ни одна страна в мире за свою историю не имела так много столиц, как Армения, их было тринадцать.

Ереван — тринадцатая столица земли армянской, один из древнейших городов мира.

Столица Армении расположена в северно-восточной части Араратской или Приараратской равнины, раскинувшейся в центральной части Армянского нагорья.

Ереван имеет тысячелетнюю историю.

Древнейшими поселениями Еревана являются Шенгавит, Цицеракаберд, Арин-Берд, Кармир блур, а пещеры Разданского и Аванского ущелий были обитаемы еще на заре человечества. Во время раскопок в Шенгавите было обнаружено много предметов, относящихся к культуре IV-II тысячелетий до рождества Христова: серебряные и золотые украшения, золотые и бронзовые наконечники, бронзовые и каменные орудия, а на территории Цицернакаберда были найдены гробницы, керамические и драгоценные изделия, остатки циклопической стены, разные сорта пшеницы…

Однако настоящая история Еревана начинается с основания известной крепости Эребуни. В истории Еревана решающее значение имели события первого тысячелетия до рождества Христова, когда на юго-востоке Армянского нагорья вступило в период расцвета одно из могущественных армянских государств своего времени – Урарту.

…Когда последний камень был уложен на место, Аргишти I, сын Менуа, царь государства Урарту, объехал вокруг крепости, восхитился красотой искусных строений, непоколебимым могуществом грозной твердыни и увидел, что совершилось добро. Вызвал он мастера-зодчего и велел увековечить на памятной плите своё царское деяние – во имя могущества страны и на страх врагам. И под острым резцом искусного мастера одна за другой появились клинописные строки:
«Величием бога Халди Аргишти, сын Менуа, воздвиг эту грозную крепость, установил для неё имя Эребуни для могущества страны Биайны и для устрашения вражеских стран…»

Аргишти свидетельствует:
«Земля была пустынна, много перемен пришлось мне произвести, величием бога Халди, Аргишти, сын Менуа – царь могущественный, царь страны Биайны, владелец города Тушпа.»

Это было 2786 лет назад. Цела ещё эта плита – как свидетельство о рождении ставшего Ереваном Эребуни и как визитная карточка, огласившая всему миру о рождении города Эребуни-Еревана.

Эта историческая плита и другие клинописные свидетельства позволили учёным точно определить дату рождения города и доказать, что Ереван, столица всех армян, основан в 782 году до рождества Христова – за 29 лет до Вечного города Рима.

Эребуни-Ереван находится на неприступном холме Арин-Берд, окруженном десятиметровой стеной.

Эребуни-Ереван на протяжении многих веков играл значительную роль в экономической и общественно-политической жизни Армении, через него проходили многочисленные караванные пути, он был крупным центром торгового обмена.

Археологические исследования показали, что Эребуни являлся крупным административным центром, самой мощной урартской крепостью в Араратской долине. После потери своего былого значения на смену ему приходит крепость-город Тейшебаини, находившейся также на территории Еревана – Кармир блуре.

Нашествия завоевателей VII-XI столетий — арабов, а затем турок сельджуков, чередовавшейся с периодами относительного мира, наносили серьезный урон развитию города, под стенами которого велись упорные опустошительные сражения.

Несмотря на то, что до XV века Эребуни-Ереван не являлся столицей, он известен как один из стратегических и культурных центров Армении вообще, в Араратской долине в частности.

Впервые как «столица Страны Араратской» Ереван упоминается в летописях XIV века, когда он стал центром наместничества. Ереван снова становился экономической, политической и культурной колыбелью земли Айрарат.

Но, к сожалению, Еревану не суждено было развиваться естественным ходом. Его история, как и история всего армянского народа, знает не мало трагических страниц.

В XV – XVIII веках Ереван страдает от разбоев и грабежей турок османов и персидских завоевателей.

В 1554-ом 200-тысячная турецкая армия захватила и разорила Ереван. В 1582 году была построена знаменитая Ереванская крепость, длительное время считалавшаяся на востоке неприступной.

Ереван 14 раз переходил из рук в руки, и каждый раз ему были нанесены значительные разрушения, но наиболее опустошительным был для Еревана захват его Шах Абассом I в 1604 году. В 1679 году вследствие землетрясения основательно была разрушена большая часть города.

Много черных страниц на своем пути развития видел Ереван. Все завоеватели армянской земли: ассирийцы, римляне, византийцы, арабы, сельджуки, персы, татары, монголы, турки – вели кровополительные войны, уничтожали, разорили и грабили…

Взятие Еревана 1 октября 1827 года русскими войсками, другие победы России в Закавказье вынудили Персию подписать Туркменчайский договор и навеки отказаться от захваченных территорий, в том числе и от Ереванского ханства. В XIX веке для Еревана наступило время прогрессивного развития.

3.https://www.yerevan-city.com/2007/10/12/istorija-goroda-erevan.html

Երևանի մասին

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և միաժամանակ ամենամեծ բնակավայրն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին՝ ծովի մակարդակից 900-ից մինչև 1300 մետր բարձրության վրա։

Բնակչության քանակով, որը կազմում է 1,117 մլն (2010 թ.), Հայաստանի խոշորագույն քաղաքն է։ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918 թվականից և 13-րդն է Հայաստանի ողջ պատմության ընթացքում։ 

Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը 2.794 տարեկան է։

Մշակույթ 

Երևանը մշակութային քաղաք է։ Այստեղ կան շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան կամերային տունը և այլ մշակութային օջախներ։ Թատրոնները գրեթե ամեն օր ներկայացումներ են տալիս։ Ակտիվ է նաև Օպերայի և բալետի թատրոնը։

Թատրոններ և գրադարաններ

Երևանում կան բազմաթիվ տուն-թանգարաններ։ Օրինակ՝ նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը։ Երևանի հպարտությունն է Էրեբունի թանգարանը (1968թ.), որտեղ ցուցադրվում են Էրեբունու բերդի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված իրերը։ Ծիծեռնակաբերդում է գտնվում Մեծ Եղեռնին վերաբերող թանգարանը, որտեղ ցուցադրվում են Մեծ Եղեռնին վերաբերող շատ փաստաթղթեր, լուսանկարներ և այլ իրեր։ Հանրապետության հրապարակում է գտնվում Հայաստանի Պատմության Թանգարանն ու Հայաստանի Ազգային Պատկերասրահը։ Մաշտոցի Պողոտայում է գտնվում Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը։ Երևանում կան նաև շատ գրադարաններ։ Ամենամեծն ու գրքերի քանակով հարուստն Ազգային գրադարանն է։ Այն հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակ։ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը գտնվում է Կարապի լճի հարևանությամբ։

Կրթություն 

Դեռևս խորհրդային տարիներին Երևանը համարվել է կրթական խոշորագույն կենտրոն: Մայրաքաղաքում կան բազմաթիվ կրթական օջախներ, մանկապարտեզներ, դպրոցներ (այդ թվում երաժշտական, գեղարվեստի, պարի և այլն)։  Կան բազմաթիվ պետական և մասնավոր ԲՈւՀ-եր։ Նրանցից ամենախոշորներն են Երևանի Պետական Համալսարանը, Երևանի Պետական Բժշկական Համալսարանը, Վ. Բրյուսովի անվան Պետական Լեզվաբանական Համալսարանը, Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանը և որոշ մասնավոր համալսարաններ։

Տեսարժան վայրեր

Երևանը հարուստ է ազգային ճարտարապետության կոթողներով: Հատկապես առանձնանում են Օպերայի և բալեետի պետական ակադեմիական թատրոնը, Մատենադարանը, Մարզահամերգային համալիրը, Հաղթանակի և Կիևյան կամուրջները: Ծիծեռնակաբերդի բլրի վրա վեր է խոյանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, իսկ Հաղթանակի զբոսայգում` «Մայր Հայաստան» հուշարձանը:

Մատենադարան 

Մաշտոցի պողոտայի հյուսիսային հատվածում է գտնվում հնագույն ձեռագրերով հարուստ գրադարաններից մեկը` Մատենադարանը: Այստեղ են հավաքված համաշխարհային ճանաչում ձեռք բերած հայկական մագաղաթներն ու իրենց բարձր կատարողական վարպետությամբ աչքի ընկնող հայ մանրանկարիչների գլուխգործոցները: Մատենադարանի գրապահոցներում են գտնվում նաև համաշխարհային անտիկ դասականների այնպիսի գործեր, որոնք մեզ են հասել միայն հայերեն թարգմանությամբ: Մատենադարանի շենքի բակում տեղադրված են հայ մշակույթի ու գրականության մեծ գործիչների արձանները:   

Հանրապետության հրապարակ

Հանրապետության հրապարակը Երևանի գլխավոր հրապարակն է, որը գտնվում է քաղաքի կենտրոնում: Հանրապետության հրապարակի ճարտարապետական անսամբլը ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի նախագծով`1926 թվականին և իր մեջ ներառում է հետևյալ շենքերը`
Հայաստանի պատմության թանգարանը,
ՀՀ կառավարության շենքը,
ՀՀ կենտրոնական փոստի շենքը,
Հյուրանոց «Մարիոթ Արմենիա»,
Արտաքին գործերի և Էներգետիկայի նախարարությունները:
Հրապարակի օվալաձև մասը զարդարված է գեղեցիկ խճանկարներով, իսկ պատմության թանգարանի առաջ գտնվում են հանրահայտ «երգող շատրվանները»:

Կասկադ 

Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ «Կասկադ» համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Այն ունի հինգ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների՝ Լինն Չադվիկի և Ֆերնանդո Բոտերայի աշխատանքները, խաչքարեր և հարթաքանդակներ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան՝ Երևանի համայնապատկերը:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն 

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է 1932թ. Երևանում: Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ 1933թ. բացվեց ազգային ակադեմիական թատրոնը: 1939թ. թատրոնը կոչվեց Սպենդիարյանի անվամբ: Կառույցը բաղկացած է երկու հիմնական դահլիճներից՝ Արամ Խաչատրյանի մեծ համերգասրահ և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն:

Էրեբունի թանգարան 

Էրեբունի ամրոցը գտնվում է Արին Բերդ կոչվող բլրի վրա: Այն կառուցվել է մ. թ. ա. 782 թ. ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի կողմից: 19-րդ դարում սկսվեցին բլրի պեղումները, որոնց ընթացքում հայտնաբերվեց այն սեպագիր արձանագրությունը, ըստ որի այժմյան Երևանի պատմությունը սկսվում է հենց այստեղից: Բլրի գագաթին գտնվող ամրոցի ավերակներն ու որմնանկարները խոսում են այդ հեռավոր դարերի բարձր գեղարվեստական նվաճումների մասին: Բլրի ստորոտին է գտնվում թանգարանը, որը ցուցադրում է պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները:

Ծիծեռնակաբերդ

Ծիծեռնակաբերդի բլրի բարձունքին վեր է խոյանում 1915 թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը: Ամեն տարի, ապրիլի 24-ին բազմաթիվ հայեր Հայաստանից, սփյուռքից, ինչպես նաև օտարերկրացիներ հավաքվում են այստեղ` լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում 40 մետր բարձրությամբ վեր խոյացող կոթողը` որպես հայ ժողովրդի վերածննդի ու խաղաղության խորհրդանիշ, և դամբարանը` զոհերի հիշատակը խորհրդանշող անմար կրակով:

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է Խանջյան փողոցի հարևանությամբ`կանաչապատ այգու տարածքում: Եկեղեցու հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2001թ, երբ Հայաստանում նշվում էր քրիստոնեության ընդունման 1700 ամյակը:

2.http://iccs.chessacademy.am/am/content/Yerevan

Երևան

Երևանը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին` Վանի (Ուրարտու) թագավոր Արգիշտի Առաջինի կողմից: Պատմականորեն գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի մեջ։ Առաջին հիշատակությունները վերաբերվում են III դարին:  :

1440 թվականից Երևանը դառնում է Հայաստանի վարչաքաղաքական, առևտրական և արհեստագործական կենտրոն։ 1502 թ.-ից՝ այն կուսակալության վարչական կենտրոն է, 1747-ից` խանության: 1828 թվականին Ռուսաստանյան կայսրության կազմում դառնում է Հայկական մարզի (1828-1840 թթ.), այնուհետ` նահանգային կենտրոն:

 1918 թվականից  Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է: 2018 թվականին Երևանը դարձավ 2800 տարեկան:

  Երևանը խոշորագույն է ոչ միայն ՀՀ ներկայիս 49 քաղաքներից, այլև պատմական Հայաստանի մայրաքաղաքներից (Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Երազգավորս, Կարս, Անի): 

Աշխարհագրություն

  Մայրաքաղաքը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիսարևելքում՝ Արաքսի վտակ Հրազդանի ափին։ Քաղաքն ունի ամֆիթատրոնի տեսք. ներքևում քաղաքի կենտրոնն է, իսկ թաղամասերը բարձրանում են լանջերն ի վեր` ծովի մակարդակից 850-ից մինչև 1300 մետր բարձրության վրա: Ամենացածր կետերը հարավում են՝ Շենգավիթ ու Մալաթիա – Սեբաստիա համայնքներում։ Ամենաբարձր տեղադրությունն ունեն Ավան և Նոր Նորք համայնքները։ Հանրապետության հրապարակը գտնվում է ծովի մակարդակից ուղիղ 1000 մետր բարձրության վրա։Առավելագույն երկարությունը հյուսիսից հարավ 19,7 կմ է, արևմուտքից արևելք՝ 19,1 կմ։

Քաղաքի ցածրադիր մասերում ամռանը շոգ է և չոր, ձմռանը` չափավոր ցուրտ: Բարձրադիր մասերն ունեն չափավոր ցամաքային կլիմա` համեմատաբար շոգ ամառներով:

Օդի տարեկան բազմամյա միջին ջերմաստիճանը + 11°C է,
հունվարինը` -4 °C-ից մինչև -6°C,
հուլիսինը` + 22-26 °C, առավելագույնը  + 42°C,
նվազագույնը  -31°C:

Արևոտ օրերի թիվը 325 է, որից 117-ը պարզկա:

Մայրաքաղաքը տեղակայված է երիտասարդ հրաբխային ու նստվածքային ապարներից կազմված 7-8-բալլանոց սեյսմիկ և չորրորդ ժամային գոտիներում։




Երևանի մշակութային օջախներ և կոթողներ

 Երևանը XIX դարից ի վեր դարձել է հայոց մշակույթի կարևորագույն կենտրոններից մեկը, իսկ անկախ պետության մայրաքաղաք դառնալուց հետո` զարգացման հիմնական օջախը: Քաղաքի տարածքում հաշվառված է պատմության և մշակույթի 401 հուշարձան, որից 288-ը պետական են, իսկ 113-ը՝  համայնքային սեփականություն։ Հաշվառված պատմության և մշակույթի հուշարձաններից 155-ը առանձին կանգնած հուշարձաններ են, 33-ը քարայր-կացարաններ են, 20-ը՝ խաչքարեր, 20-ը՝ հուշաղբյուրներ, 19-ը՝ հուշակոթողներ, 11-ը՝ տուն-թանգարաններ, 6-ը՝ եկեղեցիներ։

 Երևանի դրոշը, զինանշանն ու օրհներգը

2004թ. իրականացված մրցույթի արդյունքում, որն ամփոփվեց նույն թվականի սեպտեմբերի 27-ին` խորհրդի որոշմամբ հաստատվեց Երևանի դրոշը` որպես Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի խորհրդանիշ:

2010 թ. ապրիլի 12-ին Երևան քաղաքի ավագանու կողմից ընդունված  «Երևան քաղաքի խորհրդանիշների մասին»  որոշման համաձայն` դրոշն ունի հետևյալ նկարագիրը. դրոշի   ուղղանկյուն խաղապատկերն ընտրված է սպիտակ`  որպես  մաքրության, պարզության, անաղարտության միացյալ խորհրդանիշ: Կենտրոնում Երևանի զինանշանն է` շրջապատված  12 կարմիր   եռանկյունիներով, որոնք խորհրդանշում են Հայաստանի  12 մայրաքաղաքները:

Զինանշանի երանգը ծիրանագույն    և  բրոնզագույն   է՝  կապույտով երիզված:  Ազգային  դրոշի    գույները  համահեղինակներն օգտագործել  են՝   ընդգծելու  դրոշի մայրաքաղաքային նշանակությունը:

Դրոշի    լայնության  և  երկարության   չափերի   հարաբերությունն է 1:2-ի:  Լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշ:

Երևանի դրոշի հեղինակներն են Կարապետ Աբրահամյանը և Կարապետ Փաշյանը:

2010 թ. ապրիլի 12-ին Երևան քաղաքի ավագանու կողմից ընդունված  «Երևան քաղաքի խորհրդանիշների մասին»  որոշման համաձայն` զինանշանն ունի հետևյալ նկարագիրը. կապույտ   ֆոնին   հայերեն   բրոնզագույն   մեծատառերով   մակագրված «ԵՐԵՎԱՆ» պատվանդանին կանգնած, գլուխը ետ շրջած, իշխանության խորհրդանիշ գավազանը բռնած  առյուծն  է։ Նրա  գլխավերևում թագն  է՝ մեջտեղից  բարձրացող  Կենաց  ծառի  խորհրդանիշ  վարսանդով։ Առյուծի կրծքին՝ հավերժության նշանի վրա, Արարատ լեռան պատկերն է։  Ողջ պատկերը երիզված է ուղղանկյունաձև վահանակով։ Գործածված են բրոնզագույն և կապույտ գույները։ Երևանի զինանշանի հեղինակն է Ալբերտ Սոխիկյանը:

2004թ. իրականացված մրցույթի արդյունքում, որն ամփոփվեց նույն թվականի սեպտեմբերի 27-ին` խորհրդի որոշմամբ հաստատվեց Երևանի օրհներգը:Այն հաստատվեց 2010 թ. ապրիլի 12-ին Երևան քաղաքի ավագանու կողմից ընդունված  «Երևան քաղաքի խորհրդանիշների մասին»  որոշմամբ: Հիմնի խոսքերի հեղինակն է Պարույր Սևակը, երաժշտության` Էդգար Հովհաննիսյանը:

  1. https://ostarmenia.com/hy/yerevan-երևան/

Այց հյուրանոց


Հինգշաբթի օրը , ապրիլի 15-ին մեր կուրսով այցելեցինք Best Western Congress Hotel -ը : Մեզ բաժանեցին երկու խմբի , և սկսվեց ամենա հետաքրքիրը մենք սկսեցինք շրջել հյուրանոցով ևծանոթանալ սենյակների կառուցվածքի և տեսակների հետ ։ Ամենա շատն ինձ տպավորեց բառն ուխմիչքների կենտրոնացված տեղանքը ։Հյուրանոցը բավականինն մեծ է , կարող է հյուրընկալ եմ 400 հոգի , նրանց ապահովելով սնունդով և անրաժեշտ բոլոր բաներով ։  Կարծում եմ որ ներկայացնողիցշատ բան է կախված , նա կարողացավ մեր մեջ դեռ ամենա սկզբում հետաքրքրություն առաջացնել ։Շատ բաներ սովորեցինք և մեր մասնագիտության հետ կապված , և  հասարակության հետ շփմանհետ կապված : Շնորհակալ եմ մեր էքսկուրսավարին այդ չափ ուշադիր և նրբանկատ մեր հարցերինպատասխանելու և մանրակրկիտ ինֆորմացիա տրամադրելու համար : և հատուկշնորհակալությունն եմ ուզում հայտնել մեր սիրելի ընկեր Բելլային , այդ հնարավորությունըստեղծելու և  որ իր ուժն ու երանդ չի խնայում մեզ ուսուցանելու համար ։