Երևանի տեսարժան վայրերը

1․Հանրապետության Հրապարակ

Քաղաքի վարչական կենտրոնի գլխավոր ճարտարապետական կառույցն է, տոնակատարությունների, շքերթների և ժողովրդական հավաքույթների վայր, տրանսպորտային կարևոր հանգույց։ Ստեղծվել է ըստ Երևանի գլխավոր հատակագծի (1924, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյան), կառուցապատվել 1926-1958-ին: Հանրապետության հրապարակն ընդգրկում է մի քանի վարչական շենքեր: Գեղագիտական տեսքը լրացնում է խոշոր ջրավազանն իր շատրվաններով, որը միաժամանակ մեղմացնում է հրապարակի միկրոկլիման:

Այժմ ամռան ամիսներին հատկապես երեկոյան այստեղ կարելի է տեսնել բազմաթիվ զբոսաշրջիկների, որոնք երգող շատրվանների ներքո վայելում են Երևանյան մթնոլորտը:

2․Կասկադ

Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ Կասկադ համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Այն ունի հինգ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների աշխատանքները: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան՝ Երևանի համայնապատկերը, որտեղից Երևանն ասես ափի մեջ լինի:

Հինգերորդ մակարդակի վրա տեղադրված է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակը խորհրդանշող հուշասյունը, իսկ արևային ժամացույցը ցույց է տալիս կյանքի անվերջանալի ընթացքը:

Կասկադը հայտնի է բաց երկնքի տակ անցկացվող համերգներով ու հրավառություններով, յուրահատուկ արձաններով, փոքրիկ ջրվեժներով: Համալիրը երեխաների, տարեցների ու երիտասարդ զույգերի ամենասիրելի վայրն է:

3․Մատենադարան

Մաշտոցի պողոտայի հյուսիսային հատվածում է գտնվում հնագույն ձեռագրերով հարուստ գրադարաններից մեկը` Մատենադարանը: Այստեղ են հավաքված համաշխարհային ճանաչում ձեռք բերած հայկական մագաղաթներն ու իրենց բարձր կատարողական վարպետությամբ աչքի ընկնող հայ մանրանկարիչների գլուխգործոցները: Մատենադարանի գրապահոցներում են գտնվում նաեւ համաշխարհային անտիկ դասականների այնպիսի գործեր, որոնք մեզ են հասել միայն հայերեն թարգմանությամբ: Մատենադարանի շենքի բակում տեղադրված են հայ մշակույթի ու գրականության մեծ գործիչների արձանները:

4․Մարզահամերգային համալիր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիրը Երևանում գտնվող ամենամեծ մարզահամերգային համալիրն է։ Համալիրը բաղկացած է 2 մեծ սրահներից՝ սպորտային և համերգային։

Մարզահամերգային առաջին դահլիճը՝ մարզադահլիճը, շահագործման է հանձնվել դեռևս 1983 թվականին, իսկ երկրորդ դահլիճը շահագործման է հանձնվել 1984 թվականի հոկտեմբերի 13-ին՝ նրա հանդիսավոր բացումով։

Համալիրը հյուրընկալել է հանրահայտ արվեստագետներ Թոմաս Անդերսին, Միշել Լեգրանին, Դեմիս Ռուսոսին, Յան Գիլանին, Լա Սկալա օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբին, Բոնի էմ խմբին, Յանիին և այլոց: Մարզահամերգային համալիրում են անցկացվել նաև Շախմատի միջազգային օլիմպիադան, Եվրոպայի ուշույի առաջնությունը, բասկետբոլի համահայկական խաղերը, ինչպես նաև ըմբշամարտի, բռնցքամարտի, ծանրամարտի, գեղասահքի տարբեր առաջնություններ:

5․Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն

Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճարտարապետը Ալեքսանդր Թամանյանն է: Շենքի կառուցումը սկսվել է 1926թ: Այն պետք է կառուցվեր 1200 հանդիսատեսի համար, ունենար համերգային սրահ, լսարաններ, գրադարան ընթերացարանով, ցուցասրահներ, խմբային պարապունքների սենյակներ, բուֆետ։

1939 թվին Ձմեռային դահլիճի շինարարությունն ավարտվում է, այն հանձնվում է շահագործման։

Առաջին ներկայացումը Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան է, որը բեմադրվել է 1933 թվականի հունվարի 20-ին։

6․Ծիծեռնակաբերդ

Ծիծեռնակաբերդի բլրի բարձունքին վեր է խոյանում 1915 թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը: Կենտրոնում անմար կրակն է, որի շուրջը վեր են խոյանում 12 բազալտե սյուներ: Քիչ հեռու 44 մետր բարձրությամբ գրանիտե սյունն է, որը խորհրդանշում է հայերի հոգևոր վերածնունդը և ոգու ամրությունը: Ամեն տարի, ապրիլի 24-ին բազմաթիվ հայեր Հայաստանից, սփյուռքից, ինչպես նաեւ օտարերկրացիներ հավաքվում են այստեղ` լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Հուշահամալիրի անբաժանելի մասն է Ցեղասպանության թանգարանը, որում պահպանվում են հայերի ցեղասպանությանը վերաբերվող բազմաթիվ փաստեր, փաստաթղթեր, նկարներ, ինչպես նաև ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններ՝ աշխարհի տարբեր կազմակերպությունների կողմից:

7․Էրեբունի ամրոց

Էրեբունի ամրոցը գտնվում է Արին Բերդ կոչվող բլրի վրա: Այն կառուցվել է մ. թ. ա. 782 թ. ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի կողմից: 19-րդ դարում սկսվեցին բլրի պեղումները, որոնց ընթացքում հայտնաբերվեց այն սեպագիր արձանագրությունը, ըստ որի այժմյան Երեւանի պատմությունը սկսվում է հենց այստեղից: Բլրի գագաթին գտնվող ամրոցի ավերակներն ու որմնանկարները խոսում են այդ հեռավոր դարերի բարձր գեղարվեստական նվաճումների մասին: Բլրի ստորոտին է գտնվում թանգարանը, որը ցուցադրում է պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները:

Երևանի թանգարաններ

1․Սերգեյ Փարաջանովի թանգարան

Հիմնադրվել է 1988թ.` Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում առաջին անգամ կազմակերպված Փարաջանովյան գործերիցուցադրությունից հետո: Նույն թվականին «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին բնակության ու թանգարանի համար հատկացվեց երկու կից կառույց: Թանգարանը բացվեց 1991թ.:

Հավաքածուի հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են. գծանկարներ, ֆիլմերի համար արված տեքստեր, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին ու անձնական իրերը:

Թանգարանում պահպանվում են ռեժիսորի նամակները` ուղղված Լիլի Բրիկին, Տարկովսկուն, Նիկուլինին ու մշակույթի այլ գործիչների: Ցուցադրությունում ընդգրկված է 700 ստեղծագործություն: Հուշային երկու սրահում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան ու կիևյան բնակարանների հարդարանքի որոշ հատվածներ: Նրա ստեղծագործությունների մեծ մասն ստեղծված է հեղինակի ազատազրկման տարիներին:

Թանգարանը 56 ցուցահանդես է կազմակերպել Կաննում, Սալոնիկում, Մոսկվայում, Կիևում, Հռոմում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Թեհրանում, Պեկինում, Փարիզում և այլուր:

2․Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Տուն-թանգարանը բացվել է 1967թ.` նկարչի օրոք, նրա նվիրաբերած 50 ստեղծագործությունների նախնական հավաքածուով: Այժմ թանգարանում ներկայացված է 240 թանգարանային առարկա, որոնք ամփոփում են Վարպետի ստեղծագործական գործունեության հիմնական փուլերը` ուսանողական առաջին աշխատանքներից մինչև ուշ շրջանի գեղանկարները, գծանկարները, ընդհուպ` վերջին կտավը՝«Հեքիաթ» գեղանկարը:

Մշտական ցուցադրությունում ընդգրկված են Մ. Սարյանի նախահեղափոխական (1895-1917թթ.) և հայաստանյան (1921-1972թթ.) շրջանների գեղանկարները, ներառյալ` 1904-1907թթ. «Հեքիաթներ և երազներ» շարքը, նրա ստեղծագործության գլուխգործոցները` «Ջրհորի մոտ. շոգ օր», «Ինքնադիմանկար», «Քայլող կինը», «Գիշերային բնանկար», «Եգիպտական դիմակներով նատյուրմորտ«, «Արևելյան ծաղիկներ», «Երեք հասակ» ինքնադիմանկարը:

3․Երվանդ Քոչարի թանգարան

Երվանդ Քոչարի թանգարանը բացվել է 1984թ.` մաեստրոյի արվեստանոցի տեղում:Թանգարանն ամբողջական պատկերացում է տալիս արվեստագետի անցած ողջ ստեղծագործական ճանապարհի մասին. ցուցադրվում են «Թիֆլիսյան», «Փարիզյան», «Երևանյան» շրջանների գեղանկար, գրաֆիկական, քանդակ աշխատանքները, սեղմումով գործեր, կոթողային քանդակների մանրակերտներ, տեսաֆիլմեր: Փարիզի «Պոմպիդու» կենտրոնում և Երվանդ Քոչարի թանգարանի սրահներում պահպանվում են ժամանակակից արվեստի նվաճում համարվող Քոչարի տարածական նկարները:

Ներկայացված են նաև Քոչարի` ավանգարդի մեծերի հետ առնչությունների մասին պատմող հազվագյուտ փաստաթղթեր ու վավերագրեր:Ե. Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման ու տարածման կարևորագույն կենտրոն է:Հայ արվեստագետը ցուցադրվել է խոշորագույն վարպետների՝ Պիկասոյի, Բրակի, Արպի, Բրանկուզիի, Լեժեի, դը Կիրիկոյի և մյուսների կողքին: Նրանց, ինչպես նաև Դյուշանի, Միրոյի, Կանդիսկու, Մոհոլի-Նագիի, Դելոնեի հետ 1936թ. ստորագրել է «Դիմանսիոնիզմի մանիֆեստը», որը ժամանակի նորագույն գեղագիտական սկզբունքների ազդարարն էր:

4․Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

Տուն-թանգարանը բացվել է 1984թ., երբ նշվում էր աշխարհահռչակ երաժշտի 80-ամյակը:Հավաքածուն ընդգրկում է ավելի քան 18000 արժեքավոր առարկա:

Հուշատանը և 10 ցուցասրաhներում ներկայացված բազմազան ցուցանմուշներն այցելուներին ծանոթացնում են Արամ Խաչատրյանի կյանքին ու ստեղծագործական ժառանգությանը:

Թանգարանում կա հարուստ ձայնադարան և համերգասրահ, որտեղ հաճախ կազմակերպվում են համերգներ, երաժշտական փառատոներ ու ցուցահանդեսներ:

5․Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

Հիմնադրվել է1963թ.այն տանը, որտեղ կոմպոզիտորն ապրել է կյանքի վերջին տարիներին: 1967թ. նոյեմբերի 25-ին տուն-թանգարանը դռները բացեց այցելուների առջև:

Այստեղ 1317 թանգարանային նմուշ կա` կոմպոզիտորի անձնական իրերը, փաստաթղթեր, նոտաներ, ձեռագրեր և լուսանկարներ, որոնք տեղեկություն են տալիս Սպենդիարյանի կյանքի և գործունեության մասին:

Հուշասենյակը վերականգնված է այնպես, ինչպես եղել է կոմպոզիտորի կենդանության օրոք:Մշտական ցուցադրությունում են կոմպոզիտորի ձեռքով պատրաստված «Սպենդիարաֆոն» կոչվող երաժշտական գործիքը, «Ալմաստ» օպերայի երևանյան առաջին բեմադրության (1933թ.) պահպանված միակ ազդագիրը և այլն:

6․Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ Զարոբյան փողոցում (նախկին Պլեխանով): Այս տանը գրողն ապրել է կյանքի վերջին տասը տարին: Տուն-թանգարանը բացվեց 1963թ. հոկտեմբերի 31-ին: Ցուցադրությունը բաղկացած է 2 մասից՝ գրական և հուշային: Թանգարանում ներկայացված է բանաստեղծի աշխատասենյակը, որտեղ այցելուն կտեսնի Վարպետի գրասեղանը, նրա համար հատուկ պատրաստված բազմոցը:

Բանաստեղծի անձնական գրադարանում կան հայերեն հին հրատարակություններ: Հազվագյուտ շատ գրքեր Հայաստանում հնարավոր է գտնել միայն Իսահակյանի գրադարանում:

Թանգարանում պահպանվում են Իսահակյանի կյանքն ու ստեղծագործությունն ամբողջացնող 10 հազարից ավելի արժեքներ, որոնք գիտականորեն ուսումնասիրվում և ներկայացվում են հանրությանը:

7․Հ. Տ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան

ՀՀ ԳԱԱ Հ. Տ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը ստեղծվել է 1938թ.-ին՝ երախտավոր երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հովհաննես Տիգրանի Կարապետյանի հարուստ և բազմաբնույթ հավաքածուների ցուցադրման հիման վրա:

Արդեն իսկ 80 տարվա աշխատանքի շնորհիվ ներկայումս թանգարանի կազմում գոյություն ունեն երկրաբանական գիտության գլխավոր ուղղությունները ներկայացնող շերտագրության և հնէաբանության, միներալոգիայի, հրաբխագիտության, քարագիտության, օգտակար հանածոների և հիդրոերկրաբանության բաժինները` ներկայացված 3 ցուցասրահներով:

Այժմ թանգարանի ֆոնդը կազմում է 14000  նմուշ:

 Թանգարանում ցուցադրվում են երկրաբաններ՝ Հ. Տ. Կարապետյանի, Ս. Տ. Տիգրանյանի, Ն. Ա. Սահակյան-Գոզալյանի,  Լ. Ա. Ավագյանի, Ա. Տ. Ասլանյանի, Մ. Ս. Աբրահամյանի, Գ. Բ. Մեջլումյանի, բուսաբան Ա. Լ. Թախթաջյանի և այլոց հավաքածուները:

8․Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի 1964թ. փետրվարի 8-ի որոշմամբ հիմնադրվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը`Երևանի Մաշտոցի (նախկինում` Լենինի 45) պողոտայի թիվ 17 շենքում. այստեղ 1935-1937թթ. ապրել է բանաստեղծը:

Բանաստեղծի կյանքը, գրական-մշակութային, հանրային-քաղաքական գործունեությունն ուսումնասիրող գիտական կենտրոն է, որտեղ պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ` անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, այլ նյութեր: Թանգարանի ամենանվիրական հատվածը հուշատունն է, որտեղ ամեն ինչ պահպանված և դասավորված է այնպես, ինչպես եղել է Չարենցի ապրած ժամանակ:

9․Հովհ. Թումանյանի թանգարան

1953թ. ապրիլին Երևանի Մոսկովյան 40 հասցեում ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով բացվեց Հովհ. Թումանյանի թանգարանը, որտեղ խնամքով պահվում է ավելի քան 18000 ցուցանմուշ: Թանգարանի երկրորդ հարկի առանձին սրահում ներկայացված է թանգարանի մեծագույն արժեքներից մեկը` Հովհ. Թումանյանի անձնական բացառիկ և բազմաբնույթ գրադարանը` մոտ 8000 հատորով: Մեծ տպավորություն է թողնում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը:

Թանգարանի ուշագրավ անկյուններից է նաև «Լոռվա ձորը» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է «Անուշ» օպերայի հնչյուններով:

Երևանի կենտրոնում, բարձունքին գտնվող այս թանգարան հասնելու համար հարկավոր է հաղթահարել 54 աստիճան. սա մեծ հայի ապրած կյանքի տարիները խորհրդանշող թիվն է:

10․Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

Հիմնադրվել է 1921թ.՝ նախ իբրև Գրականության թանգարան (հիմնադիր՝ Ե. Շահազիզ): Գործել է Հայաստանի կուլտուր-պատմական թանգարանի կազմում: 1954-ին կազմավորվել է գրականության, թատերական թանգարանների և Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական կաբինետի նյութերի հիման վրա:

Մինչև 1963-ը կոչվել է ՀԽՍՀ ԳԱ, այնուհետև ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարան: 1967-ից կրում է Ե.Չարենցի անունը: Թանգարանում ի մի են բերված Սայաթ-Նովայից մինչև նորագույն շրջանի հայ գրականության նմուշներ և արվեստի երախտավորների ձեռագրեր, նամակներ, անձնական ու բեմական իրեր, լուսանկարներ, ազդագրեր, ձայնագրություններ, քանդակներ, գեղանկարչական գործեր, անձնական գրադարաններ, երաժշտական գործիքներ:

Թանգարանում այժմ պահպանվում են հազարից ավելի անհատական ֆոնդեր և հավաքածուներ, որոնք ընդգրկում են մոտ մեկ միլիոն թանգարանային առարկաներ: Թանգարանում գործում է «Սայաթ-Նովայից Չարենց» վերտառությամբ մշտական ցուցադրությունը: Մշտական ցուցադրությանը զուգահեռ կազմակերպվում են նաև տարբեր թեմաներով ցուցահանդեսներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, դասախոսություններ, հանդիպումներ մշակույթի գործիչների հետ:

Այստեղ ցուցադրվում է նաև սփյուռքահայ նկարիչ Մարկոս Գրիգորյանի՝ արևելյան արվեստի ցուցանմուշների հավաքածուն:

11․Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը գործում է 1977 թվականի մայիսի 18-ից: Այս բնակարանում է ապրել Դերենիկ Դեմիրճյանը 1929 թվականից մինչև մահը՝ 1956-ի դեկտեմբերի 6-ը:

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի ցուցադրությունը բաղկացած է հինգ սրահներից, որոնցում ներկայացված են Դեմիրճյան գրողի, գեղագետի, քաղաքացու, համապարփակ նկարագրին առնչվող ցուցանմուշներ՝ ձեռագրեր, գրքեր, լուսանկարներ, գեղանկարներ, քանդակներ, կենցաղային, անձնական իրեր: Բացառիկ է գրողի աշխատասենյակը և հյուրասենյակը ներկայացնող հուշային երկու սրահների նշանակությունը, որոնցում հնարավոր ճշգրտությամբ վերականգնված են Դեմիրճյանի ապրած օրերին բնորոշ ներհարդարանքն ու մթնոլորտը:

12․Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան

Թանգարանը ստեղծվել է բանաստեղծուհու կտակի համաձայն` 2003թ.:

 Նա ստեղծել է նաև 24 ժամանոց տեսաֆիլմ, որտեղ իբրև ուղեկցող ամենայն մանրամասնությամբ մեկնաբանում է ապագա թանգարանի ցուցանմուշների «ծագումնաբանությունը»:

13․Փայտարվեստի թանգարան

Հիմնադրվել է 1977թ .: Հիմնական նպատակն է հավաքել, պահպանել և զարգացնել ազգային փայտարվեստի հարուստ ավանդույթները: Ցուցադրությունը բաղկացած է քանդակի, կիրառական արվեստի և հնագույն մշակույթի բաժիններից: Հեղինակները նկարիչներ, քանդակագործներ և կիրառական արվեստի վարպետներ են: Այստեղ կազմակերպվում են թեմատիկ և հեղինակային ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, դասախոսություններ: Կրթական-ուսուցողական ծրագրեր են իրագործվում մարզերում և Արցախում:

14․Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան

Մշակույթի եզակի կենտրոն է, որտեղ պահպանվում ու ցուցադրվում են հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի և կերպարվեստի նմուշներ: 1930-ականների վերջին ազգագրագետ-բանահավաք Հաբեթնակ Բաբայանի գլխավորությամբ հիմնադրվում է Ժողովրդական ստեղծագործության տունը, որի հավաքածուն թանգարան ստեղծելու հիմքը դարձավ: Թանգարանն ստեղծվել է1978թ.: Ցուցանմուշները պատկերացում են տալիս հայկական ժողովրդական արվեստի զարգացման փուլերի մասին:

Հավաքածուն ընդգրկում է փայտի, քարի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման, խեցեգործության, ասեղնագործության նմուշներ, մանրաքանդակներ, գորգեր, կարպետներ, գեղանկարչական գործեր:

15․Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամ

2002թ. ապրիլին ԱՄՆ-ի Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը Երևանում բացեց «Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը»` ժամանակակից արվեստի թանգարան և մշակութային կենտրոն ստեղծելու նպատակով։ Հայաստանի Հանրապետությունը Գաֆէսճեան թանգարան հիմնադրամին տրամադրել է տարածք և մասնակիորեն կառուցապատված Կասկադի տարածքը։

Հիմնադրելով ԳԹՀ-ն` Ջերարդ Լ. Գաֆէսճեանը արվեստի գործերի իր մասնավոր հավաքածուն փոխանցել է թանգարանին, որը նախագծել է նյույորքցի ճարտարապետ Դեյվիդ Հոթսնը։

Ջերարդ Գաֆէսճեան թանգարանը ծառայելու է որպես գեղարվեստական ստեղծագործության և արտահայտչաձևերի ազգային կենտրոն և սերտորեն համագործակցելու է արվեստասեր համայնքի հետ։ Թանգարանի հիմնական ուղղվածությունը լինելու է համաշխարհային կերպարվեստը ներկայացնելը։

16․Երկաթուղային թանգարան

Երևանի երկաթուղային կայարանի շենքի  կառուցման 60 ամյակը նշվեց ամռանը՝ հուլիսի 22-ին: Իր տեսակի մեջ գեղեցիկ այս շինության կառուցման մեջ անուրանալի է հայ երգահան, խմբավար, ՀԽՍՀ և ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայկական ազգային օպերայի հիմնադիր Արմեն Տիգրանյանի որդու՝ Էդմոն Տիգրանյանի ներդրումը: 1956 թվականին կառուցված շինությունը  ճարտարապետական յուրօրինակ ստեղծագործություն է:

Այցելուները թանգարանում կարող են տեսնել շենքի շինարարության շարունակությանը վերաբերող լուսանկարներ: Դա տեղի է ունեցել 1967թ.,որի ընթացքում կառուցվել է շենքի գմբեթը:

Կայարանի շենքի գլխավոր դահլիճին նայելով՝ կարող ենք հիշել Գեղարդավանքի Սուրբ Կաթողիկե եկեղեցին, Նորավանքի գլխավոր եկեղեցին, կարող ենք պատկերացնել Սանահինի, Հաղպատի եկեղեցիները: Յուրաքանչյուր եկեղեցու կողքին կար գավիթ։ Նման կերպ է կառուցվել նաև կայարանապետի գրասենյակը:

Արդեն 2009 թվականի հուլիսին այս շենքում բացվեց Երևանի երկաթուղու նորաստեղծ թանգարանը, որն այսօր ունի բազմահազար այցելուներ:

Թանգարանում կարող եք տեսնել հայկական երկաթուղային տրանսպորտի զարգացման տարբեր փուլերին վերաբերող ցուցանմուշներ՝այաստանում երկաթուղու կառուցման վերաբերյալ պատմական փաստաթղթերի պատճեններ, երկաթուղային տեխնիկա, հին գնացքների լուսանկարներ, հին և ժամանակակից գնացքների մանրակերտեր:

Թանգարանում ներկայացված են նաև երկրաշարժի տարիներից կադրեր, երկաթգծի նախկին պետ՝ Համբարձում Ղանդիլյանը, ով հայկական երկաթուղային կայարանի և ավերված քաղաքների վերականգնման  գործում բավականին մեծ աշխատանք կատարեց:

Թանգարանն ունի գեղեցիկ այգի:

17․«Մայր Հայաստան» ռազմական թանգարան

Հիմնադրվել է 1970թ.` որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին նվիրված թանգարան (ճարտարապետ` Ռ. Իսրայելյան): Շենքի հատակագիծը կրկնօրինակում է Հռիփսիմե տաճարին, միաժամանակ ծառայում որպես Մայր Հայաստան արձանի պատվանդան: Թանգարանն ունի ավելի քան 30000 ցուցանմուշ: Առաջին հարկում ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմում հայ մարտիկների, նրանց ռազմերթերի մասին նյութեր, ինչպես նաև` մարշալ Հովհաննես Բաղրամյանի անձնական իրերը: Երկրորդ հարկի ցուցասրահում ներկայացված է Արցախյան պատերազմի վավերագրությունը` փաստաթղթեր, լուսանկարներ, մարտական գործողությունների նկարագրական նյութեր: «Հաղթանակ» զբոսայգի

18․Երևանի ռուսական արվեստի թանգարան

Ստեղծվել է 1984թ.: Պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածուն ներկայացնում է ռուսական արվեստի պատմության լավագույն շրջանը, որի հիմքում 19-20-րդ դդ. տնտեսական ու բարոյական փոփոխություններն են: Ավելի քան 120 նկարչի աշխատանք է ընդգրկում թանգարանի հավաքածուն: Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում բեմարվեստը ներկայացնող դահլիճը, որտեղ ցուցադրված զգեստներն ու բեմի դեկորացիաները տոնական տրամադրություն են ստեղծում: Հատուկ ուշադրության են արժանի Կորովինի, Սերովի, Արխիպովի գործերը:

19․Երևանի ժամանակակից արվեստի թանգարան

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը 1972թ. հիմնել է Հենրիկ Իգիթյանը` Երևանի քաղաքապետ Գ. Հասրաթյանի, ինչպես նաև` հայ լավագույն նկարիչների աջակցությամբ:

Որպես ժամանակակից արվեստի մասնագիտացված թանգարան` այն առաջինն էր ոչ միայն նախկին Խորհրդային Միության, այլև ողջ սոցիալիստական ճամբարի տարածքում: Հետագա 20 տարվա ընթացքում պահպանվում է թանգարանի եզակիությունը: Թանգարանի առաջին ցուցադրությունը լիովին կազմված էր 60-ական թվականների հայ նկարիչների գործերից` նրանց իսկ նվիրատվությամբ:

Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Մարտին Պետրոսյանի, Հակոբ Հակոբյանի, Գայանե Խաչատրյանի, Վրույր Գալստյանի, Էլիբեկյան եղբայրների, Հարություն Կալենցի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Աշոտ Բայանդուրի և ուրիշ անվանի նկարիչների գործեր թանգարանի ցուցադրության հիմնական առանցքն են:

2007թ. թանգարանին հատկացվել է նոր մասնաշենք, որտեղ ցուցադրվում են նաև միջին և երիտասարդ սերնդի աշխատանքները:

80-ականների նկարիչներից են թանգարանում ներկայացված Կամո Նիգարյանը, Մարինե Դիլանյանը, Ալբերտ Հակոբյանը, Սամվել Բաղդասարյանը, Արևիկ Արևշատյանը, Ռուբեն Գրիգորյանը, Արմեն Գևորգյանը, Սոնա Բանոյանը, Վահան Ռումելյանը, Մոկո Խաչատրյանը, Գագիկ Ղազանչյանը, Տիգրան Մատուլյանը, Մուշեղ Մխիթարյանը, Թենի Վարդանյանը, Գաբրիել Մանուկյանը, Սարգիս Համալբաշյանը, Արթուր և Արարատ Սարգսյանները և այլք: 2004թ. բարերար Գրիգոր Մուրադյանի կողմից թանգարանը ստացավ ամերիկաբնակ ճանաչված նկարիչ և քանդակագործ Էմիլ Կազազի աշխատանքները:

Հենրիկ Իգիթյանի գլխավորությամբ թանգարանի աշխատակազմը հրատարակության է պատրաստել մի շարք ալբոմներ` «Քոչար», «Ա.Բաժբեուկ-Մելիքյան», «Հովնաթանյանից` Մինաս», «Թանգարան», «Հայկական գունապնակ I», «Հայկական գունապնակ II», «Մինաս Ավետիսյան», «Վրույր Գալստյան», «Աշոտ Հովհաննիսյան», ինչպես նաև` 80-ականների նկարիչների անհատական կատալոգները: Այժմ տպագրության է պատրաստվում «Երևանի ժամանակակից արվեստի թանգարան» կատալոգը:

20․Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան

Թանգարանի ստեղծվել է 1939թ.: Այն   ժամանակ Աբովյանների տոհմական տան հյուրասենյակի պատերին հապճեպորեն ամրացվեցին մի քանի ցուցանմուշներ, որոնք պատմում էին մեծ լուսավորչի կյանքի ու գրական-մանկավարժական գործունեության մասին, իսկ կից մառանում ի ցույց դրվեցին տնային գործածության զանազան իրեր: 1948 թվականի սեպտեմբերին, Աբովյանի մահվան 100-ամյա հոբելյանի առթիվ, թանգարանի ցուցանմուշները հարստացվեցին, իսկ հինգ տարի անց, 1953թ. գարնանը, վերափոխված հարևան շենքում բացվեցին նոր ցուցասրահներ:

Սեպտեմբերի 10-ին պատրաստ էր հիմնովին վերակառուցված և վերաստեղծված, համեմատաբար հարուստ բովանդակությամբ ցուցահանդեսը:Ստեղծվել էր մի ցուցադրություն, որտեղ այցելուն հնարավորություն ուներ ուսումնասիրելու Աբովյանի կյանքն ու գրական-մանկավարժական գործունեությունը:

Տուն-թանգարանի ձևավորմանը զուգահեռ  Քանաքեռ տեղափոխվեց Ա. Տեր-Մարուքյանի 1913 թվականին Փարիզում կերտած Խ. Աբովյանի արձանը և կանգնեցվեց մեծ գրողի հայրական տան դիմաց:

1978թ. կառուցվեց ցուցասրահների նոր շենքը, որի հեղինակներն են ճարտարապետ Լիպարիտ Սադոյանը և կոնստրուկտոր Իլյա Մանուչարյանը:

Տուն-թանգարանի ցուցասրահը բաղկացած էր հիմնական 10 բաժիններց, 500 քառակուսի մետր տարածքով: 2010թ. ցուցասրահը վերանորոգվեց, բաժինները համալրվեցին ևս երկուսով, ինչպես նաև նոր ու արժեքավոր նյութերով:

21․«Կարեն Դեմիրճյանի թանգարան»

Պետական և քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարանը հիմնադրվել է 2001թ. հունվարի 9-ին` ՀՀ կառավարության N9 որոշմամբ: Հիմնական ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2007թ. ապրիլի 20-ին` Կ. Դեմիրճյանի ծննդյան 75-ամյակի առթիվ:

Թանգարանը ստեղծվել է Կ. Դեմիրճյանի կյանքն ու գործունեությունը ուսումնասիրելու, լուսաբանելու և հիշատակը հավերժացնելու նպատակով: Թանգարանի խնդիրն է նաև Կ. Դեմիրճյանի օրինակով նպաստել մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը:

Թանգարանում առկա են հարուստ փաստավավերագրական նյութեր` փաստաթղթեր, լուսանկարներ, տեսաֆիլմեր, անձնական իրեր, կառավարական պարգևներ, ինչպես նաև` բարեկամներից, գործընկերներից ստացած նվերներ` արվեստի գործեր, օլիմպիական ոսկե մեդալներ և այլն: Դրանց մի մասը ցուցադրված է ժամանակակից ոճով ձևավորված երկու ցուցասրահներում: Թանգարանի այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու նաև Կ. Դեմիրճյանի զինակիցների կյանքին և գործունեությանը, որոնք աշխատել են նրա հետ կողք կողքի, նրա ղեկավարությամբ` նպաստելով երկրի զարգացմանը:

Թանգարանում հաճախակի կազմակերպվում են թեմատիկ ցուցահանդեսներ` գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում 1970-1990թթ., Երևանի մետրոպոլիտենի ստեղծման պատմությունը, «Էրեբունի-Երևան» տոնակատարության պատմությունը և այլն, որոնց նպատակն է դրվագ առ դրվագ ամփոփել Կ. Դեմիրճյանի գործունեությունը:

Հուշասրահում ցուցադրված են ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարների աշխատասենյակի կահույքը և իրեր, որոնք օգտագործել են և Կարեն Դեմիրճյանը և Կենտկոմի նախորդ առաջին քարտուղարները: Ցուցադրվող աշխատասեղանի մոտ Կարեն Դեմիրճյանն աշխատել է նաև այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ էր ընտրվել: Թանգարանն ունի քաղաքական գրականության գրադարան, որտեղ այցելուները և ուսումնասիրողները կարող են հանգամանալից ծանոթանալ Հայաստանի խորհրդային և հետխորհրդային շրջանի պատմությանը: Բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվը, որը պահվում է թանգարանի ֆոնդերում:

«Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամը և թանգարանը համատեղ հրատարակել են Կարեն Դեմիրճյանի կյանքն ու գործունեությունը լուսաբանող գրքեր, բրոշյուրներ, կատալոգներ: Հրատարակության է պատրաստվում Խորհրդային Հայաստանի տարեգրության շարունակությունը, որն ընդգրկում է 1980-1990 թթ.: Թանգարանն ունի նիստերի դահլիճ, որտեղ անց են կացվում բազմաբնույթ միջոցառումներ` գիտաժողովներ, բանավեճեր, մամուլի կոնֆերանսներ, հանդիպումներ գիտության, մշակույթի, արտադրության ներկայացուցիչների և քաղաքական գործիչների հետ:

Թանգարանի գործունեությանը մշտապես մասնակից է Դեմիրճյանների ընտանիքը, հատկապես` թանգարանի խորհրդական, «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիրների խորհրդի նախագահ Ռիմա Դեմիրճյանը:

22․Կալենցի թանգարան

«Կալենց թանգարանը» հանրության առաջ իր դռները բացեց 2010 թվականի ապրիլի 27-ին` մեծանուն գեղանկարիչ Հարություն Կալենցի մահվանից 40 տարի անց: 

«Կալենց թանգարանը» ստեղծվել է Հարություն Կալենցի ընտանիքի` նրա տիկնոջ, նկարչուհի Արմինե Կալենցի և որդիներ` Սարո և Արմեն Կալենցների միահամուր ջանքերով, որոնց մասնավոր հավաքածուները դրվեցին թանգարանային ցուցադրությունների հիմքում:

Մշտական ցուցադրությունից, ինչպես նաև հավաքածուի նյութերց կազմված ժամանակավոր ցուցահանդեսներ անցկացնելուց բացի «Կալենց թանգարանում» սկսած 2011 թվականից կազմակերպվում են հրավիրված ժամանակակից արվեստագետների ցուցահանդեսներ: Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս օժանդակել առաջավոր գեղարվեստական մտքի զարգացմանն ու արվեստագետների փոխըմբռնմանը և ապագայում կդառնա թանգարանի ցուցահանդեսային գործունեության կարևոր բաղադրիչը:

 Թանգարանի գիտա-հետազոտական գործունեությունը ծավալվում է երկու գեղանկարիչների անձնական արխիվների ուսումնասիրման և համակարգման; այլ հավաքածուներում նոր, դեռևս անհայտ գործերի հայտնաբերման; ստեղծագործությունների լիարժեք կատալոգներ կազմելու և երկու արվեստագետների կողմից ու նրանց մասին գրված ամբողջ գրականության և հոդվածների հավաք մատենագրություններ ստեղծելու ասպարեզներում:

23․Հայաստանի պատմության պետական թանգարան

Հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի ընդունած օրենքով: Կոչվել է Ազգագրական — մարդաբանական թանգարան — գրադարան: Այցելուների համար բացվել է 1921թ. օգոստոսի 20-ին: Կազմավորվել է Կովկասիհայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա:

Հայաստանի պատմության պետական թանգարանում պահպանվում է շուրջ 400000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու` ամբողջացնելով Հայաստանի` նախապատմական ժամանակներից եկող մշակույթն ու պատմությունը:

24․Երևան քաղաքի պատմության թանգարան

Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին:

Լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր՝ սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936 թվականին վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան: Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936թ. թանգարանը տեղափոխվել է Կապույտ մզկիթ (Գյոյ-ջամի), որտեղ գործել է մոտ 60 տարի: 1994-1997թթ. թանգարանը գտնվել է նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքում, իսկ 1997-2005թթ.` Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնաշենքում: 2005թ. թանգարանը հաստատվել է Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում, որը Երևանի քաղաքապետարանի հետ միասնական ճարտարապետական համալիր է ձևավորում:

Թանգարանում պահպանվում է ավելի քան 89700 առարկա, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը։ Թանգարանում պահպանվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի անցյալն ու ներկան։

Թանգարանում գործում է գիտացուցադրական երեք բաժին, որոնցում աշխատակիցները հաստատությունն ստեղծելու պահից ի վեր հավաքել, ուսումնասիրել և ցուցադրել են Երևանի պատմությունը լուսաբանող առարկաները։

Թանգարանին կից գործում է գիտական խորհուրդ, որի անդամներն են եղել ժամանակի խոշորագույն մտավորականներն ու արվեստագետները՝ ճարտարապետներ Ալ. Թամանյանը, Թ. Թորոմանյանը, Ն. Բունիաթյանը, Մ. Մազմանյանը, նկարիչներ Մ. Սարյանը, Գ. Գյուրջյանը, Տարագրոսը, քանդակագործ Ա. Սարգսյանը, գիտնականներ Ստ. Լիսիցյանը, Ե. Շահազիզը, Ս. Բարխուդարյանը, Բ. Առաքելյանը, Թ. Հակոբյանը և ուրիշներ:

Երևանի տարածքում մարդն ապրել է դեռևս հնագույն ժամանակներից։ Հրազդան գետի քաղցրահամ ջուրը, մեղմ ու տաք կլիման բարենպաստ պայմաններ են ստեղծել զարգացման համար, որի վառ ապացույցն են Երևանյան քարայրից հայտնաբերված ավելի քան 100 հազար տարվա պատմություն ունեցող վանակատե գործիքները։ Մ. թ. ա. 4-3-րդ հազարամյակներով է թվագրվում Առաջավոր Ասիայի հնագույն ու հայտնի պարսպապատ բնակավայրերից մեկը` Շենգավիթ բնակատեղին։ Թանգարանում պահպանվում են զարդանախշերով և արձանիկներով պաշտամունքային պեղված օջախներ, երկգույն` սև և կարմիր փայլեցված խեցե անոթներ, աղորիքներ, հացահատիկային բույսերի մնացորդներ։

Երևանը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է։ Հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան մ. թ. ա. 782թ. և կոչել էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը։ Թանգարանում պահվող որմնանկարները, սեպագիր արձանագրությունները և բազմաթիվ այլ առարկաներ խոսուն վկան են քաղաքի հարուստ, հնագույն անցյալի։ Հնագիտական հավաքածուի մեջ առանձնանում են Կարմիր բլուրից հայտնաբերված գարեջրի խեցեղեն անոթները, որոնք վկայում են, որ դեռևս մ. թ. ա. 7-րդ դարում հայերը գարեջուր են ըմպել, ինչն ավելի ուշ հաստատում է հույն պատմիչ Քսենոփոնը։ Մ. թ. ա. 1-ին հազարամյակով է թվագրվում Կարմիր բերդի բնակավայրը, որտեղից պեղված է հարուստ հնագիտական հավաքածու` բրոնզե գոտիներ, խեցեղեն, քարե կուռքեր, նետասլաքներ, դանակներ, զարդեր և այլն։

Քաղաքի հելլենիստական մշակույթը ներկայացնում են Ավան-Առինջից պեղված առարկաները։ Միջնադարյան Երևանում գործում էին Պողոս-Պետրոս (5-րդ դ.), Կաթողիկե Սբ. Աստվածածին (13-րդ դ.), Սբ. Հովհաննես (17-րդ դ.), Սբ. Սարգիս (17-րդ դ.) և այլ եկեղեցիներ։ Թանգարանում պահպանվում են խոնարհված եկեղեցիների երկաթյա դռները, որմնանկարներ, ծիսական անոթներ, վարագույրներ, զանգ (1862թ.), Կաթողիկե եկեղեցու 13-րդ դարի մանրակերտը և այլ մասունքներ։

Քաղաքի կառավարման, առևտրի և արդյունաբերության զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել Մելիք-Աղամալյան, Գեղամյան, Աֆրիկյան, Տեր-Ավետիքյան, Եսապյան և այլ ընտանիքներ, որոնց մասին պատմող առարկաները տեղ են գտել թանգարանում։ 1834թ. ռուս կայսր Նիկոլայ 1-ինը ոսկե ժամացույցը (պահպանվում է թանգարանում) նվիրել է Մելիք-Աղամալյանների տոհմին` ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսական զորքերին մատուցած մեծ ծառայությունների համար։ Թանգարանային առարկաներից մեծ հետաքրքրություն են ներկայացնում տառաձուլական և տպագրական մեքենաները` նույնքան հետաքրքրաշարժ պատմությամբ. Մխիթարյանները 19-րդ դարում Վիեննայում հիմնել են տպարան և առանձին գրաձուլարան, որտեղ ձուլվել են հայերեն, լատիներեն և այլ լեզուների նոր տառատեսակներ։ Այստեղ կարելի էր շարել և տպագրել 50 լեզվով գրականություն։ Մկրտիչ Ա. Խրիմյանը` Խրիմյան Հայրիկը, տառաձուլական մեքենան ձեռք է բերել Մխիթարյաններից, օգտագործել Վարագա վանքի տպարանում։ Ավելի ուշ այն տեղափոխվել է էջմիածին, իսկ խորհրդային տարիներին օգտագործվել Երևանի թիվ 1 տպարանում։ 1960թ. մեքենան հանգրվանել է Երևանի պատմության թանգարանում։ Նույնպիսի ճանապարհ է անցել տպագրական մեքենան, որով 1913թ. տպագրվել է «Խոսք» թերթը` Արշավիր Մելիքյանի խմբագրությամբ։

1938թ. Երևանի պատմության թանգարանի բակում հայ անվանի նկարիչներ Մ. Սարյանի, Փ. Թերլեմեզյանի, Ս. Առաքելյանի, Գ. Գյուրջյանի ջանքերով կազմակերպվել է Երևանին նվիրված ցուցահանդես, որի ավարտից հետո ցուցադրված աշխատանքները նվիրվել են թանգարանին` հարստացնելով նրա կերպարվեստի ֆոնդը։ Այս կտավները, գեղարվեստական մեծ արժեք ներկայացնելով հանդերձ, ունեն նաև վավերագրական մեծ նշանակություն։ Թանգարանի դրոշմանիշների հավաքածուն, որն ամփոփված է մի քանի ալբոմներում, թողարկվել է Հայաստանի առաջին հանրապետության տարիներին։ Դրոշմանիշներն ունեն գեղարվեստական բարձր ճաշակ և արտացոլում են մեր ժողովրդի բազմադարյան մշակույթն ու հոգևոր կյանքը (նկարիչ` Արշակ Ֆեթվաճյան)։ Դրանք տպագրվել են Փարիզում։ Հայկ Գավուքճյանի` բազմագիտակ ֆիլատելիստի և նվիրյալի դրոշմանիշների հավաքածուն 1936թ. Նյու Յորքում տեղի ունեցած ֆիլատելիայի ցուցահանդեսում արժանացել է բրոնզե մեդալի։ Հետագայում դրանք նվիրվել են Երևանի քաղխորհրդի գործկոմին, որն էլ հանձնել է Երևանի պատմության թանգարանին։

Թանգարանը ժամանցի վայր է բոլոր տարիքի, զբաղմունքի և նախասիրությունների տեր մարդկանց համար։ Թանգարանի` այցելուների հետ տարվող աշխատանքային փորձը մեր օրերում նոր կիրառում է ստացել։ Պահպանվում ու ամրապնդվում է թանգարան — դպրոց կապը` ստանալով նոր շունչ ու երանգ։ Թանգարանը մշտական կապ է պահպանում թե՛ հնաբնակ, թե՛ մատաղ սերնդի երևանցիների հետ։ Տարեցտարի մեծանում է թանգարանի աշխատակիցների հեղինակած հրատարակությունների ցանկը…

25․«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Հայաստանի պատմության պետական թանգարան «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը բացվել է 1968թ. հոկտեմբերի 21-ին` Էրեբունի-Երևան քաղաք-ամրոցի հիմնադրման 2750-ամյակի առիթով: Հնավայրը պատմամշակութային արգելոց-թանգարան է` 60 հա մակերեսով: «Էրեբունի» թանգարանի շենքի ճարտարապետը Շմավոն Ազատյանն է, քանդակագործը` Արա Հարությունյանը: Արգելոց-թանգարանն ունի 2 մասնաճյուղ-թանգարան. Երևանյան լճի ափին գտնվող Շենգավթի վաղ երկրագործական բնակատեղին և Ռուսա II-ի` Երևանի հարավարևմտյան արվարձանում` Հրազդան գետի ափին, մ.թ.ա. VIIդ. կեսերին կառուցված Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաք-ամրոցը:

Թանգարանի պահոցներում առկա է 10936 հնագիտական առարկա, սակայն ցուցադրվում է 662-ը: Թանգարանն ունի գիտահետազոտական, ֆոնդերի պահպանման, էքսկուրսիայի-զանգվածային միջոցառումների բաժիններ, վերականգնման և մարդաբանական լաբորատորիաներ: Տարեկան թանգարան է այցելում 15000 զբոսաշրջիկ:

«Էրեբունի» թանգարանի հիման վրա ուրարտագիտական կենտրոն ստեղծելու նպատակով թանգարանում անցկացվում են ուրարտերենի դասընթացներ:

26․Հայաստանի բնության պետական թանգարան

Հայաստանի բնության պետական թանգարանը եզակի է տարածաշրջանում հավաքածուներով ու թանգարանային արժեքներով: Թանգարանի հիմնական ֆոնդում ընդգրկված են Հայաստանի կենդանական ու բուսական աշխարհի կենսաբազմազանության յուրահատուկ նմուշներ, որոնք անցյալ երկրաբանական դարաշրջաններից պահպանվել են գրեթե անփոփոխ, անհետացած են կամ հազվագյուտ և ընդգրկված են Հայաստանի ու Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքերում:

Հավաքածուն արտացոլում է մեր երկրի բնության յուրահատկություններն ու ընդերքի հարստությունը: Հիմնական ֆոնդում ներառված են կենդանաբանական, բուսաբանական,երկրաբանական,կերպարվեստի լուսանկարներ:Ներկայացված են կաթնասունների,թռչունների,սողունների,երկկենցաղների,ձկների,միջատների,սարդակերպերի խրտվիլակներ,կմախքներ,մաշկեր,փափկամարմինների խեցիներ,ծառերի կտրվածքներ,հերբարիումի,բրածո բույսերի ու կենդանիների,օգտակար հանածոների նմուշներ,յուղաներկ կտավներ,գծանկարներ և այլն:

Лорийская Область

Лори́йская о́бласть (арм. Լոռու մարզ) — область на севере Армении.

Название Лори происходит от армянского «лор» (арм. լոր) — перепел.

На севере страны граничит с Грузией, на востоке с Тавушской областью, на юго-востоке с Котайкской областью, на юго-западе с Арагацотнской областью, на западе с Ширакской областью. Административный центр — Ванадзор, другие города — Степанаван, Спитак, Туманян, Алаверди, Ташир, Ахтала, Шамлуг. Лорийская область богата лесами. В области развит лесной бизнес, также свиноводство и овцеводство.

Ինձ համար բացահայտված Արատես 

Արդեն 4 տարի է ինչ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի ուսանող եմ բայց երբևից է չէր ստացվել գնալ  Արատես , ամեն անգամ մի բան խանգարում էր ։ Այս անգամ որոշեցի չենթարկվել հանգամանքների թելադրանքին և վերջապես գնացի ։ 

Մայիսի 5-7 այնտեղ անցկացրեցի , ուղղակի անմոռանալի օրեր էին ինձ համար , և սրտիս խորքում փոշմանեցի , որ ավելի վաղ բաց եմ թողել այնտեղ գտնվելու հնարավորությունը ։ 

Շատ քայլեցինք, որպիսզի հասնենք Սուրբ Ասվածածին եկեղեցին , բայց երբ հասանք և տեսանք կարծես մեկ վարկյանում մոռացանք , որ այդքան քայլել էինք և հոգնել : 

 Շարունակեցինք մեր ճանփորդությունը դեպի Արատես երբ հասանք , բնությունը ուղղակի հիացրեց ինձ ՝ սարերը , ձորերը , ամպերը , ուղղակի աննկարագրելի հույզեր ունեցա ։ 

Ինձ համար հետաքրքիր էր ամեն բան , առավոտյան աղջիկներով արթնանալը   , երբ ոմանք քնից դեռ չհագեցած մունաթ դեմքով էին արթնանում ոմանք էլ արդեն ժպտում էին և քո օրվա սկիզբը դարձնում  դրական ։ Հերթ կանգնելը բաղնիք մտնելու համար և անգամ չինգա չունգ  անելը ։Միասին հաց պատրաստելը , միասին սեղան գցելը և հավաքելը , միասնական ընտանիք էր մեզ դարձնում ։ Երևի կարծում եք որ մանրուկների մասին եմ խոսում , բայց այսպիսի մանրուքներն  էին օրերս Արատեսում  անմոռանալի դարձրել ։ Այցելեցինք Արատեսի քանդված Վանքը որը իր խորհրդանշական իմաստն  ուներ ։ Նաև եղանք քարանձավում , ինչն օգնեց  զգալու և անգամ մի քանի րոպեով  ապրելու այնպես ինչպես մեր նախապապերն են ապրել ։ 

Ետ գալու ճանապարհին եղանք Արենի քարանձավում , որտեղ հայտնաբերել էին աշխարհի ամենահին կոշիկը որը 6000 տարեկան էր ։ Նաև այցելեցինք Հին Արենի գինու գործարանը որտեղ ավելի մանրամասն ծանոթացանք գինեգործության հետ : Շատ հետաքրքիր էր ։ 

Մի փոքր էլ խոսեմ դասախոսների մասին Ընկեր Մարիամի և Ընկեր Տիգրանի մասին ։ 

Շնորհակալ եմ նրանց իրենց հոգատարության և  սրտացավության համար ։ Նրանց հետ մեզ զգում էինք ապահով և հանգիստ ։ 

Չգիտեմ որքանով ստացվեց զգացածս  բառերով բացատրել , բայց փորձեմ այսպես ասել այս ճանպորդությունը շատ , շատ լավն էր ,ուրախ , և էներգետիկայով լի ։ 

Ես ուրախ եմ որ նեկա գտնվեցի այնտեղ ։