Արդեն 4 տարի է ինչ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի ուսանող եմ բայց երբևից է չէր ստացվել գնալ Արատես , ամեն անգամ մի բան խանգարում էր ։ Այս անգամ որոշեցի չենթարկվել հանգամանքների թելադրանքին և վերջապես գնացի ։
Մայիսի 5-7 այնտեղ անցկացրեցի , ուղղակի անմոռանալի օրեր էին ինձ համար , և սրտիս խորքում փոշմանեցի , որ ավելի վաղ բաց եմ թողել այնտեղ գտնվելու հնարավորությունը ։
Շատ քայլեցինք, որպիսզի հասնենք Սուրբ Ասվածածին եկեղեցին , բայց երբ հասանք և տեսանք կարծես մեկ վարկյանում մոռացանք , որ այդքան քայլել էինք և հոգնել :
Շարունակեցինք մեր ճանփորդությունը դեպի Արատես երբ հասանք , բնությունը ուղղակի հիացրեց ինձ ՝ սարերը , ձորերը , ամպերը , ուղղակի աննկարագրելի հույզեր ունեցա ։
Ինձ համար հետաքրքիր էր ամեն բան , առավոտյան աղջիկներով արթնանալը , երբ ոմանք քնից դեռ չհագեցած մունաթ դեմքով էին արթնանում ոմանք էլ արդեն ժպտում էին և քո օրվա սկիզբը դարձնում դրական ։ Հերթ կանգնելը բաղնիք մտնելու համար և անգամ չինգա չունգ անելը ։Միասին հաց պատրաստելը , միասին սեղան գցելը և հավաքելը , միասնական ընտանիք էր մեզ դարձնում ։ Երևի կարծում եք որ մանրուկների մասին եմ խոսում , բայց այսպիսի մանրուքներն էին օրերս Արատեսում անմոռանալի դարձրել ։ Այցելեցինք Արատեսի քանդված Վանքը որը իր խորհրդանշական իմաստն ուներ ։ Նաև եղանք քարանձավում , ինչն օգնեց զգալու և անգամ մի քանի րոպեով ապրելու այնպես ինչպես մեր նախապապերն են ապրել ։
Ետ գալու ճանապարհին եղանք Արենի քարանձավում , որտեղ հայտնաբերել էին աշխարհի ամենահին կոշիկը որը 6000 տարեկան էր ։ Նաև այցելեցինք Հին Արենի գինու գործարանը որտեղ ավելի մանրամասն ծանոթացանք գինեգործության հետ : Շատ հետաքրքիր էր ։
Մի փոքր էլ խոսեմ դասախոսների մասին Ընկեր Մարիամի և Ընկեր Տիգրանի մասին ։
Շնորհակալ եմ նրանց իրենց հոգատարության և սրտացավության համար ։ Նրանց հետ մեզ զգում էինք ապահով և հանգիստ ։
Չգիտեմ որքանով ստացվեց զգացածս բառերով բացատրել , բայց փորձեմ այսպես ասել այս ճանպորդությունը շատ , շատ լավն էր ,ուրախ , և էներգետիկայով լի ։
Ես ուրախ եմ որ նեկա գտնվեցի այնտեղ ։