Պատմություն
Մինչև 1930-ական թվականների կեսերը զբոսայգու տարածքը եղել է հին գերեզմանատուն, որը տեղացիները կոչել են «Մլեր»։ Պահպանվել է հնագույն գերեզմանատան կրաշաղախպարսպից մի հատված։
1930-ականներին Երևանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ գերեզմանատունը փակվել է և ամայի տարածքում հիմնադրվել է զբոսայգի։ Այգու մի անկյունը Աղասի Խանջյանինախաձեռնությամբ վերածվել է գրականության և արվեստի գործիչների գերեզմանատան։ Երկար տարիներ պանթեոնի տարածքն անուշադրության է մատնված եղել։ 1969 թվականին Ստեփան և Ռուզան Քյուրքչյաններիհովանավորությամբ կառուցվել են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը, որից հետո կատարվել են մասնակի նորոգումներ։ Պանթեոնը հիմնանորոգվել է 2005 թվականին[1]:
Այգու տարածքում են գտնվում՝
- Կոմիտասի անվան պանթեոնը
- Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանը
- Շուշանիկ Կուրղինյանի գերեզմանը
- Կոմիտասի թանգարան-ինստիտուտը
- Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան
- Հուշարձան՝ նվիրված ՀՕՄ-ի 100-ամյակին
- 2011-2013 թթ. այգու տարածքում գործել է «Նեմո» դելֆինարիումը[2][3]
Պատկերասրահ
- Այգու մուտքը Արշակունյաց պողոտայից
- Կոմիտասի անվան պանթեոնի տուֆակերտպատը
- Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարան
- Շուշանիկ Կուրղինյանի գերեզման
- Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
- Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
- Հուշարձան՝ նվիրված ՀՕՄ-ի 100-ամյակին
- Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան
Կոմիտասի անվան զբոսայգի | |
---|---|
Տեսակ | Զբոսայգի |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Երևան |
Հիմնվել է | 1930 |
Մակերես | 18,570 քմ |
ԲԾՄ | մոտ. 956 մետր |