Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Related image

1953թ. հիմնադրվել է Հայֆիլհարմոնիայի համերգային մեծ դահլիճը, որը 1972թ.-ից կոչվել է Արամ Խաչատրյանի անվամբ: Թատրոնի շենքը գտնվում է անմիջապես Հյուսիսային պողոտայի գծի վրա և կարծես նրա կոմպոզիցիոն շարունակությունն ու ավարտն է հանդիսանում: Շենքի հարավային կողմին հանդիպակաց գտնվում է Թատերական Հրապարակը՝ (կամ՝ Ազատության Հրապարակը) գրող Հովհաննես Թումանյանի և կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձաններով:

Ձմեռային դահլիճի տարածքն ընդգրկելու էր այժմյան Օպերայի և բալետի դահլիճը, որը պետք է լիներ փակ, իսկ ամառայինը՝ ֆիլհարմոնիայինը, պետք է լիներ բացօթյա: Թամանյանը նախատեսել էր բացօթյա դահլիճի շուրջը կանաչապատ տարածք, որտեղ օպերայի այցելուները կկարողանային անցկացնել երևանյան ամառային զով երեկոները: Այգու նախագիծը չիրականացավ, և որոշվեց կառուցել միայն ձմեռային փակ հատվածը, որը տարիներ անց համալրվեց Արամ Խաչատրյանի անունը կրող ֆիլհարմոնիայի դահլիճով, որի ճարտարապետն է Թամանյանի որդին՝ Գևորգ Թամանյանը: Читать «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» далее

«Յոթ վերք»

«Յոթ վերք». Սուրբ Աստվածածին եկեղեցի

2.jpgԳյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնի է նաև «Յոթ վերք» անունով՝  ի պատիվ Աստվածածնի սրբապատկերի, որը պահպանվում է եկեղեցում։

Սրբապատկերի հեղինակը համարվում է Ղուկաս Ավետարանիչը: Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք, այնտեղից էլ Գյումրի:

Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Դրանք աստվածամոր յոթ հոգեկան վերքերն են. Հիսուսի տաճարին հանձնելը, Եգիպտոս փախչելը, տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը, խաչը տանելը, Հիսուսի մահը խաչին, Հիսուսի մարմնի ստանալը, Հիսուսի գերեզման դնելը:

Եկեղեցու կառուցման պատմությունը

Մարիամ Աստվածածնի նկարը երկար ժամանակ պահվել է Ալեքսանդրապոլում: 1860թ-ի վերջին Էջմիածնի սուրբ հայրերը որոշում են նկարը տեղափոխել քաղաքից: Գյումրեցիները չեն համաձայնվում որոշման հետ և ըմբոստանում են: Երկար բանակցություններից հետո որոշվում է նկարը տեղափոխել Ալեքսանդրապոլ, եթե նոր եկեղեցի կառուցվի հատուկ այդ նկարի պահպանման համար: Ալեքսանդրապոլի բնակիչները կառուցում են նոր եկեղեցին և անվանում Սուրբ Աստվածածին:

Եկեղեցին գործել է նաև խորհրդային տարիներին: Դա եղել է Գյումրում միակ եկեղեցին, որը խորհրդային տարիներին կրոնական ծիսակատարություններ է մատուցել:

Ոչ միայն գյումրեցիները, նաև շատ մարդիկ Հայաստանի տարբեր վայրերից գալիս են այստեղ սրբապատկերը տեսնելու:

1988թ.-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ եկեղեցու 2 գմբեթներն ընկել են, հետո դրանք փոխարինվել նորերով:

Ընկած գմբեթներն այսօր էլ գտնվում են եկեղեցու բակում՝ որպես հիշատակ ավերիչ երկրաշարժի:

                                                    Սբ. Նշան եկեղեցի

 

Սբ. Նշան եկեղեցին կառուցվել է 1859-1864թթ.: Եկեղեցին անվանվել է Սբ. Նշան 1870թ-ին: Այս մասին է ասում եկեղեցու հարավային և հյուսիսային մուտքերի վերնամասում փորագրված գրությունը: Սա հայկական ավանդական եկեղեցի է՝ կենտրոնցված գմբեթով և զանգակատնով:

Խորհրդային տարիներին եկեղեցին չի գործել և ծառայել է սկզբում որպես պահեստ, իսկ հետո՝ թատրոն:

Եկեղեցին շատ է տուժել 1988թ-ի ավերիչ երկրաշարժից, հատկապես ավերվել էին գմբեթն ու զանգակատունը: Այն վերանորոգվել է վերջին տարիներին:

Խորհրդային տարիներին վանքը վերածվել է նաև աստղադիտարանի, որի բացմանը ներկա է եղել Վիկտոր Համբարձումյանը: Այդ աստղադիտարանի հետ կապված կա մի հետաքրքիր դեպք: Գնդաձև կայծակը գմբեթից մտնելով եկեղեցի՝ զգալի ավերածություններ է պատճառում այստեղ տեղադրված աստղադիտական սարքավորումներին, և կայծակի պատճառով թեքվում է գմբեթի խաչը: Աստղադիտարանը փակվելուց հետո այլևս չի վերաբացվում, իսկ խաչը հետագայում ուղղվում է և ստանում նախկին տեսքը:

Գյումրի. Հայաստանի «հայրաքաղաքը»

1442380518_g1qnxemljeeԳյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է իր մեծությամբ և Շիրակի մարզի կենտրոնն է, որ գտնվում է երկրի հյուսիս-արեւմտյան մասում: Այն գտնվում է Երևանից 127 կմ հեռավորության վրա։Գյումրին իր երեքհազարամյա պատմությամբ Հայաստանում ամենահին բնակավայրերից մեկն է։

Պատմական Գյումրին պատմական անցյալով և քաղաքային կյանքին բնորոշ ավանդույթներով հարուստ քաղաք է։  Ցավոք, 1988 թվականի երկրաշարժից  հետո Գյումրու  շատ շինություններ, նաև պատմական արժեք ներկայացնող, ավիրվեցին կամ խիստ խարխլվեցին։ Այսօր պատմական Գյումրին ընդգրկված է Համաշխարհային ժառանգության վտանգված հուշարձանների ցանկում և մեկն է աշխարհի 100 առավել վտանգված հուշարձաններից։

Քաղաքի պատմական հատվածով շրջելիս հնարավոր է վերապրել 19-րդ դարի Գյումրիի քաղաքային միջավայրը, որը տեղական, հայկական, ժողովրդական և եվրոպական (միջնորդված ռուսական ազդեցությամբ) ճարտարապետական մշակույթների յուրահատուկ միաձուլման շնորհիվ իր տեսակի մեջ եզակի  է Արևելյան Հայաստանում։ Այսպիսի շենքեր ու շինություններ կարելի է տեսնել Երևանի Աբովյան փողոցում։

Կումայրի-Ալեքսադրապոլ-Լենինական-Գյումրի

Քաղաքի անունը մի քանի անգամ փոխվել է:

Ի սկզբանե հիմնադրվել է որպես Կումայրի, ապա 1837-ից 1924 թվականներին ռուսական կայսրության տիրապետության շրջանում կոչվել  է Ալեքսանդրապոլ:

Սովետական իշխանության ժամանակաշրջանում կոչվել է Լենինական՝ Լենինի անունով։

Իսկ Հայաստանի անկախացումից հետո՝ 1990թ.-ից  նորից վերանվանվել է Գյումրի:

Յուրաքանչյուր անունն իր հետ բերել է պատմության նոր շրջան, նոր քաղաքակրթություն եւ նոր մարդիկ:

ԳյումրիՄշակույթային մայրաքաղաք

Գյումրին միշտ էլ եղել է մշակույթի և նորարարության քաղաք: Այն հնում համարվել է արվեստի և արհեստի կենտրոն:  Այն տաղանդավոր արվեստագետների, գրողների և արհեստավորների օրրան է:

1912թ.-ին Ալեքսանդրապոլում է ցուցադրվել առաջին օպերան՝ Արմեն Տիգրանյանի «Անուշը»:

1988 թվականի երկրաշարժը ավերեց հարյուրավոր արվեստների դպրոցներ և մշակութային կենտրոններ:

Երկրաշարժից հետո գյումրեցիները մեծ ջանքերով փորձում էին վերականգնել մշակութային և նորարարական ավանդույթները վերածնվող քաղաքում:

Վերջիվերջո, 2013 թվականին Գյումրին վերականգնեց իր մշակութային մայրաքաղաքի տիտղոսը և ճանաչվեց ԱՊՀ երկրների մշակութայինմայրաքաղաք: Читать «Գյումրի. Հայաստանի «հայրաքաղաքը»» далее

Գյումրի․Տեսարժան վայրեր (Գյումրու դրամատիկական թատրոն)

Theater of Gyumri 2007.jpgԺամանակակից Գյումրու Դրամատիկական թատրոնը հայ հայտնի թատերական ռեժիսոր և դերասան Վարդան Աճեմյանի անվան է, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում:  Իր մեծ բակով, Գյումրու գրողների արձաններով, այն համալրում է թատերական հրապարակը: Բարձրահասակ եղևնիները տարածքը դարձնում են ավելի գրավիչ և հաճելի հատկապես արևոտ եղանակին: Ամբողջ տարվա ընթացքում տարբեր ներկայացումներ են այստեղ բեմականցվում: Յուրաքանչյուր թատերական սեզոնին կան նոր ներկայացումներ: Կառույցը խորհրդայի ճարտարապետության օրինակ է , որը կառուցվել է 1973-74թթ.:

Գյումրի ունի թատերական հարուստ պատմություն: Առաջին ներկայացումը այստեղ բեմադրվել է դեռևս 1865թ.-ին՝ ռուսական բանակի սպա Ա. Մելիք-Հայկազյանցի կողմից: 1873թ. ստեղծվել է երկրորդ թատերախումը, իսկ 1912թ.-ին առաջին անգամ բեմադրվել է <Անուշ> օպերան: Ալեքսանդրապոլի թատերական կյանքի նոր շրջափուլը ձևավորվում է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո: 1921թ.-ին ստեղծվում է Հայ դերասանական խումբը, 1924-ին՝ օպերա-օպերետային, 1928-ին՝ երկրորդ պետական, 1935-ին ՝ Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնները:

Թատերական հարուստ ավանդույթները մինչև այսօր դեռևս շարունակվում են Գյումրիում:

Գյումրի

Հաղթանակի պողոտան. Անդրանիկի արձանը, Ձիթողցյանների տունը, Մերկուրովի թանգարանը

Երևանից մեքենայով Գյումրի հասնելուն պես ձեզ կդիմավորի այս ծառազարդ պողոտան։ Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանն ու Մերկուրովի թանգարանը գտնվում են պողոտայի հարավային ծայրում, ինչպես նաև հեծյալ Անդրանիկի արձանն ու կիսանդրիների հավաքածուն։

55. Անդրանիկի արձանը։ Անդրանիկ Օզանյանը ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից մեկն էր։ Ծնվել է Շապին-Գարահիսար գյուղաքաղաքում։ Անդրանիկը սովորում է հոր արհեստն ու մինչև 17 տարեկանն աշխատում որպես հյուսն, ապա միանում է ֆիդայիններին, 1880-ականներին դառնալով նրանց առաջնորդը։ Լինելով հայդուկապետ՝ Անդրանիկը զինված պայքար է մղում Օսմանյան կայսրության դեմ։ Ասում են, թե թուրքերը այս երիտասարդ մարտիկի մասին ասում էին. «Գնդակը Փաշային երբեք չէր դիպչում»։

Անդրանիկը նախքան Առաջին համաշխարհային պատերազմը իշխանության եկած երիտթուրքերին չէր վստահում, և նրա մտավախությունները հաստատվեցին, երբ վերջիններս հրահրեցին 1915 թ. Ցեղասպանությունը։ Նրանց դեմ պայքարելով՝ Անդրանիկը խրախուսում էր Ռուսաստանի միջամտությունը Օսմանյան լծի տակ գտնվող Հայաստանի գործերին։ Նա կանխեց ներխուժումը Արևմտյան Հայաստան և մի շարք վճռական հաղթանակներ տարավ Զանգեզուրում (Սյունիքում)։ Երբ 1921 թ. Կարսի պայմանագրով Արևմտյան Հայաստանի տարածքները հանձնեցին Թուրթիային, Անդրանիկը հեռացավ Եվրոպա։ Վախճանվել է 1927 թ.։
1928 թ. նրա աճյունը փոխադրվել է Փարիզի նշանավոր Պեր Լաշեզ գերեզմանոց։

56. Ազգային-ազատագրական շարջման նվիրյալների կիսանդրիները. Բրոնզե կիսանդրիները նշանավորում են հանուն Հայաստանի ազատության նշանավոր մարտնչողներին, այդ թվում Գևորգ V (1847-1930 թթ. Հայոց Ցեղասպանության և խորհրդային կարգերի հաստատման առաջին տարիներին եղել է հայոց կաթողիկոս), Դրոն՝ Դրաստամատ Կանայանը (1884-1956 թթ. Հայոց Ցեղասպանության և 1918-1920 թթ. թուրքերի հարձակումների ժամանակ եղել է Հայոց Զորավար։ Գարեգին Նժդեհ (Տեր-Հարությունյան, 1886-1957թթ, Սովետի գերիշխանության և 1920-21 թթ. Զանգեզուրը/Սյունիքը թուրքերին հանձնելու դեմ հայերի ըմբոստության առաջնորդ)։ Նիկոլ Դուման (Տեր-Հովհաննիսյան, 1867-1919թթ., 1905 թ. ապստամբության ժամանակ Բաքվի և Երևանի դիմադրության առաջնորդ)։ Սողոմոն Թեհլիրյան (1896-1960 թթ., այն հայն է, որ 1921 թ. սպանեց Թալեաթ փաշային՝ Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներից մեկին։ Դատարանը նրան անմեղ ճանաչեց, քանի որ ինքն էլ Ցեղասպանության զոհերից էր)։

57. Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարան։ Այս համալիրի մեջ է մտնում Մերկուրովի տուն-թանգարանը ու Ձիթողցյանների նախկին առանձնատունը։ Այս առանձնատունը կառուցել է Ձիթողցյանների ընտանիքը 1872 թ.։ Նրանք գաղթել են Գյումրի Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից 1800-ականների վերջին։ Լինելով Գյումրու ամենահեղինակավոր համքարության հարուստ անդամներից՝ Ձիթողցյանները պատկանում էին հասարակության ամենաբարձր խավին և Ալեքսանդրապոլի ոսկե դարի ամենավառ ներկայացուցիչներն էին։ Թանգարանային հավաքածուն ներկայացնում է նրանց կյանքն ու այդ տարիների Ալեքսանդրապոլը. ինչպիսին էր այն հատկապես XIX դարում՝ ոսկե դարաշրջանում։ Հավաքածուի մեջ կան արվեստի գործեր, գորգեր, կենցաղային իրեր և քաղաքի անկրկնելի պատմության հետ ծանոթանալու հիանալի միջոց են։

Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանը։ Նշանավորում է Գյումրու ճանաչված քանդակագործ Մերկուրովին, ում ամենահայտնի գործը Լենինի արձանն է, որը ժամանակին կանգնեցված էր Երևանի Հանրապետության հրապարում։ Արձանը համարվում էր ռուսական կոմունիզմի հիմնադրի լավագույն վերարտադրումներից մեկը։ Թանգարանում ներկայացված են Սովետական Միության անվանի ներկայացուցիչների նրա ստեղծած դիմակների մեծ հավաքածուն։