Ագրոտուրիզմ, հանգիստ գյուղական վայրերում։ Տուրիզմի այս ձևը զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս վայելելու էկոլոգիապես մաքուր սննդամթերք, ծանոթանալու գյուղական կյանքին, գյուղմթերքների մշակման ու արտադրության գործընթացին, տուրիստները կարող են մասնակցել կաթնամթերքների արտադրությանը գյուղական պայմաններում, վայելելու իրենց հանգիստն մաքուր օդի պայմաններում և այս ամենը համեմատաբար մատչելի գներով։ Այս ամենով, և ոչ միայն, պայմանավորված ագրոտուրիզմը մեծ հետաքրքրություն է առաջացնում տուրիստների մոտ, ինչն էլ անմիջականորեն ազդում է գյուղատնտեսության զարգացման վրա, գյուղմթերքների շուկայի ընդլայնմանը, ինչն էլ բերում է գյուղաբնակների կյանքի բարելավմանը և կրճատում է գործազրկության մակարդակը: Վերջինս էլ երկրի տնտեսության վրա տուրիզմի ուղղակի կամ անուղղակի ազդեցության վառ օրինակ է։
https://hy.m.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%A3%D6%80%D5%B8%D5%BF%D5%B8%D6%82%D6%80%D5%AB%D5%A6%D5%B4
Առողջարանային տուրիզմ, զբոսաշրջության հնագույն ձևերից է։ Անտիկ ժամանակներից մարդիկ սովորել են օգտագործել հանքային ջրերը բուժման նպատակով։ Հնդկական, չինական և հրեական մշակույթի հնագույն նմուշներում պահպանվել են տեղեկություններ Հին Հունաստանում և Էվբեյա կղզիներում ջերմային աղբյուրներում մարդկանց լոգանքների վերաբերյալ։ Այդ ժամանակներից ի վեր կուրորտային գործը մեծ փոփոխության է ենթարկվել և վերածվել է հանգստի ճանաչված ձևի։ Ինչպես կուրորտային գործը այնպես էլ ուղևորությունները բուժման նպատակներով հին պատմություն ունեն։ Դեռ հին հույները և հռոմեացիները օգտագործում էին բուժիչ աղբյուրների և բարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող վայրերը, որպեսզի վերականգնեն իրենց առողջությունը։ Կուրորտներ էին ժամանում ոչ միայն հիվանդ մարդիկ, այլ նաև առողջ մարդիկ, ովքեր ունեին բավականին ֆինանսական միջոցներ և ովքեր ցանկանում էին հանգստանալ։ Հունաստանում մեծ համբավ ունեին Էպիդավր և Կոս, իսկ Հռոմում հայտնի էր մերձծովյա Բայի կուրորտները։ Փոխվում էին ժամանակները, սակայն չէր փոխվում այս ուղևորությունների դրդապատճառները։ Բնական աղբյուրների բուժիչ հատկությունները, ինչպես և առաջ, կուրորտային վայրեր են գրավում բազմաթիվ ցանկացողների։
Էթնոզբոսաշրջություն
Այն մշակույթային զբոսաշրջություն է, որի նպատակն է այցելել հին, պատմամշակութային վայրեր, թանգարաններ, ազգագրական վայրեր, որտեղ մի ժամանակ ապրել են էթնիկ խմբեր
Էկոզբոսաշրջություն
Էկոլոգիական զբոսաշրջությունը (էկոտուրիզմ, էկոզբոսաշրջություն), բնության, նրա բաղադրիչների և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջություն։
Գառնիում և Գեղարդում կարելի է տեսնել, թե ինչպես են լավաշ թխում, պանիր պատրաստում։
Գավառում կարելի է հետևել տեղական գաթայի և փախլավայի պատրաստման գործընթացին, հետո էլ համտեսել դրանք։
Արենի գյուղում կարելի է տեսնել գինու պատրաստման գործընթացը և համտեսել հայկական գինին։