Ինչպիսի՞ն պետք է լինի Երևանի բրենդը զբոսաշրջիկներին գրավելու և քաղաքային զբոսաշրջությունը զարգացնելու համար

Զբոսաշրջությունն էական նշանակություն ունի քաղաքների զարգացման գործում, քանի որ նպաստում է ենթակառուցվածքների բարելավմանը, բնակիչների բարեկեցության մակարդակի բարձրացմանը, զբաղվածության և եկամուտների ապահովմանը և այլն:

Ըստ ՄԱԿ-ի ԶՀԿ-ի տվյալների՝ քաղաքային զբոսաշրջությունը ենթադրում է ճանապարհորդություն դեպի քաղաքներ, որոնց տևողությունը սովորաբար կարճ է՝ 1-3 օր: Ըստ ՄԱԿ-ի՝ 1950թ. աշխարհի բնակչության 30%-ն էր բնակվում քաղաքներում (751 մլն մարդ), այսօր՝ 55%-ը (4,2 մլրդ մարդ), իսկ 2050թ. 68%-ը կբնակվի քաղաքներում (6,7 մլրդ մարդ), որի շուրջ 90%-ը կլինի Աֆրիկայի և Ասիայի քաղաքներում: Հնդկաստանը, Չինաստանը և Նիգերիան կունենան աշխարհի քաղաքային բնակչության 35%-ը: Մինչև 2030թ. աշխարհում կլինեն 43 մեգաքաղաքներ, որոնց մեծ մասը՝ զարգացող տարածաշրջաններում: Այսօր Տոկիոն ամենամեծ բնակչություն ունեցող քաղաքն է՝ 37 մլն մարդ, որին հաջորդում է Դելին (29 մլն), Շանհայը (26 մլն), Մեխիկոն և Սան Պաուլոն (22 մլն), Կահիրեն, Մումբայը, Պեկինը և Դհական (20 մլն):

Զբոսաշրջության զարգացման միտումներն աշխարհում. Ինչպիսի՞ն կլինեն ապագա զբոսաշրջիկները

Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտ­նե­րից է: Ինչպես փաստում է վիճակագրությունը՝ 1950թ. միջազգային զբոսաշրջիկների թիվը կազմել է 50 մլն, 2000թ.՝ 674 մլն, իսկ 2017թ.՝ 1326 մլն մարդ, ինչն ըստ կանխա­տե­սումների՝ 2030թ. կհասնի 1,8 միլիարդի:

Աղյուսակ 1. Զբոսաշրջիկների թիվն աշխարհում, 1995-2017թթ. (մլն մարդ)

2017թ. զբոսաշրջային ճանապարհորդությունների 57%-ը եղել է օդային հա­ղորդակցմամբ, 37%-ը՝ ավտոճանապարհային, 4%-ը՝ ջրային, 2%-ը՝ երկաթուղային:

2017թ. միջազգային զբոսաշրջիկների 55%-ի ճանապարհորդության նպատակը եղել է հանգիստը և ժամանցը, 27%-ը ճամփորդել է հա­րա­զատ­նե­րին այցելության, առողջա­կան, կրոնական նպատակներով, 13%-ը՝ գործնական և 6%-ը՝ այլ նպատակ­ներով:

Զբոսաշրջության ազդեցությունը դրակա՞ն է, թե՞ բացասական. Կայուն զբոսաշրջության անհրաժեշտությունը

Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության արագ զարգացող ոլորտներից է: Չնայած զբոսաշրջության աճին և դրա բերած օգուտներին՝ այն նաև բացասական հետևանքներ ունի: Նախորդ վերլուծականներից մեկում արդեն անդրադարձել ենք զբոսաշրջության զարգացման միտումներին, ուստի այս վերլուծականում ամփոփ կանդրադառնանք զբոսաշրջության դրական և բացասական ազդեցություններին տնտեսության, շրջակա միջավայրի, սոցիալ-մշակութային պայմանների վրա:

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Համաշխարհային տնտեսության ժամանակակից
զարգացումները և հատկապես տնտեսությունների
փոխկապվածությունը մեծացնող համընդհանրացման
գործընթացները, ապրանքային և ֆինանսական համաշխարհային շուկաների ձևավորումը արդիական են
դարձնում երկրների միջազգային մրցունակության
բարձրացման հիմնախնդիրը: Տնտեսության մրցունակության խնդիրների ուսումնասիրության արդիականությունը ազգային նշանակության հիմնահարցերից
է, քանի որ սերտորեն կապված է երկրի տնտեսական
զարգացման և բնակչության կենսամակարդակի
բարձրացման հետ:
Ազգային տնտեսության մրցունակության մակարդակի որոշման և դրա բարձրացման հիմնախնդիրները էլ ավելի սրվեցին 2008-2009 թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, երբ համաշխարհային, ինչպես նաև առանձին երկրների տնտեսությունների զարգացման ընթացքում հիմնարար փոփոխություններ տեղի ունեցան: Դրանք արտահայտվեցին
մրցունակության գնահատման մեթոդաբանության
մեջ ևս, քանի որ պարզվեց, որ մինչ այդ հաշվի չէին
առնվում այն գործոնները, որոնք ազդում էին ազգային տնտեսության ունակության վրաարտադրել միջազգային շուկայում մրցունակ ապրանքներ և ծառայություններ, որոնք միաժամանակ կարող են նպաստել սեփական քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Ներկայումս առանձին երկրների տնտեսությունների մրցունակության վարկանշման և բարձրացման արդյունավետ եղանակների վերաբերյալ հարցերը լուծվում են համաշխարհային տնտեսության փոփոխական միջավայրում: Այս առումով, ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո յուրաքանչյուր երկիր, որի խնդիրը տնտեսության մրցունակության բարձրացումն է, պետք է մշակի ռազմավարություն անորոշության բարձր աստիճանի պայմաններում: Սակայն, մյուս կողմից, անհնար է նաև հետաձգել այդ հարցի 4 լուծումը, քանի որ այն անմիջական կապ ունի երկրի զարգացման մյուս կարևոր հիմնահարցերի, մասնավորապես՝ տնտեսական և սոցիալական կայուն զարգացման, բնակչության կենսամակարդակի բարելավման հետ: Չնայած միջազգային մրցունակության խնդիրների ուսումնասիրությունը բավական երկար պատմություն ունի, սակայն դրա կարևորությունը մեծացել է հատկապես վերջերս, քանի որ աշխարհի երկրների մեծ մասի տնտեսությունները ներքաշվել են մրցակցային պայքարի մեջ: Մրցունակության հիմնախնդիրները ուսումնասիրվում են հայտնի տնտեսագետների և խոշոր միջազգային կազմակերպությունների կողմից, որոնց գործունեությանը նպաստում են ավելի քան 100 երկրների ազգային ինստիտուտներ: Այն երկրները, որոնց մրցունակությունը բարձր է գնահատվում, արտադրում են համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 90%-ը1: Հարաճուն, ինտեգրվող և բաց համաշխարհային տնտեսության համատեքստում մրցունակության ապահովումը դարձել է առաջնահերթություն թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրների համար: Ժամանակակից տնտեսագիտական գրականության մեջ գոյություն ունեն մրցունակության հասկացության մի շարք սահմանումներ: Առավել ընդհանուր իմաստով, մրցունակությունն ուրիշներից առաջ անցնելու հնարավորությունն է օգտագործելով սեփական
առավելություններըառաջադրված նպատակներին հասնելու համար2: Հիմնախնդրով զբաղվող հետազոտողները նշանակալի ավանդ են ներդրել մրցակցության և մրցունակության տեսությունների զարգացման գործում: Մրցակցության տեսությունը առաջին անգամ ընդ1 Швандар К.В., Современные тенденции формирования международной конкурентоспособности национальной экономики. /Автореферат диссертации на соискание ученой степени доктора экономических наук. Москва, 2011, с. 2. 2 Долинская М. Г., Соловьев И. А. Маркетинг и конкурентоспособность промышленной продукции. М.: Издательство стандартов, 2007, с. 9. 5 հանրացրել է Ա. Սմիթը3, որը հետագայում զարգացրել են Դ. Ռիկարդոն4, Է. Չեմբեռլենը5: Մ. Պորտերը6, Ի. Անսոֆը7, Ռ. Ֆատխուտդինովը8 հետազոտեցին ոչ միայն մրցակցության և մրցունակության բնույթը, այլ նաև մրցունակության ապահովման խնդիրները: ՀՀ տնտեսության կամ դրա առանձին ճյուղերի մրցունակության հիմնախնդիրը այսօր օրակարգային է համաշխարհային շուկային ՀՀ ինտեգրման գործընթացների համատեքստում: Սույն աշխատության մեջ ՀՀ զբոսաշրջության ոլորտի մրցունակության բարձրացման դիտարկումը խթան կհանդիսանա թե՛ փոխկապակցված ճյուղերի և ենթակառուցվածքների (զբոսաշրջությունն ուղղակիորեն և անուղղակիորեն փոխկապված է տնտեսության 10-35 ճյուղերի հետ), թե՛ ներդրումների և գործընկերային պայմանագրերի ավելացման համար: Հարվարդի բիզնես դպրոցի ուսումնասիրությունները վկայում են, որ զարգացող տնտեսությունների համար զբոսաշրջությունը հզոր խթան է տնտեսության բազմատեսակացման և զարգացման տեսանկյունից: Այն դեպքում, երբ զարգացած տնտեսություններում զբոսաշրջիկների քանակը տարեկան ավելանում է միջինը 4,1%-ով, զարգացող տնտեսություններում աճը հասնում է 6.5%-ի (ՀՀ-ում վերջին 5 տարիներին տարեկան միջին աճը կազմել է 10,6%): Զարգացող տնտեսությունների զբոսաշրջությունից մուտքերի տարեկան աճը հասնում է 9,7%-ի, երբ համաշխարհային միջին ցուցանիշը չի գերազանցում 3 Adam Smith, LL.D. and F.R.S. An Inquiry into the Nature and Causes of the Wealth of Nations. London: W.Strahan, and T. Cadell, in the strand. 1776, 510 p. 4 David Ricardo. On the Principles of Political Economy and Taxation. London: John Murray, 1817, 589 p. 5 Edward Chamberlin. The Theory of Monopolistic Competition. Harvard University Press. 1933, 213 p. 6 Michael E. Porter. Competitive Advantage of Nations. NY: The Free Press. 1990, 896 p. 7 H. Igor Ansoff. Corporate Strategy: An Analytic Approach to Business Policy for Growth and Expansion. NY: McGrow-Hill, 1965, 241 p. 8 Раис А. Фатхутдунов. Стратегическая конкурентоспособность /учебник/. М: Экономика, 2005, 504 с. 6 6.3%-ը9: ՀՀ-ում այս ցուցանիշը դեռևս չի հաշվարկվում: Հաշվի առնելով զբոսաշրջության ուղղակի և անուղղակի ազդեցությունը տնտեսության բազմակողմանի զարգացման վրա՝ արդիական ենք համարում զբոսաշրջության մրցունակության գերակայությունների բացահայտումը՝ միջազգային շուկայում ՀՀ դերակատարման բարձրացման նպատակով: Մրցունակության բարձրացումն այսօր լուրջ խնդիր է բազմաթիվ երկրների համար։ Ամեն տարի Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետները գնահատում են աշխարհի երկրների մրցունակության գործոնները զբոսաշրջության և ճանապարհորդությունների ոլորտում: Գնահատումն իրականացվում է Միջազգային ավիափոխադրումների ասոցացիայի, Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերով, հիմնվելով այնպիսի միջանկյալ ցուցանիշների վրա, ինչպիսիք են հյուրանոցային և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացվածությունը, իրավական կարգավորումը, քաղաքական կայունությունը, բիզնեսի անվտանգությունը, զբոսաշրջության զարգացման գործընթացում պետական աջակցությունը, երկրում զբոսաշրջության գրավչությունը և ի վերջո՝ անվտանգությունը: Այսպիսով՝ զբոսաշրջության մրցունակության մակարդակը երկրի զարգացման կարևոր ցուցանիշներից է: Սույն հետազոտությունն իրագործվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տրամադրած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ հետևյալ հեղինակային կազմով. Յու.Մ. Սուվարյան թեմայի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ն.Հ. Շահնազարյան, Խ.Ա. Մխիթարյան, Ռ.Ա.
Հայրապետյանտնտեսագիտության թեկնածուներ, դոցենտներ, Հ.Հ. Համբարձումյան, Մ.Վ. Առաքելյան
գիտաշխատողներ:

Նյութի աղբյուր

16.03-20.03

1. Զբոսաշրջային ապահովագրության տեսակները, առանձնահատկությունները․ ռիսկերը։

2. Զբոսաշրջային ապահովագրական հայտնի համաշխարհային ընկերությունները։

3. ՀՀ ապահովագրության շուկան, ապահովագրական ընկերություններն ու զբոսաշրջային ապահովագրությունների տեսակները։

1․ Անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները՝ սպասարկման բոլոր ծառայությունների իրականացման համար։

2․ Պարտադիր պահպանության ենթակա փաստաթղթերի, նյութերի և այլ հիմքերի անվանացանկը։

3․ Սպասարկման ծառայություններ իրականացնող սուբյեկտներին (անձակազմին) ներկայացվող պահանջները (կրթական, մասնագիտական, աշխատանքային, առողջապահական, արտաքին տեսքի, վարվելակերպի և այլն):

Աշխատանքային իրավահարաբերությունների ընթացքում առաջացած քաղաքացիական և վարչական պատասխանատվության դեպքերը։

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1698-րդ հոդվածով, ինչպես նաև 1692-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի՝ հարկային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով հարկային մարմնին որպես լիազոր ճանաչելու անհրաժեշտությամբ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1698-րդ հոդվածով սահմանված է պատասխանատվություն, գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելու կամ չվճարելու կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելու կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելու կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելու համար, սակայն տվյալ հոդվածը փաստացի չի կիրառվում, քանի որ նշված հոդվածով սահմանված պատասխանատվությունը կիրառող լիազոր մարմին սահմանված չէ:

Հարկային մարմին ներկայացվող հաշվարկները և հաշվետվությունները պարունակում են վիճակագրական տեղեկատվություն ներկայացնելու պահանջ, որը չներկայացնելու, մասնակի կամ սխալ ներկայացնելու դեպքում աղավաղվում է հարկ վճարողների գործունեության ամբողջ ֆինանսատնտեսական և վիճակագրական պատկերը: Վիճակագրական տեղեկությունների սխալներով ներկայացնելը հանգեցնում է մակրոտնտեսական ոչ ճիշտ ցուցանիշների և վերլուծական ոչ ճիշտ եզրահանգումների, ինչի համար հարկային օրենսդրությամբ պատասխանատվություն սահմանված չէ, իսկ վարչական իրավախախտման մասով հարկային մարմնին վարչական տույժ կիրառելու լիազորություն վերապահված չէ:
Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1698-րդ հոդվածով, ինչպես նաև 1692-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի մասով, հարկային մարմնին, իր լիազորությունների շրջանակում,  ճանաչել որպես պատասխանատվություն կիրառող մարմին:
Կարգավորման նպատակը և բնույթը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1698-րդ հոդվածով, ինչպես նաև 1692-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի մասով պատասխանատվություն կիրառող մարմին կճանաչվի հարկային մարմինը: Նախագիծն առաջին հերթին ունի կանխարգելիչ բնույթ, քանի որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1692 հոդվածը նախատեսում է հարկ վճարողի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար առաջին անգամ կիրառել նախազգուշացում: Հարկային մարմնի նպատակը հարկ վճարողներին տուգանելը չէ, այլ հակառակը՝ սխալ ներկայացված հաշվարկների ճշգրտման հարցում նրանց օժանդակելն է, որը կհանգեցնի առավել ճշգրիտ տեղեկատվության հավաքագրմանը:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ հնարավոր կլինի կիրառել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1698-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը, իսկ հարկային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով հարկային մարմնի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 1692-րդ հոդվածի կիրառումը կապահովի հարկային օրենսդրությամբ սահմանված վիճակագրական տեղեկատվության ճշգրիտ ներկայացումը և կկարգավորի դրանից բխող հետագա աշխատանքների ճշտության խնդիրը:

Աշխատանքային իրավահարաբերությունների կարգա-վորման հիմնական նորմերը՝ ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 114-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

Աշխատանքային և մասնագիտական գործունեության համար կիրառվող ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի նորմերը։

Հոդված 1.Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով կարգավորվող հարաբերությունները

1. Սույն օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները:

2. Աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:

18.02

Սպասարկման ծառայությունների առկայությունը առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում, դրանց անհրաժեշտությունը։

Սպասարկման ծառայությունների առանձնահատկությունները՝ ըստ կազմակերպության ձևի և նպատակների։

Սպասարկման ծառայությունների կառավարման մակարդակները։