Մեծ Արջը կամ Մեծ Շերեփը հյուսիսային կիսագնդի համաստեղություն է, որի մեծ մասը Մոսկվայում տեսադաշտից երբևէ չի կորչում: Իր չափերով երրորդն է երկնքում և իր յոթ պայծառ աստղերի հետ միասին կազմում է մի ուրվագիծ, որը շերեփ է հիշեցնում: Այդ շերեփի “պատերի” միջոցով կարելի է մոտավորապես որոշել դեպի Բևեռային աստղ ընկած ուղղությունը, որը դեռևս հնուց Մեծ Արջը հայտնի է դարձրել որպես լավ երկնային ուղեծիր: Մեծ Արջի ամենավառ աստղերն են` Դուբխեն և Մերակը:
Փոքր Արջ համաստեղություն է աստղային երկնքի հյուսիսային մասում։ Առավելապես հայտնի է իր ամենապայծառ Բևեռային աստղով: Վերջինս հանդիսանում է կողմնացույց դեպի Հյուսիսային բևեռ: Համաստեղությունը օրվա ընթացքում գրեթե չի փոխում իր դիրքը և պտտվում է Բևեռային աստղի շուրջը։ Կապված Երկրի պրեցեսիային փոփոխության հետ համաստեղությունը հազարամյակների ընթացքում փոխում է իր դիրքը ՝ հետևաբար և փոխվում է հյուսասին բևեռի կողմը։
Օրիոն կամ Հայկ համաստեղություն է Ցուլ, Երկվորյակներ, Միաեղջյուր, Նապաստակ, Էրիդան համաստեղությունների միջև։
Ամենապայծառ աստղերը 0,1 (Ռիգել), 0,3-1,2 (Բետելգեյզե), 1,6 (Բելլատրիքս) տեսանելի աստղային մեծության են։ Համաստեղության երեք աստղերը կազմում են նրա «գոտին», որին հայերն անվանել են Շամփուրք Հայկի, Քար ու կշեռք։ Համաստեղությունում է գտնվում անզեն աչքով տեսանելի Մեծ միգամածությունը (գազափոշային ամենախոշոր ամպերից մեկը), որն ամենամոտն է Արեգակնային համակարգին։ Համաստեղությունում կան մեծ թվով փոփոխական աստղեր և կրկնակի աստղեր։ Դիտումների համար բարենպաստ են նոյեմբեր – հունվար ամիսները։
Կասիոպեա համաստեղություն է հյուսիսային կիսագնդում՝ Մողես, Ցեֆեոս, Ընձուղտ, Պերսեոս, Անդրոմեդա համաստեղությունների միջև։ Հինգ պայծառ աստղերը 2, 2-3, 4 աստղային մեծության են։ Հյուսիսային միջին լայնություններից երևում է ամբողջ տարին։ Հիշեցնում է հինգ պայծառ աստղերից կազմված լատիներեն W տառը։ 2-րդ դարում ներառվել է Պտղոմեոսի նկարագրած 48 համաստեղությունների մեջ, այժմյան 88 համաստեղություններից մեկն է։