Կոմիտասի անվան զբոսայգի

Պատմություն

Մինչև 1930-ական թվականների կեսերը զբոսայգու տարածքը եղել է հին գերեզմանատուն, որը տեղացիները կոչել են «Մլեր»։ Պահպանվել է հնագույն գերեզմանատան կրաշաղախպարսպից մի հատված։

1930-ականներին Երևանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ գերեզմանատունը փակվել է և ամայի տարածքում հիմնադրվել է զբոսայգի։ Այգու մի անկյունը Աղասի Խանջյանինախաձեռնությամբ վերածվել է գրականության և արվեստի գործիչների գերեզմանատան։ Երկար տարիներ պանթեոնի տարածքն անուշադրության է մատնված եղել։ 1969 թվականին Ստեփան և Ռուզան Քյուրքչյաններիհովանավորությամբ կառուցվել են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը, որից հետո կատարվել են մասնակի նորոգումներ։ Պանթեոնը հիմնանորոգվել է 2005 թվականին[1]

Այգու տարածքում են գտնվում՝

Պատկերասրահ

Կոմիտասի անվան զբոսայգի
ՏեսակԶբոսայգի
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԵրևան
Հիմնվել է1930
Մակերես18,570 քմ
ԲԾՄմոտ. 956 մետր


Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության թանգարան, պատմամշակութային, գիտահետազոտական խոշոր կենտրոն է։ Հիմնադրվել է 1919 թվականին, Երևանում։

ՊատմությունԽ

Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով (N 439, 09.09.1919 թ.)։ Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան։ Առաջին տնօրենը եղել է Երվանդ Լալայանը։ Այցելուների համար բացվել է 1921 թվականի օգոստոսի 20-ին[1]։

Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն

Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնը հիմնվել է 1935թ.-ին: Առաջին ներկայացումը եղել է Ալ.Շիրվանզադեի «Չար ոգի » նեկայացումը: Թատրոնի նահապետներն են դերասաններ Վանյա Բալայանը,Անիկ Հարությունյանը, Բագրատ ԿԻրակոսյանը,Արուսյակ Մարտիրոսյանը, Մխիթար Դավթյանը, Խորեն Սարգսյանը, Ռուբեն Սարգսյանը,Համեստ Ստեփանյանը և նկարիչ Արտյուշա Վանյանը՝ ռեժիսոր Սուրեն Միրզոյանի գլխավորությամբ:

Թատրոնի ստեղծումից հետո իրար հաջորդեցին «Պատվի համար », «Նամուս » ներկայացումները: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին բեմադրվեցին «Ռուզան », «Վագիֆ », «Զոյա » հայրենասիրությւն քարոզող և ոգեշնչող թեմանորեվ ներկայացումներ: Պատերազմի ավարտից հետո բեբադրվել են Շոլոխովի «Երիտասարդ գվարդիա » Շեքսպիրի « Օթելլո », ապա «Պլատոն Կրետչետ », «Որիշի Երեխան », «Պեպո », «Խաթաբալա » ներկայացումները: 1958 թ.-ին Կապանի թատրոնը նոր գույն ստացավ,երբ Երևանի գեղարվեստա-թատերկան ինստիտուտի մի խումբ շրջանավարտներ /Երվանդ Ղազանչյան,Գալյա Նովենց,Արծրուն Մանուկյան,Գուժ Մանուկյան,Ռաֆայել Քոթանջյան եվ այլոք եկան Կապան՝լրացնելու տնօրեն Ալեքսեյ Հովհաննիսյանի և գլխավոր ռեժիսոր Առնոլդ Մարտիրոսյանի ղեկավարած կոլեկտիվը: Թատրոնը տարեցտարի հարստացնում էր խաղացանկը՝ նոր ու փայլուն ներկայացումներով:1984թ-ին թատրոնի գլխավոր ռեժիսոր նշանակվեց Հակոբ Ղազանչյանըը և ստեղծագործական կյանքը թևակոխեց նոր զարթոնքի ժամանակաշրջան: Եղիշե Չարենցի «Կապկազ-Թամաշա » ներկայացումը 1986-ին արժանացավ ՀԼԿԵՄ մրցանակին: Մի քանի դերասան և ռեժիսոր Ղազանչյանը ստացան դափնեկրի կոչում: Մի քանի ներկայացումներ ներկայացվեցին նաև Մոսկվայում՝ Վ. Մայակովսկու անվան թատրոնում: 1991թ.-ին թատրոնի տնօրեն նշանակվեց դերասան Կամո Արզումանյանը,ով լծվեց գոյատևման, ազգի ինքնահաստատման համար մղվող պայքարի գործին: Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը ելույթներով հանդես էր գալիս զորամասերում,խրամատներում,առաջին գծում: Ստեղծելով իր պաշռտպանական ջոկատը՝ մասնակցեց մարտերին, զոհեր տվեց, բայց ապրեց և ապրեցրեց ժողովրդին:

Արդեն 25 տարի է թատրոնը ղեկավարում է թատրոնի նվիրյալ,անխոնջ մշակ,Հայաստանի հանրապետության վաստակավոր արտիստ , «Մովսես Խորենացի » մեդալակիր Կամո Արզումանյանը: Թատրոնի նրօրյա ձեռքբերումները բազմաթիվ են;Թատրոնում բացվել է ԵԹԿՊ-ի Գորիսի մասնաճյուղի Կապանի կուրսը,ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ,պրոֆեսոր Հրաչյա Գասպարյան: Կուրսի 8 ուսանող համալրել է թատրոնի դերասանական կազմը: 2 թատերաշրջանի ընթացքում մեկը մյուի ետևից ծնվեց 8 ներկայացում:

Չնայած դժվարություններին՝ թատրոնն այսօր էլ շարունակում է ազգապահպան գործունեությունն ու կապանցիներին հասանելի դարձնում թատերարվեստը: Culture.AM-ը զրուցեց թատրոնի երիտասարդ ռեժիսոր Կարո Նաղդալյանի հետ: «Թատրոնում դժվարությունները շատ են՝ բեմական դեկորացիա, հագուստ,տեխնիկա և այլն: Սրանք խնդիրներ են,որոնք որոշ առումով սահմանափակում են ստեղծագործական պրոցեսը»,- ասաց ռեժիսորը: Հարցին՝ արդյոք ներկայացումների ընթացքում դահլիճը հանդիսատեսի պակաս չի ունենում, Կարո Նաղդալյանը պատասխանեց. « Քանի որ թատրոնը մարզային է՝ այն հիմնված է պրեմիերաների վրա: Հանդիսատեսը ուղղակի չի ցանկանում 2-3 անգամ նույն ներկայացումը դիտելուց հետո տոմս գնել դարձյալ այդ ներկայացման համար,ինչը տրամաբանական է: Սակայն, ուզում եմ նշել,որ թատրոնն ունի մեծ ներուժ և միայն մարզային ներկայացումներով հանդես գալը բավական չէ: Հնարավորության դեպքում թատրոնը կարող է ներկայանալ սփյուռքում ևս՝ աշխարհասփյուռ հայությանն ապացուցելու,որ մեր հայրենիքի նույնիսկ հեռավոր քաղաքներում արվեստը կա և զարգանում է՝ ինչ գնով էլ լինի: Ի վերջո արվեստագետի խնդիրն իր ժողովրդին ծառայելն է» ,-ասաց Կարո Նաղդալյանը:

Անի Հովհաննիսյան (Culture.AM)

Գեղարքունիքի մշակութային կոթողներ

Հայրավանք

Image result for հայրավանք

1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։

Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։

Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։ 1980-ական թվականներին վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։

Հունվարյան նախագծային ուսուցում Քոլեջի ‹‹Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում›› մասնագիտությամբ սովորողների համար

Նախագծի նպատակը.

‹‹Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում›› մասնագիտությամբ սովորողների համար առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի պատմական հուշարձանների մասին տեղեկատվական գիտելիքների ձեռքբերումը, դրանց եռալեզու ներկայացումը՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, ինչպես նաև՝ ստեղծվող մասնագիտական տերմինների եռալեզու բառարանի հարստացմանն ուղղված աշխատանքների կատարումը: Читать «Հունվարյան նախագծային ուսուցում Քոլեջի ‹‹Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում›› մասնագիտությամբ սովորողների համար» далее