ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1.Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ (այսուհետ` հուշարձաններ) են պետական հաշվառման վերցված պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող կառույցները, դրանց համակառույցներն ու համալիրները` իրենց գրաված կամ պատմականորեն իրենց հետ կապված տարածքով, դրանց մասը կազմող հնագիտական, գեղարվեստական, վիմագրական, ազգագրական բնույթի տարրերն ու բեկորները, պատմամշակութային և բնապատմական արգելոցները, հիշարժան վայրերը` անկախ պահպանվածության աստիճանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1.Օրենքի կարգավորման առարկան և նպատակը

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները՝ ըստ տիպերի, ինչպես նաև սահմանում է այդ հուշարձանների և դրանց զբաղեցրած տարածքների նպատակային օգտագործման ձևերը:Հոդված 2.Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները

ՀՀ օրենքը ոչ նյութական մշակութային ժառանգության մասին

Հոդված 1.Օրենքի կարգավորման ոլորտը

Սույն օրենքը կարգավորում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և զարգացման գործընթացներում ծագող իրավահարաբերությունները, ներառյալ՝ ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, հետազոտման, կիրառման, վերականգնման, ուսուցման, տարածման, այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, միջազգային մշակութային համագործակցության, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ժողովուրդների մշակութային հաղորդակցման խնդիրները, սահմանում է այդ ոլորտում ֆիզիկական ու իրավաբանական անձանց մասնակցության ընթացակարգերը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները։

Զբոսաշրջային ծառայություններ իրականացնող սուբյեկտներին (անձնակազմին) ներկայացվող պահանջները

Զբոսաշրջային ոլորտը, մասնավորապես հյուրանոցային կառավա-
րումը, կարիերայի տեսանկյունից բավականին խոստումնալից ոլորտ է:
Հյուրանոցային կառավարման ոլորտի զարգացմանը նպաս-
տող ամենամեծ խթանիչ ուժը զբոսաշրջությունն է և նրա զարգացման
տենդենցները տվյալ երկրում: Մեր ժամանակներում զբոսաշրջիկները
պարզապես հարմարավետ կամ մատչելի հյուրանոցներ չեն փնտրում,
նրանք նաև մեծ ուշադրություն են դարձնում սպասարկման որակի վրա:
ՈՒստի հյուրանոցային ճիշտ կառավարման և հյուրանոցի արդյունավետ
գործունեության ապահովման համար անհրաժեշտ են համապատաս-
խան մասնագիտական գիտելիքներ և հմտություններ: Հյուրանոցային կառավարման ռազմավարությունը կարող է ազդել ոչ միայն տվյալ հյու-
րանոցի հեղինակության վրա, այլև համապատասխան վերաբերմունք
ձևավորել տվյալ երկրի նկատմամբ և դրանով իսկ մեծապես ազդել ներ-
գնա զբոսաշրջության ծավալի վրա: Այս առումով` հյուրանոցային կառա-
վարումն ինչ-որ տեղ կարելի է համարել զբոսաշրջության հաջողության
բանալիներից մեկը:
  Հյուրանոցային կառավարումն այնպիսի ոլորտ է, որը պրոֆե-
սիոնալներ է պահանջում՝ բանիմաց, գիտակից ու դինամիկ անձնա-
կազմի ղեկավարումից բացի, ով ամենաբարձր մակարդակով կներկա-
յացնի իրեն վստահված հաստատության ծառայությունների որակն ու
գնային ճիշտ քաղաքականություն կվարի: ՈՒստի կարևոր է հյուրանոց-
ների կառավարման ու սպասարկման ոլորտում հասնել բարձր մակար-
դակի, որը հնարավոր է միայն բարձրակարգ մասնագետների շնորհիվ:
Հյուրանոցային գործի լավ կառավարիչ լինելը այնքան էլ հեշտ չէ,
ինչպես նախկինում էր: Աշխատանքը, որը նախկինում պարզապես
մարդկանց հետ բարեկիրթ խոսելն էր, ներկայումս ավելի լայն պատաս-
խանատվությունների շրջանակ է ընդգրկում:
Ժամանակի ընթացքում լինում են բազմաթիվ սթրեսային պահեր,
երբ մարդիկ անհամբեր ու նյարդային են լինում: Հյուրերը միշտ չէ, որ
իրենց քաղաքավարի կամ լավ են դրսևորում, բայց հյուրանոցի անձնա-
կազմի խնդիրն է` համբերատար լինել ու միշտ ժպտալ, ինչքան էլ որ դա
դժվար լինի անել:
Անձնակազմը միշտ պատրաստ պետք է լինի դիմակայելու, հարթելու
և արդյունավետ լուծում գտնելու ցանկացած իրադարձության, որովհետև
անկանխատեսելի դեպքերը շատ են:
Մարդիկ կարող են շփոթել իրենց համարները, կորցնել վճարման
քարտերը կամ իրերը: Նման դեպքերում հյուրանոցի անձնակազմը
պետք է համբերատարություն ու պրոֆեսիոնալիզմ դրսևորի: Ընկերա-
կան լինելն այս ոլորտում նույնպես կարևոր է: Փաստորեն գիտակ
անձնակազմը, լավ սնունդը, ապահով և հանգստաբեր սենյակը էլ ավելի
հաճելի են դարձնում մարդկանց ճանապարհորդությունը, իսկ այս ամե-
նի հետևում կանգնած են և պետք է կանգնած լինեն հյուրանոցային
մենեջերները:

Читать «Զբոսաշրջային ծառայություններ իրականացնող սուբյեկտներին (անձնակազմին) ներկայացվող պահանջները» далее

Զբոսաշրջային ծառայությունները սպառողների իրավունքները և պարտականությունները

Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջիկների օրինական
շահերը պաշտպանված են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործու-
նեության մասին» օրենքով: Ըստ օրենքի` զբոսաշրջային օպերատորին և
գործակալին զբոսաշրջային արդյունքը տրամադրվում է սպառողի հետ
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր պայմանագրի
կնքմամբ:
Զբոսաշրջային գործունեության սուբյեկտը պարտավոր է զբոսա-
շրջիկին տրամադրել զբոսաշրջային փաթեթում ներառված ժամանման
կամ տարանցիկ երկրների վերաբերյալ տեղեկատվություն.
• անձնագրային, մուտքի և ելքի պահանջները
• ժամանման կամ տարանցիկ երկրներում՝ առողջության հետ կապ-
ված սահմանափակումները և անհրաժեշտ պահանջները (անհրաժեշտ
ներարկումներ և այլն)
• տրանսպորտային տուրքերը և հատուկ գանձումները
• ուղևորային փոխադրումների ընթացքում պահանջվող մաքսային
սահմանափակումները
• դրամային փոխարժեքները
• դժբախտ պատահարների դեպքում, ինչպես նաև առողջության և
կյանքի ապահովագրության հետ կապված պահանջների կամ երաշ-
խավորությունների մասին
Մինչև զբոսաշրջային փաթեթի մատուցումը զբոսաշրջային գործու-
նեության սուբյեկտը պարտավոր է հաճախորդներին տրամադրել հե-
տևյալ տեղեկատվությունը.
 տեղեկացնել իր այն գործընկերների գտնվելու վայրերը (հասցենե-
րը) և հեռախոսահամարները, որոնց զբոսաշրջիկները կարող են դիմել
խնդիրներ ծագելու դեպքում
 մատուցել տեղեկատվություն, մանկական զբոսաշրջային միջո-
ցառումների դեպքում, երեխայի կամ պատասխանատու անձի հետ ժա-
մանման վայրում ուղիղ կապ հաստատելու միջոցների մասին
 տեղեկացնել ծրագրավորված ճանապարհորդության տևողության,
կանգառների և կայանումների տեղերի ու ժամկետների մասին:
Զբոսաշրջային օպերատորի, գործակալի ու զբոսաշրջիկի միջև կընք-
վող պայմանագրում պարտադիր նշվում են՝
 զբոսաշրջային գործունեության սուբյեկտի գտնվելու կամ բնակու-
թյան վայրը, հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը, ինչպես
նաև ստորագրողի անունը, ազգանունը
 զբոսաշրջիկի տեղաբաշխման վայրը կամ շրջագայության երթու-
ղին
 զբոսաշրջային երթուղու տևողությունը կամ զբոսաշրջային փաթե-
թում ընդգրկված ժամկետները
 ուղևորության ընթացքում մատուցվող ծառայությունների տեսակ-
ները, որակական ցուցանիշները և ժամկետները ( տրանսպորտային մի-
ջոցների տեսակը, ժամանման և մեկնման ժամկետները և վայրերը, ժա-
մանման երկրում կամ վայրում հյուրանոցային տնտեսության գտնվելու
վայրը, տեսակը, կարգը, սննդի կազմակերպման և մատուցման ծառա-
յության հաճախականությունը, պայմանները, տեսարժան վայրերի այցե-
լության ծրագրերը, երթուղիները և փաթեթի մեջ ներառված այլ ծառա-
յություններ)
 զբոսաշրջային փաթեթի գինը, վճարման ձևը և պայմանները
 զբոսաշրջային ապահովագրության տեսակը և չափը:
Զբոսաշրջային գործունեության ընթացքում զբոսաշրջային օպերա-
տորը և գործակալը պարտավոր են նախապես տեղեկացնել զբոսաշր-
ջային փաթեթի գնի փոփոխման մասին, ապահովել ժամանման երկրում
համընդհանուր օգտագործվող լեզվի իմացությամբ կամ օտարերկրյա
գործընկերոջ հետ պայմանագրով համաձայնեցված լեզվի իմացությամբ
զբոսավարով, իսկ ներգնա զբոսաշրջային ուղևորություններ կազմակեր-
պելիս պետք է ապահովի զբոսաշրջիկների հետ անկաշկանդ շփման
համար անհրաժեշտ պայմաններ:
Զբոսաշրջային գործունեության ընթացքում ժամանակավոր բնակու-
թյան և տարանցման վայրերում զբոսաշրջիկն ունի հետևյալ իրավունք-
ները՝
• ստանալ պայմանագրով և շրջագայության ծրագրով նախատես-
ված զբոսաշրջային համալիր ծառայություններ
• անձնական անվտանգության, կյանքի, առողջության, սպառողի
իրավունքների և գույքի պաշտպանություն
• ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել դատարան՝
պայմանագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում
• իր համար հասկանալի լեզվով զբոսաշրջային գործակալից և
օպերատորից ստանալ լրիվ և ճիշտ տեղեկատվություն՝ ժամանման երկ-
րում (վայրում)՝ բնակվելու կանոնների, տեղաբնակների սովորույթների,
հասարակական և կրոնական ծիսակատարությունների, վարքագծի կանոնների, մշակութային, հնագիտական, ճարտարապետական, պատմա-
կան և բնական արժեքների, ապահովագրության պայմանների, զբոսա-
շրջային ծառայությունների տրամադրման պայմանագրի և պայմանների
մասին:
Իր հերթին զբոսաշրջային գործունեության ընթացքում ժամանակա-
վոր կացության և տարանցիկ վայրերում զբոսաշրջիկը կրում է հետևյալ
պարտականությունները և պատասխանատվությունը.
• պահպանել զբոսաշրջային ծառայությունների մատուցման` պայմա-
նագրով նախատեսված, պայմանները և կանոնները
• հարգել ժամանման երկրի ավանդույթները, սովորույթները, կրո-
նական հավատալիքները
• չխախտել հասարակական կարգը, պահպանել հրդեհային ան-
վտանգության կանոնները և կատարել ժամանման երկրի տարածքում
գործող օրենքների պահանջները:
Ժամանակավոր կացության և տարանցիկ վայրերում զբոսաշրջիկը
պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով, այդ
թվում՝ իր ապօրինի գործողությունների հետևանքով առաջացած նյութա-
կան վնասի փոխհատուցմամբ:

Читать «Զբոսաշրջային ծառայությունները սպառողների իրավունքները և պարտականությունները» далее

ԹԵՍՏ (նշել ճիշտ պատասխանը)


1.Շուկայական տնտեսության կարեւոր պայմաններից է՝

սեփականության բազմակացութաձեւությունը
պետական սեփականությունը
անհատական սեփականությունը

2.Պետական օրգանները զբոսաշրջային կազմակերպությունների հետ կնքում են՝

առք ու վաճառքի պայմանագիր
վարձակալության պայմանագիր
աշխատանքային պայմանագիր

3.Թայմշերը զբոսաշրջային բիզնեսում անշարժ գույքի՝

անհատական տիրապետումն է
համատեղ տիրապետումն է
պետական տիրապետումն է

4.Քանի՞ հյուրանոցային ցանց գոյություն ունի աշխարհում՝

մոտ 1000 հյուրանոցային ցանց
մոտ 700 հյուրանոցային ցանց
մոտ 300 հյուրանոցային ցանց

5.Հյուրանոցային ցանցերի մեծ մասը պատկանում են՝

ԱՄՆ-ին
Մեծ Բրիտանիային
Ֆրանսիային

6.Աշխարհում հաշվարկվում է հյուրանոցների դասակարգման

30 ձեւ
70 ձեւ
100 ձեւ

7.Աստղերի համակարգը համարվում է դասակարգման՝

ամերիկյան համակարգ
եվրոպական համակարգ
ռուսական համակարգ

8.Հյուրանոցների տառային համակարգն օգտագործվում է՝

Ռուսաստանում
Ասիայում
Հունաստանում

9.A տառային համակարգը համապատասխանում է՝

երեք աստղին
չորս աստղին
երկու աստղին

10.B տառային համակարգը համապատասխանում է՝

չորս աստղին
երեք աստղին
երկու աստղին

11.C տառային համակարգը համապատասխանում է՝

երեք աստղին
երկու աստղին
չորս աստղին

12.D տառային համակարգը համապատասխանում է՝

մեկ աստղին
երեք աստղին
չորս աստղին

13.Թագերի համակարգը տարածված է՝

Ֆրանսիայում
Գերմանիայում
Մեծ Բրիտանիայում

14.Չորս թագին համապատասխանում է՝

մեկ աստղը
չորս աստղը
երեք աստղը

15.Երեք թագին համապատասխանում է՝

երեք ասղը
երկու աստղը
չորս աստղը

16.Հինգ թագին համապատասխանում է՝

երկու աստղը
երեք աստղը
չորս աստղը

17.Բյուջետային հյուրանոցները գտնվում են՝

քաղաքից դուրս
քաղաքի կենտրոնում
ավտոճանապարհին

18.Իտալական հյուրանոցները ունեն՝

50-80 համար
100-300 համար
300-ից ավելի համար

19.Փոքր հյուրանոցային տնտեսություններն ունեն՝

100-150 համար
600-1000 համար
1000 և ավելի համար

20.Միջին հյուրանոցային տնտեսություններն ունեն՝

600-1000 համար
100-ից մինչև 300-400 համար
300-ից մինչև 600-1000 համար

21.Մեծ հյուրանոցային տնտեսություններն ունեն՝

100-150 համար
300-ից մինչև 600-1000 համար
ավելի քան 1000 համար

22.Հսկա հյուրանոցային տնտեսություններն ունեն՝

100-ից մինչև 300-400 համար
300-ից մինչև 600-1000 համար
ավելի քան 1000 համար

23.Գործարար նշանակության հյուրանոցների կարգին են պատկանում՝

կոնգրես հյուրանոցները
տրանզիտային հյուրանոցները
հանգստյան տները

24.Հանգստի համար նախատեսված հյուրանոցներն են՝

բիզնես հյուրանոցները
առողջարանները
տրանզիտային հյուրանոցները

25.Տրանզիտային հյուրանոցները նախատեսված են՝
 երկարաժամկետ կանգառի համար
 կարճաժամկետ կանգառի համար
 մշտական բնակության համար

26.Տրանզիտային հյուրանոցները գտնվում են՝

ավտոմայրուղիներում
քաղաքի կենտրոնում
գործարանների մոտ

27.Հյուրանոցային բիզնեսը վերելք ապրեց՝

18-19-րդ դարերում
նախնադարում
միջնադարում

28.Օդանավակայանային հյուրանոցներն ունեն՝

200-600 սենյակ
600-1000 սենյակ
1000 և ավելի սենյակ

29.Էկոնոմ կարգի հյուրանոցներն առաջարկում են՝

գիշերակաց
պարասրահ
ռեստորան

30.«Լյուքս» դասի հյուրանոցները մատուցում են՝

բարձրակարգ ծառայություններ
միայն գիշերակաց
միայն նախաճաշ

31.Ռոտելները՝

շարժական հյուրանոցներ են
լողացող հյուրանոցներ են
օդային հյուրանոցներ ենՖլոտելները՝

32.Ֆլոտելները՝

լողացող հյուրանոցներ են
օդային հյուրանոցներ են
շարժական հյուրանոցներ ենՖլայտելները՝

33.Ֆլայտելները

օդային հյուրանոցներ են
շարժական հյուրանոցներ են
լողացող հյուրանոցներ են

34. Ժամանակակից մենեջմենթում կառավարման քանի՞ տեսակ է
հայտնի՝

հինգ տեսակ
չորս տեսակ
երեք տեսակ

35.Կառավարման ո՞ ր ձևն է համարվում ամենապարզը՝

կառավարման ֆունկցիոնալ կառուցվածքը
կառավարման գծային կառուցվածքը
կառավարման գծային-ֆունկցիոնալ կառուցվածքը

36.Կառավարման գծային կառուցվածքն իրականացվում է՝

կոլեկտիվ կառավարմամբ
միանձնյա կառավարմամբ
խորհրդի կառավարմամբ

37.Կառավարման գծային կառուցվածքը կիրառվում է՝

փոքր հյուրանոցներում
բիզնես հյուրանոցներում
ապարտ հյուրանոցներում

38.Կառավարման ֆունկցիոնալ կառուցվածքի դեպքում հյուրանոցի
ներքին գործընթացները ղեկավարում է՝

ընդհանուր ղեկավարը
ֆունկցիոնալ ղեկավարը
խորհրդի նախագահը

39.Ֆունկցիոնալ ղեկավարների գործունեությունը ղեկավարվում է՝

հյուրանոցի ղեկավարի կողմից
կոլեգաների կողմից
խորհրդի նախագահի կողմից

40.Կառավարման ֆունկցիոնալ կառուցվածքը կիրառվում է՝

փոքր հյուրանոցներում
տրանզիտային հյուրանոցներում
միջին և խոշոր առաջին կարգի հյուրանոցներում:

ԾԱ­ՌԱՅՈՒԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ՈԼՈՐ­ՏԻ­ ԲԱ­ՑԱՏ­ՐԱ­ԿԱՆ ՀԱ­ՄԱ­ՌՈՏ ԲԱ­ՌԱ­ՐԱՆ

Ծառայությունների ոլորտի բացատրական բառարան  

                                                 Ա 

Ակ­տիվ զբո­սաշր­ջու­թյուն — Զ­բո­սաշր­ջու­թյան տե­սակ է, որը նե­րա­ռում է հանգս­տի ակ­տիվ ձևե­րի կի­րա­ռում` նոր զգա­ցում­նե­րի, տպա­վո­րու­թյուն­նե­րի ստացման, ֆի­զի­կա­կան առող­ջու­թյան բա­րե­լավ­ման և մար­զա­կան նոր ար­դյունք­նե­րի, նվա­ճում­նե­րի գրանց­ման նպա­տա­կով: 

 
Ա­մե­նօ­րյա օգ­տա­գործ­ման ծա­ռա­յու­թյուն­ներ— Այն ծա­ռա­յու­թյուն­ներն են, որոնք մա­տուց­վում են ամե­նօ­րյա հաճա­խու­թյամբ և ապա­հո­վում են բնակ­չու­թյան բնա­կա­նոն կենսա­գոր­ծու­նեու­թյու­նը` առօ­րյա բնույ­թի պա­հանջ­մունք­նե­րի բավա­րար­ման մի­ջո­ցով: Ամե­նօ­րյա օգ­տա­գործ­ման սպա­սարկ­ման հիմ­նարկ­նե­րի թվին են դաս­վում կեն­ցա­ղային ապ­րանք­նե­րի և սննդամ­թեր­քի վա­ճառ­քով զբաղ­վող խա­նութ­նե­րը, նա­խակըրթա­կան և կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը, կո­մու­նալ-կեն­ցաղային սպա­սարկ­ման կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րը և այլն: Ամենօրյա օգտագործման ծառայություննե­րի թվին կա­րող են դաս­վել նաև ուղ­ևո­րատ­րանս­պոր­տային ծա­ռա­յու­թյուն­նե­րը` կախ­ված մարդկանց կյան­քի ռիթ­մից, աշ­խա­տան­քային գոր­ծու­նեու­թյան վայ­րից, բնույ­թից և այլն: 

«Ա­մեն ինչ նե­րառ­ված» հա­մա­կարգ (All Inclusive)-Հյու­րա­նո­ցային սպա­սարկ­ման հա­մա­կարգ է, որի դեպ­քում սնունդը, ըմ­պե­լիք­նե­րը (հիմ­նա­կա­նում` տե­ղա­կան ար­տադ­րու­թյան), ինչ­պես նաև ծա­ռա­յու­թյուն­նե­րի մի շարք այլ տե­սակ­ներ նե­րառված են բնա­կու­թյան ար­ժե­քի մեջ: 

                                                                             Բ 

Բալ­նեոթե­րա­պիա -Ա­ռող­ջա­րան­նե­րում բնա­կան տաք և սա­ռը հան­քային ջրե­րի օգնու­թյամբ հի­վան­դութ­յուն­նե­րի, ինչ­պես նաև օր­գա­նիզ­մի գոր­ծառնա­կան այլ խախ­տում­նե­րի բուժ­ման, կան­խար­գել­ման և վե­րականգն­ման մի­ջոց­նե­րի, եղա­նակ­նե­րի ամ­բող­ջու­թյունն է: 

Բաց տոմս -­Տոմս է, որ­տեղ մեկն­ման կամ վե­րա­դար­ձի կոնկ­րետ ամ­սա­թի­վը ֆիքս­ված չէ: Ուղ­ևո­րը կա­րող է ընտ­րել իր հա­մար առա­վել նախընտ­րե­լի տար­բե­րա­կը: 

 ­Բիզ­նես կար­գի հա­մար — ­Հյու­րա­նո­ցային հա­մար­նե­րի տե­սակ է, որը նա­խա­տես­ված է գործ­նա­կան նպա­տակ­նե­րով ճամ­փոր­դող ան­ձանց հա­մար: Պար­տադիր է աշ­խա­տա­սե­նյա­կի բնո­րոշ ատրի­բուտ­նե­րի (աշ­խա­տա­սեղան՝ գրե­նա­կան պի­տույք­նե­րով, հա­մա­կար­գիչ, ին­տեր­նետ, հեռա­խոս, բազ­մա­ֆունկ­ցիոնալ՝ տպող և պատ­ճե­նա­հա­նող սարք) առ­կա­յութ­յու­նը: 
 

                                                                            Գ 

Գաստ­րո­նո­միական փա­ռա­տոն­ներ — Տո­նա­կա­տա­րու­թյուն­ներ են՝ նվիր­ված կե­րա­կուր­նե­րի կամ խմիչքնե­րի տար­բեր տե­սակ­նե­րի: Նշա­նա­վոր են գա­րեջ­րի մի­ջազ­գային փա­ռա­տո­նը (Գեր­մա­նիա), բրի­տա­նա­կան (Լոն­դոն) և Օկ­տո­բերֆեստ (Գեր­մա­նիա) փա­ռա­տոն­նե­րը, ծո­վա­մթերք­նե­րի փա­ռատո­նը (Գ­րով կղ­զի, Իս­պա­նիա), երի­տա­սարդ գի­նու տո­նը Բո­ժոլե-Նու­վո­յում (Ֆ­րան­սիա), շո­կո­լա­դի փա­րի­զյան սա­լո­նը և այլն:  

Գո­վազդ— Մի­ջո­ցա­ռում­ է կամ մի­ջո­ցա­ռում­նե­րի ամ­բող­ջու­թյուն, որն իրենից ներ­կա­յաց­նում է ապ­րան­քի, գա­ղա­փա­րի կամ ծա­ռա­յու­թյան հան­րա­ճա­նա­չու­թյան ու գրավ­չու­թյան ապա­հով­ման, գնորդ­նե­րի նա­խա­պատ­վու­թյու­նը ստա­նա­լու նպա­տա­կով հա­մա­պա­տասխան առևտ­րային տե­ղե­կատ­վութ­յան տա­րա­ծու­մը: Հան­դի­սա­նում է մար­քե­թին­գա­յին կո­մու­նի­կա­ցիանե­րի հա­մա­լի­րի բա­ղադ­րիչ: Առաջ է եկել լա­տի­նե­րեն «reclamere» բա­ռից, որը թարգ­մա­նաբար, նշա­նա­կում է բղա­վել, բա­ցա­կան­չել: Ըստ տա­րած­ման ձևերի՝ Գովազդի հիմ­նա­կան տե­սակ­ներն են զանգ­վա­ծային լրատվա­մի­ջոց­նե­րի (հե­ռուս­տա­տե­սային, ռա­դիո, ին­տեր­նե­տային, ամսագրային և այլն), ուղ­ղա­կի փոս­տային և ար­տա­քին գովազդները: Ըստ ներ­կա­յաց­ման ձևի առանձ­նաց­վում են մա­մու­լի և հեռուս­տա­տե­սու­թյան գո­վազ­դային հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ռա­դիո և տե­սա­հո­լո­վակ­նե­րը, տպա­գիր ձևե­րը (գո­վազ­դային բուկ­լետներ, բրո­շյուր­ներ, կա­տա­լոգ­ներ, թռու­ցիկ­ներ), ին­տեր­նե­տային գո­վազ­դային բա­ներ­նե­րը, ար­տա­քին գո­վազ­դային տար­րե­րը (վա­հա­նակ­ներ, ցու­ցա­պաս­տառ­ներ և այլն): ­Ար­դի պայ­ման­նե­րում լայն կի­րա­ռու­թյուն ու­նեն ոչ առևտ­րային նպա­տակ­ներ հե­տապն­դող գովազդի տե­սակ­նե­րը՝ ուղղ­ված որոշա­կի եր­ևույ­թի, գա­ղա­փա­րի առաջ­խա­ղաց­մա­նը և հան­րու­թյան իրա­զեկ­մա­նը: Օրի­նակ, սո­ցիալա­կան, էկո­լո­գիական գովազդները: Տե՛ս նաև մար­քե­թի­նային կո­մու­նի­կա­ցիաներ: 

Գործ­նա­կան զբո­սաշր­ջու­թյուն — Զ­բո­սաշր­ջային ուղ­ևո­րու­թյուն է, որը մաս­նա­գի­տա­կան և գործնա­կան-ծա­ռա­յո­ղա­կան նպա­տակ­ներ է հե­տապն­դում` մաս­նակցու­թյուն ֆո­րում­նե­րի, հան­դի­պում­նե­րի, կոն­ֆե­րանս­նե­րի, քննար­կում­նե­րի, սե­մի­նար­նե­րի, ինչ­պես նաև ցու­ցա­հան­դես­նե­րի և տո­նա­վա­ճառ­նե­րի` թարմ տե­ղե­կատ­վու­թյուն ստա­նա­լու, գործըն­կեր­նե­րի հետ շփ­վե­լու, փոր­ձի և կար­ծիք­նե­րի փո­խա­նակ­ման, բա­նակ­ցու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու և այլ նպա­տակ­նե­րով: 

                                                                                   Դ 

Դե­մար­քե­թինգ — ­Չա­փա­զանց մեծ պա­հան­ջար­կի մա­կար­դակն իջեց­նող մարքե­թինգն է: Կիրառվում է այն դեպքում, երբ պահանջարկի մակարդակն էապես ավելին է, քան առաջարկին, իսկ տվյալ պահին չկան արտադրության ծավալների ավելացման հնարավորություններ: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում իջեցնել պահանջարկի մակարդակը: Օրինակ, գովազդի կրճատման, գների բարձրացման միջոցով: 

Դա­տարկ շու­կա — Այն շու­կան է, որը տվյալ պա­հին հե­ռան­կա­րային չէ` կոնկ­րետ ապրանք­նե­րի և ծա­ռա­յու­թյուն­նե­րի տրա­մադր­ման տե­սան­կյու­նից: 

                                                                                  Ե 

Եվ­րո­լայն — Ա­վե­լի քան 30 եվ­րո­պա­կան ավ­տո­բու­սային ըն­կե­րու­թյուն­ներ միավո­րող մի­ջազ­գային ասո­ցիացիա է: Եվրոլայն հա­մա­կար­գը մի­մյանց է կա­պում Եվ­րո­պայի 21 խո­շո­րա­գույն քա­ղաք­ներ: Եվրո­լայն-պասս հա­տուկ ուղ­ևո­րա­տոմ­սի կի­րառ­ման դեպ­քում կարե­լի է ստա­նալ Եվ­րո­պայով ավ­տո­բու­սային ու­ղերթ­նե­րի հա­մար զգա­լի զեղ­չեր՝ 30­-ից 60 օր­վա ըն­թաց­քում, առանց տա­րի­քային սահ­մա­նա­փա­կում­նե­րի: 

Եվ­րո­պա­կան պլան —  ­Հյու­րա­նո­ցային ծա­ռա­յու­թյուն­նե­րի սա­կա­գին է, որը նե­րա­ռում է միայն կա­ցութ­յան ար­ժե­քը (ա­ռանց սնն­դի ար­ժե­քի): Իմաս­տային առու­մով հա­մընկ­նում է հյու­րա­նոց­նե­րում սնն­դի կազ­մա­կերպ­ման RO (room only) տար­բե­րա­կին: 

Ե­րեք աստ­ղա­նի հյու­րա­նոց —  Ս­պա­սարկ­ման մի­ջին կար­գի հյու­րա­նոց է: Հա­մար­նե­րում պարտա­դիր է սան­հան­գույ­ցի, հե­ռուս­տա­ցույ­ցի, օդո­րա­կի­չի առ­կա­յությու­նը: Ան­կող­նային սպի­տա­կե­ղե­նը փոխ­վում է շա­բա­թա­կան 2 ան­գամ, սր­բիչ­նե­րը՝ ամեն օր: Սան­հան­գույ­ցում առ­կա է խնամ­քի մի­ջոց­նե­րի նվա­զա­գույն տե­սա­կա­նի՝ օճառ, շամ­պուն: Հյու­րա­նոցի տա­րած­քում կա­րող են գտն­վել պահ­պան­վող ավ­տո­կա­յա­նատե­ղի, ռես­տո­րան, լո­ղա­վա­զան, վար­սա­վի­րա­նոց, ար­տար­ժույ­թի փո­խարկ­ման կետ և այլն: Անձ­նա­կազ­մի պա­րա­գա­յում պար­տադիր է հա­մազ­գես­տի առ­կա­յու­թյու­նը: 

Եր­կու աստ­ղա­նի հյու­րա­նոց — Մեկ աստ­ղա­նի հյու­րա­նո­ցից տար­բեր­վում է նրա­նով, որ ան­կողնային սպի­տա­կե­ղե­նը փոխ­վում է 6 օրը մեկ, իսկ սան­հան­գույ­ցը, սո­վո­րա­բար, գտն­վում է հա­մա­րում: Հյու­րա­նո­ցում առ­կա է սր­ճարան կամ ռես­տո­րան, այ­ցե­լու­նե­րին պետք է առա­ջարկ­վեն սնն­դի կազ­մա­կերպ­ման տար­բե­րակ­ներ: