Ես արբած եմ, բայց դա կարմիր գինին չէ,

Իմ մեջ ուրիշ արբեցում է, գինին չէ,

Դու եկել ես, որ իմ գինին ցրիվ տաս,

Բայց հոգուս մեջ քո իմացած գինին չէ։

Էռլոմ Ախվլեդիանի Վանոն և Նիկոն

erlomi.jpg

Մի անգամ Նիկոն կարծում էր, որ Վանոն թռչուն է, իսկ ինքը` որսորդ:
Վանոն տխրել և մտածում էր. «Ի՞նչ անեմ, ախր ես թռչուն չեմ, ես Վանոն եմ»: Բայց Նիկոն չէր հավատում. գնեց մի երկփողանի հրացան և սկսեց երկնքին նայել: Սպասում էր, թե երբ պետք է Վանոն թռչի, որ ինքը սպանի նրան: Սակայն երկինքն այդպես էլ դատարկ մնաց:
Վանոն վախենում էր, որ հանկարծ իսկապես թռչուն կդառնա և վեր կբարձրանա, գրպաններում միշտ քար էր պահում, որ չթռչի, շատ էր ուտում, որ ծանրանա, չթռչի, չէր նայում ծիծեռնակներին, որ չսովորի թռչել, երկնքին չէր նայում, որ թռչելու ցանկություն չունենա:
— Նիկո՛,— ասում էր Վանոն Նիկոյին,— դեն գցիր այդ հրացանդ և մի՛ նայիր երկնքին: Ես թռչուն չեմ, ես Վանոն եմ… Ախր ես ո՞ր օրվա թռչունն եմ…
— Թռչուն ես և վերջ: Շուտով կթռչես և ես կկրակեմ: Ես որսորդ եմ:
— Նիկո՛,— ասում էր Վանոն Նիկոյին,— ախր ես ի՞նչ թռչուն եմ, երբ ես Վանոն եմ:
— Սիրտ մի նեղացնի՛,— ջղայնացավ Նիկոն,— սիրտ մի նեղացնի, թե չէ գետնի վրա կսպանեմ, իբրև թե թռիչքի պատրաստվելու ժամանակ եմ կրակել:
Վանոն լռեց և հեռացավ:
Երբ տուն հասավ Վանոն, լավ կերավ, բազմաթիվ գրպաններ կտրեց, մեջը քարեր լցրեց ու մտածմունքի մեջ ընկավ. «Երևի Նիկոն չգիտի, թե ինչ բան է թռչունը, թե չէ ինձ թռչուն չէր դարձնի: Գնամ, բացատրեմ, թե ինչ բան է թռչունը, այն ժամանակ ինձանից ձեռք կքաշի և այսքան ուտելու ու գրպաններս քարեր լցնելու կարիք այլևս չեմ ունենա»:
Վանոն գնաց Նիկոյի մոտ և բացատրեց, թե ինչ բան է թռչունը:
— Նիկո,— ասաց Վանոն,— թռչունը ոտքեր ունի…
— Դու էլ ունես,— բացականչեց Նիկոն:
— Սպասիր, Նիկո, թռչունը մարմին ունի…
— Դու էլ ունես…
— Թռչունը աչքեր ունի…
— Ինչ է… Դու աչքեր չունե՞ս…
— Հա, բայց ես որ թևեր չունեմ:
Նիկոն մտածմունքի մեջ ընկավ, մտածմունքի մեջ ընկավ և հետո զայրացած բղավեց Վանոյի վրա.
— Սուս կաց: Շուտով դուրս կգան, թևեր դուրս կգան, և դու կթռչես: Ես կկրակեմ, որովհետև որսորդ եմ և կսպանեմ քեզ: Իսկ եթե թևեր դուրս չգան քո վրա, գիտցիր գետնի վրա կսպանեմ, որպես թևաթափ թռչուն:
Վշտացավ Վանոն և գնաց տան կողմը: Հանում էր քարերը գրպաններից և արցունքի պես թափում ճանապարհին՝ իսկ արցունքները ծանր էին քարերի նման:
«Ի՞նչ անեմ,— մտածում էր Վանոն և շարունակում գնալ: Քարերն էր թափում և լաց լինում.— ի՞նչ անեմ, որ թռչուն չեմ և թռչել չեմ կարող: Ի՞նչ անեմ, որ Նիկոն որսորդ է և ինձ սպանել է ուզում: Ի՞նչ անեմ, երբ նշանակություն չունի նրա համար, կթռչեմ, թե չեմ թռչի…»
Արևն իջնում էր…
Վանոն նայեց երկնքին: Վանոն գրպանում այլևս քարեր չուներ և թեթևություն զգաց: Վանոն ծիծեռնակին նայեց և թռչել սովորեց: Վանոն երկնքին նայեց և Վանոյի մեջ թռչելու ցանկություն առաջացավ:
— Եթե իսկապես թռչուն եմ, ավելի լավ է երկնքում մեռնեմ,— ասաց նա և… թռավ:
Երկինքը լցվեց:
Նիկոն նշան բռնեց և կրակեց: Կրակեց և դիպավ: Դիպավ և գցեց:
— Բա ասում էիր թռչուն չե՞ս,— բացականչեց Նիկոն:
Երկինքը կրկին դատարկվեց:

Վիլյամ Սարոյան «Դաշնամուր»

Image result for Վիլյամ Սարոյան «Դաշնամուր»

Այս պատմվածքը Բեն անունով տղայի մասին է ով շատ է սիրում դաշնամուր  նվագել  բայց հնարավորություն չուներ այն գնելու։ Բենը շատ համեստ ու խելացի երեխա էր։ Ճիշտ է Բենը  նվագել չէր համարում այն ինչ անում էր բայց  էմման հասկանում էր որ իր կողքին կանգնած էր մի մարդ ով երկար ժամանակ փորձում էր իր մեջ մի լավ բան հայտնաբերել։ «Երբ մարդ փող չունի, զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի: Մի կողմից դա լավ է, բայց մյուս կողմից այնքան էլ լավ չի: Իրականում նույնիսկ ահավոր է»։ Երբ մարդ գումար չունի չի կարող գնել այն ինչ իրեն հարկավոր է։ Բայց մի կողմից դա լավ է քանի որ նա ձգտում է հասնել այդ նպատակին։ Էմման համոզված էր որ Բենը կունենա դաշնամուր քանի որ եթե մարդ ունի ցանկություն և ուզում է հասնել ամպայման կհասնի։

Վիլյամ Սարոյան «Առաջին օրը դպրոցում»

Related image

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

ՆԱՐ- ԴՈՍ ՀԵՔԻԱԹՆԵՐ

ԵՐԿՆՔԻ ԶԱՆԳԱԿԸ

(Ավանդություն)

Հին, շատ հին ժամանակներում, երբ ոչ թագավորներ կային, ոչ իշխաններ և ոչ դատավորներ, մարդկանց գործերը քննում էին մի մեծ զանգակով, որ կախված էր երկնքից: Մարդիկ իրենց վեճերի, կռիվների, տարաձայնությունների համար դիմում էին այդ զանգակին: Վկաներ կանչելու սովորություն չկար այն ժամանակ և այդ հարկավոր էլ չէր, որովհետև զանգակը մի այնպիսի հրաշալի զորություն ուներ, որ առանց վկաների ցուցմունքի ինքն էր ամենաճիշտ և ամենաանաչառ կերպով ցույց տալիս, թե ո´վ է արդարը, ո´վ է մեղավորը:

Читать «ՆԱՐ- ԴՈՍ ՀԵՔԻԱԹՆԵՐ» далее

Եղիշե Չարենց

Կենսագրություն

Չարենցը ծնվել է 1897 թվականին Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,– այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի Միրզոյանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսում Չարենցի տունը մինչև օրս կանգուն է։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը, նրա վրա արդեն բազմել էր Չարենց գրական ազգանունը։1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Կարս: Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։

Читать «Եղիշե Չարենց» далее

Եղիշե Չարենց “ինչ որ լավ է “

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Թումանյանի պոեմները

Մենք իրականացնում էինք «Կարդում ենք Թումանյան» նախագիծը։ Այս օրերին մենք կարդացինք Թումանյանի հետևյալ պոեմները՝ «Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Անուշը»։ Երեք պոեմներում էլ Թումանյանը քննադատում էր գյուղի հնացած ավանդույթները, հետամնաց բարքերը, նահապետական վատ սովորությունները։
«Մարո» պոեմում Թումանյանը ցույց է տալիս, թե ինչպես են ինը տարեկան աղջկան ամուսնացնում  մի աժդահա, կայացած տղամարդու հետ, և  ինչպես  են դժբախտանում երկուսն էլ։Դժբախտանում են նաև նրանց ընտանիքները։ Սակայն իրենք չեն հասկանում, որ պատճառը իրենց  սխալն էր՝  աղջկան ամուսնացնելով ինը տարեկան հասակում։ Թումանյանը հենց քննադատում էր այդ հետամնաց սովորույթը։

Читать «Թումանյանի պոեմները» далее

Լոռեցի Սաքոն

I

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։

Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,

Читать «Լոռեցի Սաքոն» далее