Երեխայի սնուցումը


LEAVE A COMMENT

Երեխաների սնուցումը 1-3 տարեկան հասակում

Ստամոքսաաղիքային ուղու ֆունկցիոնալ կատարելագործմանը, ատամներ հանելուն, մարսողական ձյութերի ֆերմենտատիվ ակտիվության բարձրացմանը զուգընթաց երեխաներն աստիճանաբար ընտելանում են ավելի բազմազան և համեմատաբար խիտ սննդատեսակներին։

Պետք է հոգալ, որ սննդի տեսքը լինի ախորժալի։ Շատ կարևոր է երեխաներին վարժեցնել սննդի ակտիվ ընդունմանը։ Օրաբաժնի մեջ հարկավոր է մտցնել հավի միս, ձուկ, լյարդ և այլն։ Անհրաժեշտ է հիշել, որ օրաբաժնի բազմազանությունից անկախ, երեխան ամեն օր պետք է ստանա կաթ՝ 700-500 մլ և մեկ ձու։ էքսուղատիվ դիաթեզի ծանր դեպքերում ձվի սպիտակուց չի տրվում։
1-3 տարեկան երեխաների սննդի hիմնական բաղադրամասերի հարաբերակցությունը այսպիսին է. յուրաքանչյուր կգ քաշի համար պետք են. սպիտակուցներ՝ 4 գ, ճարպեր՝ 4 գ, ածխաջրեր՝ 12 գ (1:1։3)։ Նախաճաշը պետք է կազմի սննդի օրաբաժնի 25%-ը, ճաշը՝ 35-40%-ը, ետճաշիկը՝ 10-15%-ը, ընթրիքը՝ 25%-ը։

ՄԻԱՎ վարակ

Մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ)նկատմամբ հետազոտումը առաջին անգամ ներկայացվել է 1985 թվականին որպես մի միջոց, որով արյան մեջ ստուգվում է HTLV-3-ի` հետագայում ՄԻԱՎ-ի առկայությունը: ՄԻԱՎ-ի թեստը սահմանվում է որպես անձի շիճուկի ստուգման գործողություն` ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման համար (կամ ՄԻԱՎ հակածին/ՄԻԱՎ-ՌՆԹ). այն առաջարկում է բուժաշխատողը, կատարվում է անձի ցանկությամբ, իրականացվում է հատուկ հետազոտությունների շրջանակներում, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին օրենքով նախատեսված դեպքերում: ՄԻԱՎ հետազոտման կարևորագույն հանգամանքն է գաղտնիությունը և խորհրդատվությունը: Գոյություն ունի վարակի երկու տեսակ` ՄԻԱՎ 1 և ՄԻԱՎ 2, որը ցույց է տալիս 40- 60% ամինաթթվի հոմոլոգիա: ՄԻԱՎ 1-ը բաժանվում է երկու խմբի` M և O, M խումբն էլ իր հերթին բաժանվում է A-ից մինչև I ենթախմբերի:

Մաշկ

Մաշկը շատ նուրբ, առաձգական թաղանթ է, որը ծածկում է ամբողջ մարմինը և օրգանիզմը պաշտպանում վնասումներից, բարձր և ցածր ջերմաստիճանների, քիմիական նյութերի վնասակար ներգործությունից ու վարակիչ հիվանդություններից: Մաշկում գտնվում են նյարդային վերջույթները, որոնց օգնությամբ մենք զգում ենք ցավը, շոգը, ցուրտը, առարկաների մակերևույթների խորդուբորդությունը կամ հարթ լինելը: Մաշկում կան նաև ճարպագեղձեր, որոնց միջոցով մաշկից հեռանում են  (քրտինքի ձևով) ավելորդ խոնավությունն ու տարբեր մնացորդային նյութեր: Դա հնարավորություն է տալիս պահպանել մարմնի կայուն ջերմաստիճանը:Մաշկի հաստությունը մարմնի տարբեր մասերում տարբեր է. կոպերի վրա այն 1 մմ է, ներբանների վրա՝ մինչև 5 մմ և ավելի: Մաշկը բաղկացած է 2 հիմնական շերտերից. արտաքին շերտը վերնամաշկն է (էպիդերմիս), որը մենք տեսնում ենք, և այն հենց այդպես էլ կոչվում է՝ մաշկ: Վերնամաշկի գույնը պայմանավորված է նրա մեջ պարունակվող մելանին գունակով, որը մաշկը պաշտպանում է արևի ճառագայթներից:

Տուբերկուլյոզ (թոքային)

Տուբերկուլյոզը (պալարախտ, թոքախտ) իրենից ներկայացնում է քրոնիկական վարակիչ հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են դեռահասները և ծերերը, քանզի նրանց օրգանիզմում վարակի հանդեպ դիմադրողականությունը ցածր է: Տարբերում են հիվանդության ինչպես բաց, այնպես էլ փակ ձևեր: Ի տարբերություն հիվանդության փակ ձևի, բաց ձևի ժամանակ հիվանդի խորխում հայտնաբերվում են միկոբակտերիաներ: Ըստ վիճակագրական տվյալների` այն երկրագնդում ամենատարածված հիվանդություններից է:

Տուբերկուլյոզով հիվանդանում են նաև ընտանի կենդանիները, հիմնականում` խոշոր եղջերավոր անասունները և ընտանի թռչունները:

Հրդեհային անվտանգության կանոններ

Գիտական եւ ուսումնական հաստատություններ

— Ուսումնասիրություններ, գիտափորձեր կատարելու ընթացքում գիտական ղեկավարը (պատասխանատու կատարողը) պարտավոր է անհրաժեշտ նախազգուշական միջոցներ ձեռնարկել հրդեհային անվտանգությունն ապահովելու նպատակով։

— Լաբորատորիաներում եւ այլ սենյակներում պահվող այրվող եւ դյուրավառ հեղուկների քանակը չպետք է գերազանցի մեկ հերթափոխային պահանջմունքը։

— Դյուրավառ հեղուկները պետք է աշխատանքային օրվա վերջում լցվեն հատուկ փակ տարայի մեջ եւ լաբորատորիայից տեղափոխվեն։ Չի թույլատրվում այրվող եւ դյուրավառ հեղուկները թափել կոյուղի։

Աշխատողների անվտանգությունը . աշխատանքային օրենսգիրք

ՀամարըՀՕ-124-ՆՏեսակըԻնկորպորացիաՏիպըՕրենսգիրքԿարգավիճակըԳործում էՍկզբնաղբյուրըՀՀՊՏ 2004.12.21/69(368) Հոդ.1385ԸնդունմանվայրըԵրևանԸնդունողմարմինըՀՀ Ազգային ժողովԸնդունմանամսաթիվը09.11.2004ՍտորագրողմարմինըՀՀ ՆախագահՍտորագրմանամսաթիվը14.12.2004ՎավերացնողմարմինըՎավերացմանամսաթիվըՈւժիմեջմտնելուամսաթիվը21.06.2005Ուժըկորցնելուամսաթիվը
 Կապերայլփաստաթղթերիհետ
 Փոփոխողներևինկորպորացիաներ
ՀՀԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆՕՐԵՆՍԳԻՐՔ
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸԵՎԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸՀոդված 242.ԱշխատողներիանվտանգությունըևառողջությունըԱշխատողների անվտանգությունը և առողջությունը աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների կյանքի և առողջության պահպանման համակարգն է, որը ներառում է իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական-տեխնիկական, սանիտարահիգիենիկ, բուժկանխարգելիչ, վերականգնողական և այլ միջոցառումներ:Հոդված 243.Աշխատողներիանվտանգաշխատանքիիրավունքը1. Աշխատանքի ժամանակ յուրաքանչյուր աշխատողի համար պետք է ստեղծվեն օրենքով սահմանված` պատշաճ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ:2. Աշխատողների առողջության և անվտանգության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն: Հաշվի առնելով աշխատողների համար արտադրության վտանգավորության աստիճանը` գործատուն կազմակերպությունում ներգրավում է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման որակավորված ծառայություն կամ այդ գործառույթն իրականացնում է անձամբ:

3. Աշխատանքի պայմանների դասակարգումը և առողջության համար վնասակար գործոնների թույլատրելի նվազագույն մակարդակը և քանակը սահմանվում են օրենքներով և այլ իրավական ակտերով:(243-րդհոդվածըփոփ., լրաց.24.06.10 ՀՕ-117-Ն)Հոդված 244.ԱշխատանքինորմալպայմաններիապահովումըԳործատուն պարտավոր է ապահովել աշխատանքի նորմալ պայմաններ, որպեսզի աշխատողները կարողանան կատարել աշխատանքի նորմաները: Այդպիսի պայմաններ են`1) մեխանիզմների, սարքավորումների և աշխատանքի այլ միջոցների սարքին վիճակը.2) տեխնիկական փաստաթղթերով ժամանակին ապահովելը.3) աշխատանքի կատարման համար անհրաժեշտ նյութերի և գործիքների պատշաճ որակը և դրանք ժամանակին տրամադրելը.4) արտադրությունն ապահովելը էլեկտրաէներգիայով, գազով և էներգիայի այլ տեսակներով.5) առողջության համար աշխատանքի անվտանգ և անվնաս պայմանները (անվտանգության տեխնիկայի նորմերի և կանոնների պահպանումը, պատշաճ լուսավորությունը, ջեռուցումը, օդափոխությունը, սահմանված նվազագույն նորմաներից ցածր աղմուկը, ճառագայթումը, վիբրացիան և աշխատողի առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ գործոններ).6) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են որոշակի աշխատանքներ կատարելու համար:Հոդված 245.Աշխատավայրիկահավորումը1. Յուրաքանչյուր աշխատողի աշխատավայրը և շրջապատող միջավայրը պետք է լինեն անվտանգ, հարմար և առողջության համար անվնաս, կահավորված` աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:2. Նոր և վերակառուցված օբյեկտները (համալիրները, ձեռնարկությունները, գործարանները, արտադրամասերը և այլն) շահագործման են հանձնվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:Հոդված 246.Աշխատանքիմիջոցները1. Աշխատանքում թույլատրվում է օգտագործել միայն տեխնիկապես սարքին վիճակում գտնվող աշխատանքի միջոցներ, որոնք համապատասխանում են աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին:2. Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության նվազագույն պահանջները աշխատանքի միջոցների նկատմամբ սահմանվում են համապատասխան նորմատիվ իրավական ակտերով:3. Անվտանգության և առողջության պահպանության պարտադիր պահանջները աշխատանքի տարբեր միջոցների արտադրության նկատմամբ և դրանց համապատասխանելիության գնահատման ընթացակարգերը սահմանվում են տեխնիկական կանոնակարգերով (ստանդարտներով) և այլ նորմատիվ իրավական ակտերով:4. Աշխատանքի որոշակի միջոցի օգտագործման վերաբերյալ անվտանգության ապահովման պահանջները սահմանվում են աշխատանքի միջոցի ուղեկցող փաստաթղթերով: Այդ փաստաթղթերը պարտավոր է տրամադրել աշխատանքի միջոցներ արտադրողը տրամադրվող միջոցների հետ միաժամանակ:5. Սարքավորումների անվտանգ շահագործման նկատմամբ պարտադիր մշտական հսկողությունն իրականացնում է գործատուն, եթե այդ սարքավորումների օգտագործման (շահագործման) մասին պայմանագրով այլ բան նախատեսված չէ:(246-րդհոդվածըփոփ.24.06.10 ՀՕ-117-Ն)Հոդված 247.Պաշտպանությունըվտանգավորքիմիականնյութերիազդեցությունից1. Այն կազմակերպություններում, որտեղ արտադրական գործընթացի ժամանակ օգտագործվում, արտադրվում, տեղափոխվում կամ պահպանվում են մարդկանց առողջության համար վտանգավոր քիմիական նյութեր, գործատուներն աշխատողների առողջության, շրջակա միջավայրի պահպանության ապահովման համար սահմանում և ձեռնարկում են համապատասխան միջոցներ:2. Վտանգավոր քիմիական նյութերի փաթեթավորումը ենթակա է պիտակավորման` վնասակարության կամ վտանգավորության մասին նախազգուշացնող նշանով:3. Աշխատողները պետք է անցնեն վտանգավոր որոշակի քիմիական նյութերի հետ անվտանգ վարվելու ուսուցում և հրահանգավորում: Աշխատավայրերում պետք է տեղադրված լինեն կոլեկտիվ պաշտպանության միջոցներ, վտանգավոր քիմիական նյութերի քանակի հաշվառման համար հատուկ համակարգեր, աշխատողներին վտանգի մասին նախազգուշացնող համակարգեր: Աշխատողները պետք է ապահովված լինեն անհատական պաշտպանության միջոցներով:Հոդված 248.Աշխատանքիանվտանգկատարմանկազմակերպումը1. Աշխատանքը պետք է կազմակերպվի աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:2. (2-րդմասնուժըկորցրելէ24.06.10 ՀՕ-117-Ն)3. Գործատուն պարտավոր է ընդունել աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության վերաբերյալ ներքին իրավական ակտեր:4. Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին իրավական ակտերի, աշխատանքների կազմակերպման և իրականացման կանոնների, հրահանգների պահանջները չպահպանելը համարվում է կազմակերպության ներքին կարգապահական կանոնների խախտում:(248-րդհոդվածըփոփ.24.06.10 ՀՕ-117-Ն)Հոդված 249.Պարտադիրբժշկականզննությունը1. Մինչև տասնութ տարեկան աշխատողները պարտավոր են անցնել բժշկական զննություն աշխատանքի ընդունման ժամանակ, իսկ մինչև տասնութ տարեկան դառնալը` սահմանված պարբերականությամբ:Մինչև տասնութ տարեկան աշխատողների պարբերական բժշկական զննությունը կատարվում է գործատուի հաշվին:2. Այն աշխատողները, ովքեր աշխատանքի վայրում կարող են ենթարկվել մասնագիտական ռիսկի գործոններին, պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերաբար, անցնել բժշկական զննություն` գործատուի հաստատած ժամանակացույցին համապատասխան: Այն աշխատողները, որոնց մասնագիտական ռիսկը պայմանավորված է աշխատանքի ընթացքում վտանգավոր նյութերի օգտագործման հետ, ենթակա են պարբերական բժշկական զննության նաև նույն կազմակերպությունում աշխատատեղը կամ աշխատանքը փոխելու դեպքում:3. Բնակչության առողջության պահպանության նպատակով պարբերական բժշկական զննություն պետք է անցնեն սննդարդյունաբերության, առևտրի և հասարակական սննդի կազմակերպությունների, ջրային կառույցների, բուժական և կանխարգելիչ կազմակերպությունների, ինչպես նաև մանկական դաստիարակչական և այլ կազմակերպությունների աշխատողները:4. Գիշերային ժամանակ կամ հերթափոխով աշխատողները պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերաբար, անցնել բժշկական զննություն` գործատուի հաստատած ժամանակացույցին համապատասխան:5. Գործատուն պարտավոր է հաստատել այն աշխատողների ցանկը, որոնք ենթակա են պարտադիր բժշկական զննության, և առողջությունը վերահսկող կազմակերպության հետ համաձայնեցնել բժշկական զննություն անցնելու ժամանակացույցը: Բժշկական զննություն անցնելու ժամանակացույցին աշխատողները ծանոթացվում են ստորագրությամբ:6. Պարտադիր բժշկական զննումը կատարվում է աշխատանքային ժամերին` գործատուի միջոցների հաշվին:7. Պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության ենթակա մասնագիտությունների, աշխատանքների ցանկը, ինչպես նաև բժշկական զննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:(249-րդհոդվածըփոփ., խմբ.24.06.10 ՀՕ-117-Ն)Հոդված 250.Աշխատանքիժամանակավորապեսդադարեցումը1. Նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով աշխատանքը ժամանակավորապես դադարեցվում է, եթե`1) աշխատողը չի ծանոթացել աշխատանքի անվտանգ կատարման կանոններին.2) առաջացել է աշխատանքի միջոցի անսարքություն կամ վթարային վիճակ.3) աշխատանքը կատարվում է սահմանված տեխնոլոգիական կանոնակարգի խախտումներով.4) աշխատողները ապահովված չեն կոլեկտիվ և (կամ) անհատական պաշտպանության միջոցներով.5) աշխատավայրը վտանգավոր կամ վնասակար է կյանքի և առողջության համար:2. Կազմակերպությունում կամ կազմակերպության ստորաբաժանումներում վտանգ առաջանալու դեպքում գործատուն պարտավոր է`1) բոլոր աշխատողներին և այն անձանց, որոնց կարող է վտանգ սպառնալ, հնարավորինս արագ տեղեկացնել սպառնացող վտանգի, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման համար ձեռնարկվելիք միջոցառումների և աշխատողների կողմից կատարվելիք գործողությունների մասին.2) ձեռնարկել միջոցներ աշխատանքների դադարեցման համար և հրահանգել աշխատողներին` լքելու աշխատանքային տարածքը և տեղափոխվելու անվտանգ վայր.3) կազմակերպել տուժողներին առաջին բուժօգնության տրամադրումը և աշխատողների տեղահանումը.4) հնարավորինս արագ տեղեկացնել համապատասխան ներքին և արտաքին ծառայություններին ու մարմիններին` վտանգի և տուժած աշխատողների մասին.5) մինչև մասնագիտացված ծառայությունների ժամանումը վտանգի վերացման համար ներգրավել կազմակերպության անվտանգության ապահովման և առողջության պահպանության ծառայության, ինչպես նաև համապատասխան ուսուցում անցած աշխատողներին:3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, եթե գործատուն միջոցներ չի ձեռնարկում աշխատողներին հնարավոր վտանգից պաշտպանելու համար, ապա աշխատանքի դադարեցման պահանջով իրավունք ունեն հանդես գալու կազմակերպության անվտանգության ապահովման և առողջության պահպանության ծառայությունը, ինչպես նաև աշխատողների ներկայացուցիչները: Եթե գործատուն հրաժարվում է կատարել կազմակերպության անվտանգության ապահովման և առողջության պահպանության ծառայության կամ աշխատողների ներկայացուցիչների պահանջը, ապա վերջիններս այդ մասին տեղեկացնում են աշխատանքի պետական տեսչությանը: Աշխատանքի պետական տեսուչը աշխատողների անվտանգության ապահովման և առողջության վիճակի գնահատումից հետո կարող է որոշում ընդունել` պարտավորեցնելով գործատուին դադարեցնել աշխատանքը: Եթե գործատուն հրաժարվում է կատարել աշխատանքի պետական տեսուչի պահանջները, ապա վերջինս իրավունք ունի դիմելու ոստիկանություն` աշխատանքի դադարեցման պահանջի կատարման և վտանգավոր աշխատատեղերից աշխատողների տեղահանման համար:4. Աշխատանքի միջոցների անսարքության կամ վթարային վիճակի առաջացման մասին աշխատողները պարտավոր են անմիջապես տեղեկացնել գործատուին:5. Յուրաքանչյուր կազմակերպություն պարտավոր է ունենալ աշխատողների տեղահանման պլան:6. Այն կազմակերպությունները, որտեղ արտադրվում, օգտագործվում, պահպանվում են վտանգավոր նյութեր, պարտավոր են օրենսդրությամբ սահմանված կարգով ունենալ հնարավոր վթարի մասին նախազգուշացնելու և հետևանքները վերացնելու համար գործողությունների պլաններ:7. Աշխատողների տեղահանման պլանները պետք է փակցվեն տեսանելի տեղերում: Կազմակերպության անվտանգության ապահովման և առողջության պահպանության ծառայությունն ու արհեստակցական միությունը պարտավոր են տեղեկացված լինել տեղահանման և վթարների նախազգուշացման ու վերացման պլաններին:8. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում աշխատանքը ժամանակավորապես դադարեցվելիս պահպանվում է աշխատողի միջին աշխատավարձը, որի հաշվարկման համար հիմք է ընդունվում միջին ժամային աշխատավարձի չափը:9. Եթե բնական պայմանները խոչընդոտում են աշխատանքների անվտանգ իրականացմանը, ապա աշխատանքները պետք է դադարեցվեն: Վտանգի առաջացման դեպքում արտադրությունում դժբախտ պատահարները կանխելու համար գործատուն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով աշխատողներին փոխադրելու աշխատանքային պայմանագրով չնախատեսված այլ աշխատանքի:(250-րդհոդվածըլրաց., փոփ. 26.05.08 ՀՕ-75-Ն, փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն)Հոդված 251.Կազմակերպությանսանիտարահիգիենիկսենյակները1. Կազմակերպությունում աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման մասին նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգին համապատասխան` հանգստանալու, զգեստափոխվելու, հագուստը, կոշիկները, անհատական պաշտպանության միջոցները պահպանելու համար կահավորվում են սանիտարական և անձնական հիգիենայի սենյակներ կամ համապատասխան առանձնացված տեղեր` լվացարաններով, ցնցուղարաններով, զուգարաններով:2. Այն կազմակերպությունում, որտեղ օգտագործվում են վտանգավոր նյութեր, սանիտարական և անձնական հիգիենայի սենյակները կահավորվում են նման սենյակների կահավորման համար հատուկ պահանջների պահպանմամբ: Սանիտարական և անձնական հիգիենայի սենյակների կահավորման պահանջները սահմանվում են աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերով` հաշվի առնելով աշխատանքի բնույթը, օգտագործվող նյութերը, աշխատողների քանակը:3. Կազմակերպության բուժկետերը, սնվելու համար սենյակները կահավորվում են այդպիսի սենյակների կահավորման պահանջներին համապատասխան` հաշվի առնելով աշխատողների քանակը:Հոդված 252.Գործատուիատեստավորումը(252-րդհոդվածնուժըկորցրելէ 24.06.10 ՀՕ-117-Ն)Հոդված253.ԱշխատողներիմասնակցությունըաշխատողներիանվտանգությանապահովմանևառողջությանպահպանմանմիջոցառումներիիրականացմանըԳործատուն պարտավոր է աշխատողներին տեղեկացնել աշխատողների անվտանգության ապահովման և առողջության վիճակի վերլուծության, պլանավորման, միջոցառումների կազմակերպման և վերահսկման բոլոր հարցերի մասին և խորհրդակցել նրանց հետ: Գործատուն պարտավոր է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերի քննարկմանը մասնակից դարձնել աշխատողների ներկայացուցիչներին: Գործատուն կարող է ստեղծել կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով հանձնաժողով, որի գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:(253-րդհոդվածըփոփ.24.06.10 ՀՕ-117-Ն)Հոդված 254.Աշխատողներիանվտանգությանապահովմանևառողջությանհարցերովաշխատողներիհրահանգավորումըևուսուցումը1. Գործատուն չի կարող աշխատողից պահանջել անցնելու աշխատանքային պարտականությունների կատարմանը, եթե նա աշխատանքի անվտանգության ուսուցում և (կամ) հրահանգավորում չի անցել:2. Գործատուն ապահովում է, որպեսզի իր կազմակերպություն գործուղված աշխատողն անցնի աշխատանքային պարտականությունների կատարմանը միայն կազմակերպությունում գոյություն ունեցող հնարավոր ռիսկի գործոնների մասին տեղեկացվելուց և աշխատանքի որոշակի վայրում անվտանգության հրահանգավորում անցնելուց հետո:Հոդված 255.Աշխատողներիապահովումըպաշտպանությանմիջոցներով1. Աշխատողների անվտանգության և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի և կազմակերպությունում աշխատողների անվտանգության ու առողջության վիճակի գնահատման հիման վրա գործատուն կահավորում է կոլեկտիվ պաշտպանության միջոցները, աշխատողներին անվճար տրամադրում է անհատական պաշտպանության միջոցներ:2. Եթե կոլեկտիվ պաշտպանության միջոցները չեն ապահովում աշխատողների պաշտպանությունը ռիսկի գործոններից, ապա աշխատողներին պետք է տրամադրվեն անհատական պաշտպանության միջոցներ: Անհատական պաշտպանության միջոցները պետք է հարմարեցված լինեն աշխատանքի համար, հարմար լինեն օգտագործման համար և լրացուցիչ վտանգներ չստեղծեն աշխատողների անվտանգության համար: Անհատական պաշտպանության միջոցների նախագծման, արտադրության համապատասխանելիության գնահատման պահանջները սահմանվում են աշխատողների անվտանգության և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերով:Հոդված 256.Աշխատողներիբուժօգնությանկազմակերպումը1. Աշխատավայրում դժբախտ պատահարների կամ սուր հիվանդությունների առաջացման դեպքերում գործատուն պարտավոր է աշխատողներին ապահովել առաջին բժշկական օգնությամբ:2. Աշխատանքի վայրում հիվանդացած կամ վնասվածքներ ստացած աշխատողի տեղափոխումն առողջապահական կազմակերպություն իր միջոցների հաշվին կազմակերպում է գործատուն:Հոդված 257.ՄինչևտասնութտարեկանանձանցաշխատանքիարգելքըՀայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում մինչև տասնութ տարեկան անձանց ներգրավելն արգելվում է:(257-րդհոդվածըխմբ.24.06.10 ՀՕ-117-Ն)Հոդված 258.Մայրությանպաշտպանությունը1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց ներգրավելն արգելվում է:2. Աշխատանքի վնասակար պայմանների և վտանգավոր գործոնների ցանկի, ինչպես նաև աշխատավայրի գնահատման արդյունքների հիման վրա գործատուն պարտավոր է որոշել հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց անվտանգության և առողջության վրա ազդող վտանգավոր գործոնների ազդեցության տևողությունը և բնույթը: Հնարավոր ազդեցության առկայությունը որոշելուց հետո գործատուն պարտավոր է վտանգավոր գործոնների ազդեցության ռիսկի վերացման նպատակով ձեռնարկել ժամանակավոր միջոցներ:3. Վտանգավոր գործոնների վերացման հնարավորություն չունենալու դեպքում գործատուն միջոցներ է ձեռնարկում բարելավելու աշխատանքային պայմանները, որպեսզի հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանայք չենթարկվեն նման գործոնների ազդեցությանը: Եթե աշխատանքային պայմանների փոփոխությամբ նման ազդեցությունը հնարավոր չէ վերացնել, ապա գործատուն պարտավոր է կնոջը (նրա համաձայնությամբ) փոխադրել այլ աշխատանքի նույն կազմակերպությունում: Այդպիսի հնարավորության բացակայության դեպքում կնոջը տրամադրվում է վճարովի արձակուրդ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի հատկացումը:4. Եթե հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջն անհրաժեշտ է աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնել, ապա գործատուն պարտավոր է նրան ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով միջին աշխատավարձը, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը:5. Երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում` կես ժամից ոչ պակաս տևողությամբ: Երեխային կերակրելու համար նախատեսված ընդմիջումների ժամանակահատվածում աշխատողը վարձատրվում է միջին ժամային աշխատավարձի չափով:(258-րդհոդվածըխմբ., լրաց., փոփ.24.06.10 ՀՕ-117-Ն)Հոդված 259.ԱշխատողհաշմանդամներիանվտանգությանևառողջությաներաշխիքներըԱշխատող հաշմանդամների անվտանգությունը և առողջության պահպանումը երաշխավորվում են օրենքներով:(259-րդհոդվածըփոփ.24.06.10 ՀՕ-117-Ն)Հոդված 260.Աշխատանքիվայրումդժբախտդեպքերի, մասնագիտականհիվանդություններիմասինհայտնելը1. Աշխատանքի վայրում դժբախտ դեպքից տուժած, մասնագիտական սուր հիվանդությամբ հիվանդացած աշխատողը (եթե ի վիճակի է), ինչպես նաև այն անձը, որը ականատես է եղել դժբախտ պատահարին կամ դրա հետևանքներին, պարտավոր են անմիջապես այդ մասին հայտնել ստորաբաժանման ղեկավարին, գործատուին, կազմակերպության աշխատողների անվտանգության և առողջության հարցերով ծառայությանը:2. Աշխատանքի վայրում աշխատողի մահվան դեպքում գործատուն պարտավոր է անհապաղ հայտնել ապահովագրողին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և աշխատանքի պետական տեսչությանը:(260-րդհոդվածըփոփ.24.06.10 ՀՕ-117-Ն)Հոդված 261.Դժբախտդեպքերի, մասնագիտականհիվանդություններիծառայողականքննությունը1. Կազմակերպությունում մասնագիտական հիվանդությունների և դժբախտ դեպքերի պատճառները պարզելու նպատակով անցկացվում է ծառայողական քննություն: Մասնագիտական հիվանդությունները և դժբախտ դեպքերը ենթակա են պարտադիր հաշվառման գործատուի կողմից: Մասնագիտական հիվանդությունների և դժբախտ դեպքերի հաշվառման և ծառայողական քննության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:2. Տուժողը կամ նրա ներկայացուցիչը սահմանված կարգով կարող է մասնակցել աշխատանքի ժամանակ դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության ծառայողական քննությանը, իրավունք ունի ծանոթանալու դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության ծառայողական քննության նյութերին, ստանալ դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության ծառայողական քննության ակտը, իսկ ակտին համաձայն չլինելու դեպքում ծառայողական քննության արդյունքները կարող են բողոքարկել վարչական և (կամ) դատական կարգով:(261-րդհոդվածըփոփ.24.06.10 ՀՕ-117-Ն)Հոդված 262.ԱշխատողներիանվտանգությանևառողջությանպահպանմաննկատմամբիրականացվողհսկողություննուվերահսկողությունըԱշխատողների անվտանգության և առողջության պահպանման նկատմամբ իրենց իրավասությունների սահմաններում հսկողություն և վերահսկողություն են իրականացնում պետական լիազորված մարմինները

Շնչառության սուր խանգարումներ

  1.  Ինչպե՞ս ճանաչել ◦ Սովորաբար մարդը շնչում է հանգիստ եւ ազատ, առանց որեւէ դժվարության։ Շնչառության խանգարման դեպքում բավական է նայել մարդու դեմքին եւ ուշադրություն դարձնել նրա շնչառությանը եւ դուք կարող եք որոշել, որ նրա շնչառությունը դժվարացած է։ Տուժածն այնպիսի տեսք է ունենում, ասես չի կարողանում շունչ քաշել կամ շնչահեղձ է լինում։ Շնչառությունը կարող է սովորականից ավելի արագ, ավելի դանդաղ կամ անկանոն լինել, ավելի խորը կամ մակերեսային լինել։ Տուժածի շնչառությունը կարող է աղմկոտ լինել, այսինքն՝ ուղեկցվել խզզոցներով, կլկլոցով, խռխռոցով։
  2.  Շնչառության դժվարացման մասին վկայում է նաեւ մաշկի վիճակը, այն լինում է անսովոր խոնավ ու կարմրած, հետո՝ գունատ կամ կապտավուն։ Տուժածը կարող է գլխապտույտ զգալ, գանգատվել կրծքավանդակի ցավից, ձեռքերի եւ ոտքերի թմրածությունից, ծակծկոցներից։ Սովորաբար նա լինում է տագնապած, անհանգիստ կամ վախեցած։
  3.  Ի՞նչ անել ◦ Զանազան պատճառներից առաջացած դժվար շնչառության դեպքում պարտադիր չէ հստակ իմանալ պատճառը, քանի որ նման դեպքերում ձեր կողմից տուժածին ցուցաբերվող օգնության գործողությունները նույնն են։ Երբ տուժածի մոտ դժվարացած շնչառության նշաններ եք հայտնաբերում, նախ ուշադիր զննեք շրջապատը եւ ապահովեք անվտանգությունը, քանի որ նրա վիճակի պատճառ կարող են հանդիսանալ թունավոր գազերը, որոնք հնարավոր է՝ դեռեւս առկա են դեպքի վայրում։ Անվտանգությունն ապահովելու համար օդափոխեք տարածքը` բացեք դուռը, պատուհանները, իսկ եթե անհնար է ապահովել անվտանգությունը, դուրս բերեք տուժածին այդ վտանգավոր տարածքից։
  4. Շնչառական խանգարումների ժամանակ տուժածին ցուցաբերվող առաջին օգնության քայլերը բավական պարզ են, բայց դրանց չիմացությունը կարող է բերել նրա վիճակի վատացման։ Նստեցրեք տուժածին հարմար դիրքով, ցանկալի է` իրանով առաջ թեքված։ Արձակեք սեղմող կապերը՝ օձիքը, վզնոցը, փողկապը, գոտին եւ այլն։ Խորհուրդ տվեք նրան հնարավորին չափ քիչ շարժվել։ Վստահություն ներշնչեք եւ հանգստացրեք տուժածին, մի թողեք որ հուզվի, հանգիստ վիճակը նույնպես նպաստում է շնչառության կարգավորմանը։ Ապահովեք թարմ օդի բավարար քանակ՝ բացեք պատուհանը կամ դուռը եւ խնդրեք այդ տարածքում գտնվող մարդկանց հեռանալ։ Պարբերաբար վերահսկեք տուժածի շնչառության ու անոթազարկի վիճակը, գրանցեք տվյալները։ Եթե տուժածն ունի բժշկի կողմից նշանակված դեղամիջոցներ, ապա օգնեք ընդունել դրանք։ Եթե տուժածը չունի դեղեր կամ դեղերը չեն օգնում ու շնչառությունը չի բարելավվում, ահազանգեք շտապ օգնություն։
  5.  Բրոնխիալ ասթմա ◦ Հիմա եկեք անդրադառնանք շնչառական համակարգի բավական տարածված մի հիվանդության՝ բրոնխիալ ասթմային։ Բրոնխիալ ասթման հիվանդություն է, որի դեպքում տարբեր պատճառներից պարբերաբար կարող են առաջանալ ծայրամասային շնչառական ուղիների մկանների կծկում, լորձաթաղանթի այտուց եւ առատ լորձարտադրություն, ինչի հետեւանքով դժվարանում է տուժածի շնչառությունը, հատկապես` արտաշնչումը։ Այս վիճակն անվանում են բրոնխիալ ասթմայի նոպա։ Ասթմայի նոպայի առաջացմանը կարող են նպաստել տարբեր գործոններ, ինչպիսիք են`եղանակի փոփոխությունները, ֆիզիկական լարվածությունը, ալերգիկ ռեակցիաները, զգացմունքային սթրեսը, շնչառական ուղիների սուր վիրուսային հիվանդությունները, օրինակ` գրիպը։
  6. Ինչպե՞ս ճանաչել ասթմայի նոպան ◦ Նոպայի ժամանակ արտաշնչումը դժվարանում է, օդը, կարծես, «մնում է տուժածի թոքերում», առաջանում է շնչահեղձություն։ Տուժածը հարկադրական դիրք է ընդունում՝ մարմնով առաջ թեքված, քանի որ այս դիրքում շնչելը նրա համար ավելի հեշտ է։ Տուժածի շնչառությունը ուղեկցվում է չոր, խեղդող հազով, սուլող խզզոցներով։ Մաշկը պատվում է սառը քրտինքով, գունատվում է եւ ստանում կապտավուն երանգ։ Կրծքավանդակի եւ պարանոցի երակները արտահայտվում են։ Ձայնը դառնում է խռպոտ։
  7.  Սովորաբար ասթմայով հիվանդները գտնվում են բժշկի հսկողության տակ ու գիտեն, թե ինչպես գործել մինչեւ նոպայի սկսվելը եւ նոպայի դեպքում։ Հաճախ ասթմայով տառապողները դեղերի միջոցով կարողանում են կանխել նոպան կամ թեթեւացնել նրա ընթացքը։ Այդ դեղերը թուլացնում են շնչառական ուղիների մկանների կծկումը, լայնացնում են շնչուղիներն ու հեշտացնում շնչառությունը։
  8.  Ի՞նչ անել ◦ Ասթմայի նոպայի մեջ գտնվող տուժածին հայտնաբերելիս պարզեք՝ նա ունի՞ արդյոք բժշկի կողմից նշանակված դեղեր եւ եթե այո, ապա օգնեք նրան ընդունել այդ դեղերը։ ◦ Օգնեք տուժածին ընդունել շնչառությունը հեշտացնող դիրք։ Հիմնականում շնչառության դժվարություններ ունեցող տուժածներն իրենք փորձում են ընդունել ամենահարմար դիրքը։ Կարելի է տուժածին նստեցնել` իրանը առաջ թեքած, արմունկներով սեղանին կամ ծնկներին հենված։ ◦ Հանգստացրեք տուժածին։ Վախը, լարվածությունը մեծացնում են թթվածնի պահանջը։ Մնացեք տուժածի մոտ եւ քաջալերեք նրան։ Խորհուրդ տվեք նրան հնարավորին չափ քիչ շարժվել, չխոսել, ինչը կնվազեցնի մարմնում թթվածնի պահանջը։
  9.  Սովորաբար դեղերի ընդունումից եւ առաջին օգնության մյուս նշված քայլերից հետո նոպան ավարտվում է։ Հազը դառնում է թաց, ուղեկցվում է մածուցիկ, թափանցիկ, անգույն խորխի արտազատումով։ Տուժածի շնչառությունն ու ընդհանուր վիճակը բարելավվում են։ Հակառակ դեպքում, երբ ձեռնարկած քայլերը չեն հանգեցնում տուժածի վիճակի բարելավմանը կամ եթե դա տուժածի մոտ ասթմայի նոպայի առաջին դեպքն է, անմիջապես ահազանգեք շտապ օգնություն։

Հոդախախտում

Image result for Հոդախախտում

Հոդախախտումոսկրերիհոդային ծայրերի տեղաշարժում, որի պատճառով խանգարվում է դրանց ճիշտ շփումը։ Լինում է լրիվ (հոդային ծայրերի լրիվ բաժանում) և ոչ լրիվ՝ ենթահոդախախտում (հոդամակերեսները մասամբ մնում են հպված)։ Հոդախախտված է համարվում վերջույթի ծայրամասային (մարմնից հեռու տեղադրված) հատվածը (օրինակ, ծնկան հոդի խախտման դեպքում՝ սրունքը, կոնք-ազդրային հոդում՝ ազդրը)։ Բացառություն է կազմում ողնաշարը, ուր հոդախախտված է համարվում բարձրադիր ողը։ Տարբերում են բնածին և ձեռքբերովի հոդախախտումներ։

Ցրտահարություն

Image result for Ցրտահարություն

Ցրտահարությունն իրենից ներկայացնում է օրգանիզմի հյուսվածքների վնասումը ցրտից: Տարբերում են ցրտահարության երկու տեսակ ընդհանուր և տեղային: Առավել հաճախ ցրտահարվում են ձեռքերի և ոտքերի մատները, քիթը, ականջախեցիները, այտերը։ Վերջույթների սրունքաթաթային և ճաճանասդաստակային հոդերից վեր, ինչպես նաև նստատեղի, որովայնի և մարմնի այլ հատվածների ցրտահարությունը հազվադեպ է, սովորաբար լինում է ընդհանուր սառեցման ժամանակ։ Ցրտահարությունը պետք է տարբերել ընդհանուր սառեցումից:

Պատճառներ
Հիմնական պատճառն արյունատար անոթներում երկարատև կծկանքի (ցրտի նկատմամբ օրգանիզմի պաշտպանական հակազդեցության) հետևանքով առաջացած փոփոխություններն են։ Ցրտահարություն կարող է առաջանալ ոչ միայն սառնամանիքի, այլև 0 ° C-իև մոտ ջերմաստիճանի, հատկապես խոնավության և քամու պայմաններում։ Պատերազմի ժամանակ մարդկանց ոտնաթաթերը հաճախ են ցրտահարվում խոնավ խրամատներում երկարատև մնալուց, երբեմն նույնիսկ 0 ° C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Ցրտահարությունը լինում է ջրում երկարատև մնալուց՝ նավի վթարից, ձկնորսության ժամանակ և այլն։ Նման պայմաններում հատկապես չմարզված, ցրտի նկատմամբ գերզգայուն մարդկանց բնական ջերմակարգավորման մեխանիզմներն ի վիճակի չեն պահպանելու մարմնի ծայրամասերի ջերմաստիճանը։ Դրանցում աստիճանաբար դանդաղում և այնուհետև դադարում է արյան շրջանառությունը։ Իսկ երբ օրգանիզմն այլևս ի վիճակի չէ դիմադրելու ցրտին, հյուսվածքներում տեղի են ունենում խորը փոփոխություններ` բջիջները մահանում են: Վտանգավոր, աստիճանի հասած կծկանքի ախտանշաններն են մաշկի անզգայացումը և գունատվելը։ Ցրտահարությանը նպաստում են կիպ, արյան շրջանառությունը դժվարացնող, խոնավ հագուստը և կոշիկները, ինչպես նաև ձեռնոցները, հիվանդությունների, արյան կորստի, հարբեցողության հետևանքով օրգանիզմի թուլացումը։

Պաթոգենեզ
Մարմնի ցրտահարված հատվածին բնորոշ են գունատ կամ կապտավուն մաշկը, վերջույթների փայտացման զգացումը։ Տաքացնելիս ցրտահարված հատվածն այտուցվում է, այնուհետև, կախված ցրտահարության աստիճանից, աստիճանաբար առաջանում են բորբոքային փոփոխություններ, ծանր դեպքերում՝ մեռուկացում։

Ջերմահարություն

Նկարագրություն

Ջերմահարությունը (ջերմային տենդ) շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցությամբ պայմանավորված հիվանդագին վիճակ է, որն առաջանում է ջերմակարգավորման խախտումից: Հարկ է նշել, որ հատկապես կրծքի տարիքի երեխաների, ինչպես նաև տարեց մարդկանց և անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց ջերմակարգավորումը կատարյալ չէ, և օդի բարձր խոնավությունից հաճախ է խախտվում: