Այրվածքներ, օրգանիզմի հյուսվածքների վնասվածքներ, որոնք առաջանում են բարձր ջերմաստիճանի, քիմիական նյութերի, էլեկտրական հոսանքի կամ իոնացնող ճառագայթների տեղային ազդեցություններից։ Եթե այրվել է մարմնի մակերևույթի 10-15%-ից ավելին, ապա օրգանիզմում դրա հետևանքով առաջացած փոփոխություններն անվանում են այրվածքային հիվանդությու
Այրվածքային շոկ
Առաջին ժամերին այրվածքային փոփոխությունները կարող են առաջացնել շոկ։ Դրա հիմքում ընկած է կենսական կարևոր օրգաններում արյան շրջանառության խանգարումը, որը պայմանավորված է արյան թանձրացման հետևանքով նրա ծավալի նկատմամբ։ Վերջինս կապված է արյան շրջանառության վերքային մակերևույթ արյան հեղուկի մասի արտահոսքով։ Այրվածքային շոկը կարող է տևել մինչև 48 ժամ։